Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ Սաղաթելյանն ու Հակոբյանը հեռացվեցին, ՔՊ-ում էլ թեժ պայքար է. լրահոս Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրում, իսկ Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գաղափարները վերջացել են. Ստեփան Դանիելյան

Սոցցանցերի քրոնիկոն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. 

«Մինչև 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել։

Հայաստանում քաղաքական պայքարն, առհասարակ, մի պարզ սխեմայով էր ընթանում։ Կուսակցությունների պայքարը ոչ թե գաղափարների, կամ երկրի զարգացման կուրսի շուրջ էր ընթանում, այլ իշխանափոխության, և բոլոր բախումների հիմնական կարգախոսը «իշխանափոխությունն» էր, որի իմաստը ադմինիստրատիվ ռեսուրսների համար պայքարն էր։

Ընդդիմությունների հիմնական ռազմավարությունն էր քննադատել իշխանությանը «թալանի« համար, ու հաջորդ քայլով, ստանալով տեղ խորհրդարանում, արդյունքում ստանալ փշրանքներ այդ ադմինիստրատիվ ռեսուրսներից, այսինքն մասնակից լինել «թալանին»։ «Թալանի» թեման Ֆրեյդի ոճով լեզվի սայթաքում էր, որը ցույց էր տալիս, որ քաղաքական պայքարի հիմնական թեման նյութական է։

2008-ին այդ սխեման խաթարվեց, մինչ այդ իշխանության ռեսուրսներից ամբողջովին հեռացված քաղաքական-տնտեսական բոմոնդի մի ստվար զանգված ապստամբեց, փոխելով խաղի կանոնները ու ներկայացրեց հայտ ամբողջովին տիրանալ պետությանը։ Հիշում ենք, դա ավարտվեց «Մարտի 1»-ով։

Սերժ Սարգսյանի առջև խնդիր էր դրված, վերականգնել նախկին խաղի կանոններն, ինչն իրեն ամբողջովին հաջողվեց։ Նա ազատեց 2008-ի բանտարկվածներին, ընդդիմադիր խոշոր գործարարներին վերադարձրեց «շուկա», մասնակիորեն պատժելով,  մյուսներին նշանակեց պետական պաշտոնների' դեսպաններ և այլն,  իսկ հաջորդ ընտրություններին նշանային դեմքերին մտցրեց խորհրդարան։ 2013-ի խորհրդարանն մեր պատմության ամենաբազմաբնույթ ու բազմասեռ խորհրդարանն էր։ Դրանով բոլորն ընդունեցին խաղի կանոններն ու «ճանաչեցին» գործող իշխանությանը։

Սա վերջնականապես վարկաբեկեց կուսակցություններին, հանրության առջև ցուցադրելով Հայաստանի քաղաքական կյանքի պոռնոգրաֆիան իր ողջ մերկությամբ, որտեղ չկան սկզբունքներ, այլ կան հավերժական շահեր։

Քաղաքական կյանքի թատերաբեմում մնացին երկու ճակատներ' իշխանությունն ու քաղաքացիականը։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ նման հաճախորդներ և պացիենտների իրեն այլևս պետք չեն ու 2017-ի խորհրդարանում հայտնվեցին իշխանական ռեսուրսների գանձապահը' ՀՀԿ-ն, Օլիգարխիային խորհրդանշող ԲՀԿ-ն, դեռևս վերջնականապես չմարած ազգայնականության զգացմունքների  խորհրդանիշ ՀՅԴ-ն և թափ հավաքող քաղաքացիական բևեռի խորհրդանիշ նշանակված ԵԼՔ դաշինքը։ Այլ գաղափարներ «շուկայում» այլևս չկային։

Պատահական չէր, որ այս իրավիճակը լավագույնը զգաց (կամ էլ այլ մոլորակների փորձագետները հուշեցին) այսօրվա վարչապետը և հեծնելով քաղաքացիական թեմայի տրենդին, իր կուսակցությունն անվանեց Քաղաքացիական Պայմանագիր, - մարդիկ տրենդներով են ընկալում պրոցեսները' մեռել են կուսակցությունները, եկել են «քաղաքացիականները»։

Հիմա գանք այսօրվան։ Ունենք վարկաբեկված կուսակցություններ, ունենք վարկաբեկված քաղաքացիական շարժման հին պերճանքից մնացած բեկորներ, որոնք հայհոյանքի խորհրդանիշների են վերածվել, ունենք ներկա և ապագա չխոստացող իշխանություն։

Սա է այսօրվա իրականությունը, որը հուսահատության է հասցնում մարդկանց ու ամենամտահոգիչն այն է, որ եթե այսօր արտահերթ ընտրություններ տեղի ունենան, մարդկանց քանի տոկոսը կմասնակցի դրանց, և արդյոք չմասնակցողներին իրավունք կունենանք անվանել երկրի ճակատագրի հանդեպ անպատասխանատու և անտարբեր մարդիկ»։

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա Գայանեն հայտնաբերվել է
Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ ես հիմա․ Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանդես կգա նոր նախաձեռնությամբ
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է Գյումրիում գազամատակարարման դադարեցման մասին
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է
Աբրահամյանը, Իբոյանը, Գևորգյանը ևս մեկնարկում են հաղթանակով. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
Լրագրողի նկատմամբ բռնությունը խիզախությո՞ւն է․ Փաշինյանը պարգևատրել է օպերատորին ոտքով հարվածած ՊՊԾ պետին
Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով Երևանի ոստիկանության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի
Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք ըմբիշին. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
Միասնական քննությունների արդյունքները վկայում են Հայստանում կրթության ցածր որակի մասին․ փորձագետ
«Ամեն վայրկյան պետք է սիրել իրար»․ Վահե Խաչատրյանի շնորհավորանքը՝ Արմինե Ճաղարյանի տարեդարձին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին
Մենուա Յարիբեկյանը 2 վստահ հաղթանակից հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
Ջեյհուն Բայրամովը կայցելի Իրան
Մխիթարյանը՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եղանակն՝ առաջիկա օրերին
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
Եթե մեզ էլի ներարկել, որ անհնար է պայմանավորվել Ադրբեջանի հետ, միշտ մնալու ենք այս տեղապտույտի մեջ. Թորոսյան
Ստյոպա Մկրտչյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»
Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ
Հերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում. պաշտպանական խումբ
Լիլուն Հարութ Փամբուկչյանի հետ լուսանկար է հրապարակել
Քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները
Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի ՀՀ-ում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետ
Այս ակումբը և Հավերժական քաղաքը ընդմիշտ կմնան իմ սրտում. Մխիթարյանի շնորհակալությունը՝ «Ռոմա»-ին
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի եղբայրը
ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննության մասնակցածների 22,25 տոկոսը, «Ռուսաց լեզու»-ից՝ 17,2 տոկոսը
Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած տղամարդն օրեր անց մահացել է
Գնել Սանոսյանը հետևել է Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի Տարտուս նահանգին
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5-ի. ցնցումները Հայաստանում չեն զգացվել
Հույժ կարևոր գործողությունները չեն կատարվել Փաշինյանի ցուցումով, դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը. Ղազինյան
Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 22 ահազանգ է ստացվել
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել
Ներքին Շենգավիթում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու շրջել այն
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մի շարք համաձայնագրերին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին
Երկրաշարժ Իրանում. կան զոհեր, վիրավորներ
Ի՞նչ են հուշում աստղերը հուլիսի 2-ի համար
Հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար
«Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում
«Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™