Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի Արթուր Դավթյանը հրաժարական է ներկայացրել, ո՞վ կփոխարինի նրան. Օրվա լրահոս Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնների անօրինական վաճառք Երևանի թռչնաշուկայում. քաղաքացին ահազանգում է, Տեսչական մարմինն՝ արձագանքում Լարսում արտակարգ իրավիճակ է, իսկ Ջհանգիրյանին վիրահատել են. օրվա լրահոս Թուրքիայի և Ադրբեջանի համար Արցախի հարցը փակված է, իրենք մտածում են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին. թուրքագետ  Էս պահին չգիտենք հետ գա՞նք, թե՞ մնանք ստեղ. ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում.տեսանյութ Գագիկ Ջհանգիրյանին արդեն վիրահատել են Ի՞նչ ավերածություններ է արել գետի վարարումը Լարսում. նոր կադրեր Լարսում վարարած գետը փակել է բեռնատարների թունելը Այս ամենը հանրային միջոցների յուրացում է, ամուսնու պաշտոնական կարգավիճակի չարաշահում. Ղազարյանը՝ վարչապետի տիկնոջ Ֆրանսիա այցի մասին Ինչո՞ւ է ԱԱԾ-ն Իրանի քաղաքացու ձերբակալել և որտե՞ղ է գրանցվել հերթական երկրաշարժը. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սփյուռքը շատ ազդեցիկ կարող է լինել, միայն թե Սսովորեր հրեաների, թուրքերի և ադրբեջանցիների պես քաղաքական լոբբինգ իրականացնել.Դոնալդ Վիլսոն Բուշ

Տեսանյութ

Վուդրո Վիլսոնի և ԱՄՆ-Բուշերի բարեկամ Դոնալդ Վիլսոն Բուշն իր ընտանիքի հետ այցելել է Իսրայել: Այցելության հրավերը նա ստացել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանից: Այցելության բուն նպատակը Դոնալդ Վիլոսն Բուշը բացատրել է ամբողջ աշխարհի հայերի միավորմամբ ու հայկական պատմամշակութային ժառանգության, հայկական ավանդույթների պահպանմամբ։

Դոնալդ Վիլսոն Բուշը նաև Վուդրո Վիլսոնի ժառանգության հիմնադրամի, Հայկական ազգային ասոցիացիայի նախագահն  ու   HYECoin Inc.-ի համահիմնադիրն ու խորհրդի նախագահն է: Դոնալդ Վիլսոն Բուշին անվանում են նաև «հայերի փեսա»:

ArmDaily.am
-ը զրուցել է Դոնալդ Վիլսոն Բուշի հետ:

-Պրն․ Բուշ, Իսրայել Ձեր այցելության նպատակը ո՞րն էր:

-Ինձ Իսրայել հրավիրեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման թեմայով իմ  խոսքն    ասելու   ու նաև  ուղերձով դիմելու Սուրբ   Ջեյմս  եղբայրության   անդամներին: Քանի որ Սուրբ Հողը քրիստոնեության ծննդավայրն է , ես հասկացա, որ Իսրայելը ամենալավ վայրն է, որտեղից կարող եմ սկսել աշխարհի հայերի ու բոլոր քրիստոնյաների միավորմանն ուղղված ուխտը: Ես ընդունեցի Պատրիարքարանի հրավերը, այնուհետ կնոջս՝ Հերմինե Մնացականյանի հետ որոշեցինք մեր երկվորյակ երեխաներին կնքել Իսրայելի Յաֆֆա քաղաքում գտնվող հին հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցում: Իսրայելի հյուսիսային շրջանների հոգևոր պատասխանատու Տեր Տիրան Հակոբյանը համաձայնեց դառնալ իմ երեխաների քավորը: 

-Դուք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգն եք, հնարավոր համարո՞ւմ եք, որ մի օր վիլսոնյան Հայաստանը կարող է կյանքի կոչվել:
 
-Իհարկե, ես ուզում եմ, որ վիլսոնյան Հայաստանը դառնա իրականություն, քանի որ դա է միակ արդար հատուցումը՝ հանուն Հայոց Ցեղասպանության  1,5 միլիոն զոհերի: Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, միջազգային հանրության կամքը պետք է մոբիլիզացվի, անհրաժեշտ է  ճիշտ չափել թուրքական հավակնությունները և վերաուղղորդել Թուրքիայում հասարակական կարծիքը, որը թույլ կտա դրա իրականություն դառնալը: 

-44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը հայտնվեցին ծանրագույն ճգնաժամային իրավիճակում: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորը, արդյոք ճիշտ ուղի՞ են որդեգրել: 

-Սա այնքան բազմավեկտոր ու բարդ հարց է, որը չափազանց երկար ժամանակ է պահանջում ՝ ամբողջական պատասխանը տալու համար: Բայց կարճ պատասխանը սա է, ինչպես տեսնում ենք ՀՀ իշխանությունները գնում են Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունների կարգավորման ուղով: Հարցը հետևյալն է.արդյոք ամբողջ օրը, ամեն օր ծանր աշխատող հայ մարդիկ կարո՞ղ են կանգնեցնել այս վեկտորը միայն բողոքի ակցիաներ անելով՝ սա է հարցը: Միայն ժամանակը ցույց կտա դրա պատասխանը:

-Դուք հասարակական և քաղաքական գործիչ եք: Կարո՞ղ եք ասել, թե հայկական Սփյուռքը ինչ դեր կարող է խաղալ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ի՞նչ խորհուրդ կտայիք մեր սփյուռքահայերին ու Սփյուռքում գործող կազմակերպություններին: 

-Սփյուռքին ուղղված իմ պատասխանը պարզ է՝ դադարեք թույլ տալ Հայաստանի քաղաքական դիվիզիաներին պառակտել մեզ և եկեք սկսենք միավորվել քաղաքականապես այն երկրներում, որտեղ որ ապրում ենք` համագործակցելով ազգությամբ ոչ հայերի հետ՝ Արցախին և հայերին օգնելու համար: 
Հարկ է նշել, որ իր տարբերություն Հայաստանի փոքր բնակչության, մեծաքանակ Սփյուռքը շատ ազդեցիկ կարող է լինել՝ միայն թե Սփյուռքը սովորեր հրեաների, թուրքերի և ադրբեջանցիների պես քաղաքական լոբբինգ իրականացնել: Քաղաքական խորհրդատուի իմ երեսուն և ավելի տարիների փորձով ես կարող եմ նրանց սովորեցնել, թե ինչպես դա անեն:

-Հնարավոր համարո՞ւմ եք Արցախը հայկական պահել: Ի՞նչ պետք է անենք Արցախը պահպանելու և այն հայաթափումից փրկելու համար:

-Նախ և առաջ, Արցախը հայկական  կա և միշտ է հայկական եղել, և համաշխարհային պատմությունը ոչ ոք չի կարող ջնջել: Խնդիրը Ադրբեջանի և Թուրքիայի մտադրությունն է՝ ջնջել հայերի հիշողությունը, հայ բնակիչներին քշելով իրենց հայրենիքից և ոչնչացնելով հայկական հնագույն մշակութային և կրոնական, պատմական կոթողները։ Սա նշանակում է «մշակութային» ցեղասպանություն, և սա այն է, ինչի վրա մենք պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը: Մշակութային ցեղասպանության կանխարգելման համար , օրինակ, Սփյուռքը պետք է կոչ անի համաշխարհային հանրությանը պատժել Ադրբեջանին, քանի դեռ նրանք չեն սկսել վերանորոգել հայկական եկեղեցիներն ու տեսարժան վայրերը՝ դրանք պղծելու և ավերելու փոխարեն: Եվ, իհարկե, Արցախում դեռևս մնացած հայ ժողովուրդը պետք է պարտավորվի մնալ իր տներում և պետք է հրաժարվի հեռանալ։ Եթե հայերը կարողանան երկար դիմանալ ու չհեռանալ, Ալիևը ստիպված կլինի ծայրահեղ միջոցներ կիրառել նրանց վտարելու համար, և ճիշտ լոբբիստական և PR ճիշտ ռազմավարության դեպքում, վերականգնված և կազմակերպված Սփյուռքը, կարծում եմ, լիովին ի վիճակի կլինի օգտագործել  միջազգային հանրության դիրքորոշումը՝ հետագա պայքարի համար: Ադրբեջանական և թուրքական ագրեսիային հակազդելու համար Սփյուռքը պետք է միավորվի։ Ահա թե ինչու ես հանձնառու եմ իմ ժամանակը և ջանքերը ներդնել՝ նոր Սփյուռք կրթելու, կազմակերպելու և միավորելու համար։

Հայկա Ալոյան

 

Սարակապ գյուղում այրվել է մոտ 310 հակ անասնակեր
Վահրամ Դումանյանն այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան
600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին, երգելու է նաև «Սպիտակցի Հայկոն» Factor.am
Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է մանկական երկու հիմնադրամների ղեկավարների
Գրիգորյանը և Մոնդոլոնին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում
Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Փաստացի ԳՇ-ն պնդում է՝ ՀՀ-ն չի կարող ժամկետայիններին հանել առաջնագծից, բայց դա քիչ հետաքրքիր է իշխանությանը․ Աբրահամյան
Կրթության և գիտության նախարարի հրամանը տողադարձի կանոնների մասին
Նիկոլի երեկվա ասուլիսը հրահանգված էր Մոսկվայից և նպատակը ժողովրդին պատերազմով վախեցնելն էր․ Վարուժան Ավետիսյան
Երևանի քաղաքապետարանը խնդրում է նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները
9-րդ դասարանցիների «Հայոց լեզվի» քննության ճիշտ պատասխանները
Մասիս համայնքի նախկին ղեկավարն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը. դատախազություն
Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
89-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած. ոստիկանություն
Պատերազմի ժամանակ երկու որդի կորցրած ընտանիքում տղա է ծնվել
Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 16.8մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթ
Շենգավիթ վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու
Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը
Երևանի և Մարսելի մասնագետները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները
Արցախի ԱԺ-ում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հետ են ուղարկել
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն Արցախում դադարեցվելու է գազամատակարարումը
ՔՊ-ն որոշել է Իշխան Սաղաթելյանին հեռացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնից
Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը
ԿԲ-ն և ՎՖԲ-ն ստորագրեցին Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիրը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ
Արմեն Գևորգյանին թույլատրվեց բացակայել երկրից
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովին
Փրկարարները կոտրված ճյուղը հեռացրել են բակային տարածքից
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալին
Քննարկվել են հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրները
Լարսի ճանապարհը ռուսական կողմից փակ է բեռնատարների համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Եվրոպական միությունը Սյունիքի երեք համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ են հիմնել
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին
Հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված արկանման առարկա. ԱԻՆ
Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին
Արարատի մարզի դատախազությունը հայտնաբերել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման (փողերի լվացման) դեպք
ԿԲ հայտարարությունը «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
10 պատգամավորի մանդատից զրկելու հարցը քննարկվելու է․ Ալեն Սիմոնյան
Այս զորակոչից սկսած նոր կարգ է սահմանվել. ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչ
Աննա Հակոբյանին հյուրընկալել են Նիցցայի քաղաքապետարանում
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահին
Երևանի քաղաքապետն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ է ընտրել
Ալիսոն Թամազյանի ուղիղ եթերը Աղավնոյից
Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում 24 ժամ ջուր չի լինի
ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շարունակությունը կախված է Հայաստանից.Սուրեն Սարգսյան
Պետք է հստակեցնել վարչապետի գործառույթը. Դավիթ Տոնոյանը հոդված է հրապարակել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™