Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ Ի՞նչ են պատմում ականատեսները Աշտարակի պայթյունի մասին. բացառիկ մանրամասներ Աշտարակում բանկի պայթյունը՝ մահվան պատճառ. լրահոս Կհեռացվի՞ արդյոք Թագուհի Թովմասյանը և ինչու՞ չի ծառայել Վանեցյանի որդին. մամուլ «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Բարոնուհի Քոքսը բրիտանական իշխանություններին խնդրում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Արցախում հանցագործություններ կատարելու համար 

Միջազգային խճանկար

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը մայիսի 18-ին Լորդերի պալատում ունեցած  ելույթի ժամանակ բարձրացրել է 2020թ.-ին Արցախում ադրբեջանական ռազմական հանցագործությունների հարցը և զգուշացրել տարածաշրջանում հայերի էթնիկ զտումների սպառնալիքի մասին։ Խոսելով Նիգերիայում տիրող իրավիճակի և ջիհադիստների հանցագործությունների մասին՝ Քոքսն անդրադարձել է նաև Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին՝ Արցախն անվանելով պատմական հայկական տարածք։ «2020 թվականին Ադրբեջանը գրավեց այն (Արցախը - խմբ.), ամենօրյա ռազմական հարձակումներից և քաղաքացիական օբյեկտների համատարած ոչնչացումից տուժեցին խաղաղ բնակիչներ՝ ներառյալ դպրոցներ, կրոնական վայրեր, ինչպես նաև Ստեփանակերտի ծննդատունը․ես դրա ականատեսը եղա։ Սրանք ռազմական հանցագործություններ են, որոնք հիշեցնում են այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում։ Ես ականատեսը եղա բոլորովին այլ Ադրբեջանի, ոչ այնպիսի, ինչպիսին նկարագրում էր լորդ Բրյուսը։

Ադրբեջանը բազմիցս խախտել է խաղաղության համաձայնագիրը, որը պահանջում է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Բազմաթիվ հայեր շարունակում են մնալ գերության մեջ՝ ադրբեջանցիների կողմից ենթարկվելով նվաստացուցիչ խոշտանգումների (Հայաստանն ազատ է արձակել բոլոր ադրբեջանցի գերիներին)։ Օրինակ, ես արտասվում էի մի մոր հետ, ով ստացել էր  որդու մասնատված և գլխատված մարմնի լուսանկարները»,- իր ելույթում հայտարարել է Քոքսը:

Բարոնուհին նշել է, որ շարունակվում են հաղորդագրությունները Հայաստանի հանդեպ ևս ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին, մասնավորապես, Սյունիքի մարզի հայկական գյուղերի, ուր բարոնուհին այցելել է անցյալ ամիս։

Նա պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիները բարձրախոսներով ստիպում գյուղացիներին լքել իրենց տները, միևնույն ժամանակ ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական տեխնիկա և աշխատուժ կուտակել տարածաշրջանում:

Քոքսը նաև ընդգծել է, որ լուրջ անհանգստություններ կան ադրբեջանական վերահսկողության տակ անցած հարյուրավոր հայկական քրիստոնեական հուշարձանների և հնագույն մշակութային ժառանգության ճակատագրի առնչությամբ, որոնց մի մասն արդեն ոչնչացվել է պատերազմի ընթացքում կամ դրանից հետո:  Եվ սա, ըստ բարոնուհու, հերթական պատերազմական հանցագործություն է՝ըստ միջազգային իրավունքի։

Նա նաև հավելել է, որ Բաքվում կա հաղթանակի մի սարսափելի պուրակ, որտեղ հայ զինվորների սաղավարտներից պատրաստված միջանցք և հայ զինվորների նմանեցված մանեկեններ կան։ «Միացյալ Թագավորության կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հետևողական ձախողումը կարող է դիտվել որպես համագործակցություն: Միջազգային ամենալուրջ հանցագործությունների համար անպատժելիություն չպետք է լինի։ Հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ես հույս ունեմ, որ կառավարությունն այլևս անտարբեր չի մնա Արցախում և Հայաստանում հայ ժողովրդի, ինչպես նաև Նիգերիայի ժողովրդի տառապանքի հանդեպ», - հայտարարել է Քոքսը:

Հացիկ-Մայիսյան ճանապարհին «GAZ-53»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի հետ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի մասին
Տավուշի մարզում 35-ամյա վարորդը Nissan March-ով կողաշրջվել է. կա վիրավոր
19 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացրել
Վերագործարկվեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը
Դանակահարություն Առատաշենում
«Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը». Վ. Դումանյան
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)
Զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Լաոսի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Աննա Հակոբյանն այցելել է Գորիս
Թոշակը 10 %-ով բարձրացնելու՝ իշխող թիմի հայտարարություններն ակնհայտ բլեֆ են. Սուրեն Պարսյան
Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի հետ
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներն ու աշխարհում առաջացած մարտահրավերները
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Եգիպտոսում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ
Ջրափրկարարների նավակը ուժեղ քամուց շրջվել է․ մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
Ո՞ր հիվանդությունների դեպքում են դեղերը տրամադրվում անվճար․ԱՆ
«Արթմեդ» բժշկական կենտրոնի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր են ստացել
ՄԻՊ-ը ներկա է գտնվել ERASMUS+ ԺԱՆ ՄՈՆԵ «ԵՄ, Անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի բացման արարողությանը
Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 20-ից հուլիսի 1-ը շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 մլն դրամի վնաս
Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները կհստակեցվեն
ԱԻՆ-ում ամփոփվել է 2022-ի առաջին կիսամյակը
Վանաձորի ավագանու նիստը դարձյալ չի կայացել
Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով
Արման Դիլանյանը հանդիպել է ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահի հետ
ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին
WWF Armenia-ի տեսախցիկները Եվրասիական լուսան են արձանագրել
Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ
Անոնս.«Հարցազրույց»-ի հյուրն է Սուրեն Պարսյանը.դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Ի՞նչ են պատմում ականատեսները Աշտարակի պայթյունի մասին. բացառիկ մանրամասներ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Վարույթ է ընդունվել Ստեփանակերտի բնակչի կողմից թմրամիջոց ձեռք բերելու առթիվ հարուցված քրգործը
Տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը
Ես Արթուր Վանեցյանի հետ ունեմ խորը ըմբռնում. Թագուհի Թովմասյան
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործը դատարանում է
Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ
Չստացվի այնպես՝ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը. Աբրահամյան
Իրավախախտման վտանգավորության աստիճանին չի համապատասխանում առանց ԱՊՊԱ-ի մեքենա վարելիս տուգանքը. պատգամավոր
Թուրքիայի և Իտալիայի միջև կնքվել է համագործակցության 9 պայմանագիր
Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Էդգար Ղազարյան
Դեբեդ գետի վրա նոր կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման
Բուդդիստները նշում են Դալայ Լամայի 87-ամյակը
Բժշկական շարժական նոր կայան՝ Շիրակի մարզում
Երևանում բախվել են Lexus-ը, Infiniti-ն, Kia-ն, Toyota-ն ու Opel-ը, Kia-ն կողաշրջվել է, կան վիրավորներ
Հովսեփավան համայնքում շարունակվում են երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™