N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը

Իրավական

«Ինչ-որ տպավորություն առհասարակ չստացանք, որովհետև դատարանը զուտ լսեց միջնորդությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ, այսինքն՝ որևէ դիրքորոշում չհայտնեց, որևէ հարցադրում չկատարեց, որից ինչ-որ բան կարողանայինք բխեցնել»։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ մանրամասներ հայտնելով երեկ կայացած դատական նիստից։ Դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 14.30-ին։ «Ակնկալիքները հետևյալն են՝ նախ մեղադրողը բովանդակային առարկություն չներկայացրեց, թե ինչու խափանման միջոցները չպետք է վերացվեն, իսկ մեր ներկայացրած խափանման միջոցների վերացման միջնորդությունները առավել քան հիմնավոր էին։ Մենք դատարանին, ըստ էության, առաջարկել ենք իրավիճակի միջանկյալ հանգուցալուծման երեք ուղղություն՝ առհասարակ վերացնել խափանման միջոցը, եթե դատարանն, այնուամենայնիվ, կտեսնի ռիսկեր,կիրառի գրավ ութ միլիո դրամի չափով։ Իսկ եթե դատարանը հանգի հետևության, որ գրավն էլ բավարար երաշխիք չէ, ապա Ազգային Ժողովի վեց պատգամավորների երաշխավորության և վճարած երեք միլիոն դրամ գումարի կիրառմամբ ազատ արձակի Նարեկ Մանթաշյանին»,-ասաց պաշտպանը։

Կոչուբաևը մտահոգություն հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում։ Պաշտպանի խոսքով՝ իրենց համար զարմանալի է մեղադրող կողմի այն մեկնաբանությունը, թե ամբաստանյալի առողջական վիճակն այնպիսին չէ, որ կալանավորման հետ անհամատեղելիություն առաջացնի։ «Այսինքն՝ ըստ մեղադրող կողմի տրամաբանության, մենք պետք է սպասենք այն աստիճան վատանա, որ նոր քննարկենք խափանման միջոցի վերացման հարցը։ Իհարկե, այս իրավիճակն անընդունելի է և անկեղծ կլինեմ՝ ակնկալիքներ ունենք։ Որովհետև միջնորդությունն առավել քան հիմնավոր է և նաև բովանդակային հակափաստարկ չենք ստացել, իսկ մրցակցային դատավարության պայմաններում դատավորին այլ բան չի մնում, քան բավարարել այդ միջնորդությունը։ Իհարկե գործը քաղաքական է, իհարկե հասկանալի է, որ ճշտումներ պետք է կատարվեն, բայց կարծում եմ՝ և՛ այդ գործի հետևում կանգնած իրական անձինք, և՛ դատարանը կգիտակցեն, որ գործ ունենք անձի առողջության հետ կապված խնդրի հետ։ Եթե օրինակ երկու ամիս առաջ բարձրացված առողջական խնդիրը միայն բարձր շաքարային դիաբետն էր, ապա երկու ամիս անց արդեն երիկամների ախտահարում ունենք, ենթաստամոքսային գեղձի խնդիր, մեզում ացետոնի պարունակություն, այսինքն՝ այնպես չի, որ մենք անընդհատ նույն բանն ենք ասում, որ պարոն Մանթաշյանն ունի շաքարային դիաբետ՝ բաց թողեք։ Մենք պրոգրես ապրող հիվանդության ընթացք ունենք, որին դատարանի գնահատականը պետք է լինի համարժեք և սրան գումարած այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկը չի կարողանում ապահովել Նարեկ Մանթաշյանի պատշաճ բուժօգնությունը, որովհետև այն դեղամիջոցները, որոնք նշանակվել են բժշկի կողմից Էրեբունի բժշկական կենտրոնում, քրեկատարողական հիմնարկի իրավասու ստորաբաժանումը չի ստանում, առհասարակ չի էլ գնում, համապատասխան ցանկերում ներառված չի։Սա ևս պատճառներից մեկն է, որ այն բուժումը, որն ամբաստանյալը պետք է ստանա՝ քրեակատարողական հիմնարկը չի կարող ապահովել»,-եզրափակեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Հայկա Ալոյան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում կանցկացվեն Երևանի օրեր
Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ
Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո
Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Դանիելյան
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. ԱՀ ՊԲ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™