Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին Շուշիում այլ պետություների մասնակցությամբ միջոցառում անցկացնելով Բաքուն ուզում է ցույց տալ, որ միջազգային հանրույթն այն ճանաչում է որպես ադրբեջանական տարածք. փորձագետ  «Հարրի Փոթերը էլ էն չի». ֆեյսբուքը քննարկում է Տիգրան Ավինյանի հանդերձանքը Ի՞նչ ունեցվածք ունի Իշխան Սաղաթելյանը Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ Սաղաթելյանն ու Հակոբյանը հեռացվեցին, ՔՊ-ում էլ թեժ պայքար է. լրահոս Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՀՀ–ն իր միջազգային գործընկերների մոտ խոսում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային երաշխիքների դիմաց. Հայրապետյան

Սոցցանցերի քրոնիկոն

Ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Փաշինյան-Միշել-Ալիև երեկվա  եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի տարածած հայտարարությունն ամբողջությամբ՝ հեղինակային թարգմանությամբ։

«Երեկվա եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունն ամբողջությամբ (հեղինակային թարգմանություն)՝
 
«Այսօր ես կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և ՀՀ վարչապետ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր նման ձևաչափով։ Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասի իրավիճակի, ԵՄ–ի և երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի վրա։
 
Քննարկումն անկեղծ էր և արդյունավետ։ Մենք քննարկել ենք հարցերի ամբողջ համալիրը։ Մենք մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, ներառյալ՝ ականազերծումը, ինչպես նաև պատանդառուների ազատ արձակման և անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցը:
Մենք հասել ենք հետևյալ արդյունքներին՝
 
–Սահմանային հարցեր
 
Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը: Դրանում կքննարկվեն սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերը և թե ինչպես լավագույն կերպով ապահովել կայուն իրավիճակը:
 
–Կապուղիներ
 
Առաջնորդները համաձայնել են տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտության հետ։ Նրանք պայմանավորվել են Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցումը կարգավորող սկզբունքների, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջև կապի և երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքի միջոցով միջազգային փոխադրումների մասին: Մասնավորապես, նրանք պայմանավորվել են սահմանային կառավարման, անվտանգության, հողի վարձի, ինչպես նաև մաքսատուրքերի սկզբունքների մասին՝ միջազգային փոխադրումների համատեքստում։ Փոխվարչապետներն այս աշխատանքը կշարունակեն առաջիկա օրերին։
 
–Խաղաղության համաձայնագիր
 
Առաջնորդները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղ պայմանագրի քննարկումը: Արտաքին գործերի նախարարների գլխավորած խմբերը այս գործընթացը կշարունակեն առաջիկա շաբաթներին։ Բացի այդ, ես նաև ընդգծել եմ երկու առաջնորդներին, որ անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը։
 
–Սոցիալ-տնտեսական զարգացում
 
ԵՄ-ն առաջ կտանի երկու կողմերի հետ միասին Տնտեսական խորհրդատվական խմբի (Economic Advisory Group) աշխատանքը, որը ձգտում է նպաստել տնտեսական զարգացմանը` ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
 
Ես նաև ընդգծել եմ, որ կարևոր է պատրաստել ժողովուրդներին երկարաժամկետ կայուն խաղաղության: ԵՄ-ն պատրաստ է տրամադրել իր աջակցությունը։
Մենք պայմանավորվել ենք սերտ կապի մեջ մնալ և նույն ձևաչափով կրկին կհանդիպենք հուլիս/օգոստոս ամիսներին ։ Շնորհակալություն»:
 
 
Հ.Գ. Այս բոլոր կետերի մեջ ինձ համար ամենից վտանգավորը «Խաղաղության պայմանագիր» կոչվածի տակ տեղ գտած դրույթն է՝ «անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը»: Սա այն վտանգավոր ձևակերպումն է, որի դեմ համառորեն պայքարում էինք, սրա փոխարեն, եթե տարվեր նորմալ դիվանագիտական աշխատանք կլիներ հետևյալ ձևակերպումը՝ «անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո ԼՂ հակամարտության հետագա համապարփակ կարգավորման հարցը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»:
 
Բայց ցավոք, ՀՀ կառավարությունն ու նրա ղեկավարը հերթական վտանգավոր հետքայլն արեցին՝ այս անգամ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և, փաստացի, երեկվա հանդիպումից հետ տեղ գտած ձևակերպումից կարելի է ենթադրել, որ ՀՀ–ն իր միջազգային գործընկերների մոտ խոսում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային երաշխիքների դիմաց: Եթե դա այդպես է, ապա նման քաղաքականության հետևանքները լինելու են կործանարար մեր ողջ պետության համար, քանի որ նրանք հարվածում են պետության գլխավոր հիմնասյուներից մեկին՝ Արցախի գոյությանն առհասարակ:

Երևանում կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 54–ամյա տղամարդ. նրան դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է կինը
Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում․ Ավինյան
Պավել Մանուկյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
Հուլիսի 7-9-ը Վրաստան կգործուղվի 11 մարդուց բաղկացած հակական պատվիրակություն
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է Կալաշնիկովից կրակված 25-ից ավելի պարկուճ
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան
ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է նոր միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում
Այսօր միասնական քննությունների 2-րդ փուլի 1-ին օրն է․ ԳԹԿ
Սահմանվում է երկու հարյուր հազար դրամ տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար. ՊԵԿ նախագահի տեղակալ
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալները
Հարոյանը հեռացավ «Կադիսից»
Գործարկվելու է Աղձք բնակավայրի շչակը
Անահիտ Ավանեսյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերը
Բերձորի և Աղավնոյի հանձնումը նախօրոք պլանավորած գործողություն էր. Մարտիրոս Հակոբյան
Փոխվարչապետ Մաթևոսյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին
Արտաշատ քաղաքում տան տանիք է այրվել
ՌԴ և Չինաստանի դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների կարիք չունեն, տարածքում ռումբ չկա
Նշվել է ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Բացվել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը
Կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարության, անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները. Կարեն Անդրեասյան
Վերելակի խափանում, տանիքից կաթոցներ. ո˚վ է շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն
Ուզում եմ հասկանալ՝ Վարուժան Ավետիսյանին արտերկիր բուժման մեկնելու թույլտվություն տալը ո՞ւմ հերոսությունը կարող է ստվերել․ Աիդա Ներսիսյան
Առաջարկվում է ներդնել ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ
N զորամասի կազմավորման տարեդարձի առթիվ անցկացվել է հանդիսավոր արարողություն
Պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կփոխանցվեն անկանխիկ եղանակով
Գյումրեցի հսկայի «ոսկե» գոտեմարտը
Երևանում ՌԴ և ՉԺՀ դեսպանատներում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ
Մհեր Գրիգորյանը ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները
Վիճաբանության ժամանակ կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին․ ոստիկանություն
Տոնդ շնորհավո´ր պայքարող, անկախ ժողովրդի երկիր ԱՄՆ. Հայկ Մարտիրոսյան
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5230 խախտում
8-ամյա երեխան բակում խաղալիս հրազենային վիրավորում է ստացել
Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Մարտիրոս Հակոբյանը. դիտե՛ք այսօր՝ ժամը 21.30-ին
Գևորգ Պապոյանը՝ դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառի մասին
Ստեփանակերտում արձանագրվել է հրդեհի երկու դեպք
Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան
Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս
Տեղի է ունեցել Միշել-Ալիև հեռախոսազրույցը
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
Սրանց մեքենայություններն այնքան պրիմիտիվ են, որ թալանի բացահայտումը կարելի է վստահել մի 1-ին կուրսի ուսանողի. Բալբաբյան
ՊՎԾ 2022 թ.-ի հայտնաբերած խախտումներին տրվել է իրավական ընթացք, հարուցվել է 6 քրեական գործ
Բախվել են Toyota Camry-ն ու Toyota Corolla-ն, կա 6 վիրավոր
Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք)
Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են 2.302.434 ՀՀ դրամ
Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™