Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին կարմիր «զոնտիկավորներին»
Սոցցանցերի քրոնիկոն
Կարմիր բերետավորները բերման են ենթարկել Հանրապետության հրապարակում կարմիր անձրևանոցներով ակցիա իրականացնող Դիմադրության շարժման մասնակիցներին։ Այնտեղ է եղել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Կարմիր անձրևանոցներով զբոանում էինք Հանրապետության հրապարակում և ցանկանում անցնել զեբրայով, որով թույլատրվում էր այլ քաղաքացիների տեղաշարժը։
Ոստիկանությունը փորձեց արգելել մեզ դա անել: Արդյունքում՝ 5 մարդ առևանգվեց ոստիկանների կողմից հրապարակում կարմիր անձրևանոցով զբոսնելու և փողոցը թույլատրված վայրով անցնելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդանյանը։