N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գաղափարները վերջացել են. Ստեփան Դանիելյան

Սոցցանցերի քրոնիկոն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. 

«Մինչև 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել։

Հայաստանում քաղաքական պայքարն, առհասարակ, մի պարզ սխեմայով էր ընթանում։ Կուսակցությունների պայքարը ոչ թե գաղափարների, կամ երկրի զարգացման կուրսի շուրջ էր ընթանում, այլ իշխանափոխության, և բոլոր բախումների հիմնական կարգախոսը «իշխանափոխությունն» էր, որի իմաստը ադմինիստրատիվ ռեսուրսների համար պայքարն էր։

Ընդդիմությունների հիմնական ռազմավարությունն էր քննադատել իշխանությանը «թալանի« համար, ու հաջորդ քայլով, ստանալով տեղ խորհրդարանում, արդյունքում ստանալ փշրանքներ այդ ադմինիստրատիվ ռեսուրսներից, այսինքն մասնակից լինել «թալանին»։ «Թալանի» թեման Ֆրեյդի ոճով լեզվի սայթաքում էր, որը ցույց էր տալիս, որ քաղաքական պայքարի հիմնական թեման նյութական է։

2008-ին այդ սխեման խաթարվեց, մինչ այդ իշխանության ռեսուրսներից ամբողջովին հեռացված քաղաքական-տնտեսական բոմոնդի մի ստվար զանգված ապստամբեց, փոխելով խաղի կանոնները ու ներկայացրեց հայտ ամբողջովին տիրանալ պետությանը։ Հիշում ենք, դա ավարտվեց «Մարտի 1»-ով։

Սերժ Սարգսյանի առջև խնդիր էր դրված, վերականգնել նախկին խաղի կանոններն, ինչն իրեն ամբողջովին հաջողվեց։ Նա ազատեց 2008-ի բանտարկվածներին, ընդդիմադիր խոշոր գործարարներին վերադարձրեց «շուկա», մասնակիորեն պատժելով,  մյուսներին նշանակեց պետական պաշտոնների' դեսպաններ և այլն,  իսկ հաջորդ ընտրություններին նշանային դեմքերին մտցրեց խորհրդարան։ 2013-ի խորհրդարանն մեր պատմության ամենաբազմաբնույթ ու բազմասեռ խորհրդարանն էր։ Դրանով բոլորն ընդունեցին խաղի կանոններն ու «ճանաչեցին» գործող իշխանությանը։

Սա վերջնականապես վարկաբեկեց կուսակցություններին, հանրության առջև ցուցադրելով Հայաստանի քաղաքական կյանքի պոռնոգրաֆիան իր ողջ մերկությամբ, որտեղ չկան սկզբունքներ, այլ կան հավերժական շահեր։

Քաղաքական կյանքի թատերաբեմում մնացին երկու ճակատներ' իշխանությունն ու քաղաքացիականը։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ նման հաճախորդներ և պացիենտների իրեն այլևս պետք չեն ու 2017-ի խորհրդարանում հայտնվեցին իշխանական ռեսուրսների գանձապահը' ՀՀԿ-ն, Օլիգարխիային խորհրդանշող ԲՀԿ-ն, դեռևս վերջնականապես չմարած ազգայնականության զգացմունքների  խորհրդանիշ ՀՅԴ-ն և թափ հավաքող քաղաքացիական բևեռի խորհրդանիշ նշանակված ԵԼՔ դաշինքը։ Այլ գաղափարներ «շուկայում» այլևս չկային։

Պատահական չէր, որ այս իրավիճակը լավագույնը զգաց (կամ էլ այլ մոլորակների փորձագետները հուշեցին) այսօրվա վարչապետը և հեծնելով քաղաքացիական թեմայի տրենդին, իր կուսակցությունն անվանեց Քաղաքացիական Պայմանագիր, - մարդիկ տրենդներով են ընկալում պրոցեսները' մեռել են կուսակցությունները, եկել են «քաղաքացիականները»։

Հիմա գանք այսօրվան։ Ունենք վարկաբեկված կուսակցություններ, ունենք վարկաբեկված քաղաքացիական շարժման հին պերճանքից մնացած բեկորներ, որոնք հայհոյանքի խորհրդանիշների են վերածվել, ունենք ներկա և ապագա չխոստացող իշխանություն։

Սա է այսօրվա իրականությունը, որը հուսահատության է հասցնում մարդկանց ու ամենամտահոգիչն այն է, որ եթե այսօր արտահերթ ընտրություններ տեղի ունենան, մարդկանց քանի տոկոսը կմասնակցի դրանց, և արդյոք չմասնակցողներին իրավունք կունենանք անվանել երկրի ճակատագրի հանդեպ անպատասխանատու և անտարբեր մարդիկ»։

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի
Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Ծառերն ապօրինի հատել էր. ոստիկանության բացահայտումը
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում կանցկացվեն Երևանի օրեր
Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ
Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո
Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Դանիելյան
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™