Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի Արթուր Դավթյանը հրաժարական է ներկայացրել, ո՞վ կփոխարինի նրան. Օրվա լրահոս Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնների անօրինական վաճառք Երևանի թռչնաշուկայում. քաղաքացին ահազանգում է, Տեսչական մարմինն՝ արձագանքում Լարսում արտակարգ իրավիճակ է, իսկ Ջհանգիրյանին վիրահատել են. օրվա լրահոս Թուրքիայի և Ադրբեջանի համար Արցախի հարցը փակված է, իրենք մտածում են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին. թուրքագետ  Էս պահին չգիտենք հետ գա՞նք, թե՞ մնանք ստեղ. ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում.տեսանյութ Գագիկ Ջհանգիրյանին արդեն վիրահատել են Ի՞նչ ավերածություններ է արել գետի վարարումը Լարսում. նոր կադրեր Լարսում վարարած գետը փակել է բեռնատարների թունելը Այս ամենը հանրային միջոցների յուրացում է, ամուսնու պաշտոնական կարգավիճակի չարաշահում. Ղազարյանը՝ վարչապետի տիկնոջ Ֆրանսիա այցի մասին Ինչո՞ւ է ԱԱԾ-ն Իրանի քաղաքացու ձերբակալել և որտե՞ղ է գրանցվել հերթական երկրաշարժը. լրահոս Հուլիսին կլինի 11 ոչ աշխատանքային օր
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը

Իրավական

«Ինչ-որ տպավորություն առհասարակ չստացանք, որովհետև դատարանը զուտ լսեց միջնորդությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ, այսինքն՝ որևէ դիրքորոշում չհայտնեց, որևէ հարցադրում չկատարեց, որից ինչ-որ բան կարողանայինք բխեցնել»։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ մանրամասներ հայտնելով երեկ կայացած դատական նիստից։ Դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 14.30-ին։ «Ակնկալիքները հետևյալն են՝ նախ մեղադրողը բովանդակային առարկություն չներկայացրեց, թե ինչու խափանման միջոցները չպետք է վերացվեն, իսկ մեր ներկայացրած խափանման միջոցների վերացման միջնորդությունները առավել քան հիմնավոր էին։ Մենք դատարանին, ըստ էության, առաջարկել ենք իրավիճակի միջանկյալ հանգուցալուծման երեք ուղղություն՝ առհասարակ վերացնել խափանման միջոցը, եթե դատարանն, այնուամենայնիվ, կտեսնի ռիսկեր,կիրառի գրավ ութ միլիո դրամի չափով։ Իսկ եթե դատարանը հանգի հետևության, որ գրավն էլ բավարար երաշխիք չէ, ապա Ազգային Ժողովի վեց պատգամավորների երաշխավորության և վճարած երեք միլիոն դրամ գումարի կիրառմամբ ազատ արձակի Նարեկ Մանթաշյանին»,-ասաց պաշտպանը։

Կոչուբաևը մտահոգություն հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում։ Պաշտպանի խոսքով՝ իրենց համար զարմանալի է մեղադրող կողմի այն մեկնաբանությունը, թե ամբաստանյալի առողջական վիճակն այնպիսին չէ, որ կալանավորման հետ անհամատեղելիություն առաջացնի։ «Այսինքն՝ ըստ մեղադրող կողմի տրամաբանության, մենք պետք է սպասենք այն աստիճան վատանա, որ նոր քննարկենք խափանման միջոցի վերացման հարցը։ Իհարկե, այս իրավիճակն անընդունելի է և անկեղծ կլինեմ՝ ակնկալիքներ ունենք։ Որովհետև միջնորդությունն առավել քան հիմնավոր է և նաև բովանդակային հակափաստարկ չենք ստացել, իսկ մրցակցային դատավարության պայմաններում դատավորին այլ բան չի մնում, քան բավարարել այդ միջնորդությունը։ Իհարկե գործը քաղաքական է, իհարկե հասկանալի է, որ ճշտումներ պետք է կատարվեն, բայց կարծում եմ՝ և՛ այդ գործի հետևում կանգնած իրական անձինք, և՛ դատարանը կգիտակցեն, որ գործ ունենք անձի առողջության հետ կապված խնդրի հետ։ Եթե օրինակ երկու ամիս առաջ բարձրացված առողջական խնդիրը միայն բարձր շաքարային դիաբետն էր, ապա երկու ամիս անց արդեն երիկամների ախտահարում ունենք, ենթաստամոքսային գեղձի խնդիր, մեզում ացետոնի պարունակություն, այսինքն՝ այնպես չի, որ մենք անընդհատ նույն բանն ենք ասում, որ պարոն Մանթաշյանն ունի շաքարային դիաբետ՝ բաց թողեք։ Մենք պրոգրես ապրող հիվանդության ընթացք ունենք, որին դատարանի գնահատականը պետք է լինի համարժեք և սրան գումարած այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկը չի կարողանում ապահովել Նարեկ Մանթաշյանի պատշաճ բուժօգնությունը, որովհետև այն դեղամիջոցները, որոնք նշանակվել են բժշկի կողմից Էրեբունի բժշկական կենտրոնում, քրեկատարողական հիմնարկի իրավասու ստորաբաժանումը չի ստանում, առհասարակ չի էլ գնում, համապատասխան ցանկերում ներառված չի։Սա ևս պատճառներից մեկն է, որ այն բուժումը, որն ամբաստանյալը պետք է ստանա՝ քրեակատարողական հիմնարկը չի կարող ապահովել»,-եզրափակեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Հայկա Ալոյան

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mercedes -ում հրդեհ է բռնկվել
Ե՞րբ հայտնի կլինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի անունը
Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում. 28-ամյա վարորդը Քաջարանում Kia-ով գլխիվայր շրջվել է
Փաշինյանը՝ Ջհանգիրյան-Վարդազարյան սկանդալային ձայնագրության մասին
Գնել Սանոսյանը և ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են ոռոգման և ջրամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարները
Չարենցավանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարությունը
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Քաջարանի ՏԻՄ ընտրություններին
Երևանում 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում է ավտոմեքենաների ջարդի հեղինակ. բացառիկ տեսանյութ
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից․ փաստաբան
Իմ տղան վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական՝ բանվոր, ես էլ հարցրի՝ գրանցվա՞ծ աշխատող ես, սենյակից փախավ․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ում հիմվելու է «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն
ՀՀ 50–ից ավելի զինծառայողներ մեղադրվում են լրտեսության մեջ․ վարչապետ
Լարսը բաց է, երթևեկությունը վերականգնվել է
Փաշինյանը հայտնեց, թե երբ և ովքեր են ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ արել
«Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին»․ Փաշինյանը՝ Լաչինի, Աղավնոյի բնակիչների ապագայի մասին
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 5514 խախտում (տեսանյութ)
ԱԻՆ-ում հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը
Ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում․ Վահան Քերոբյան
Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը. Տիգրան Աբրահամյան
Գերիների 90 և ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո․ Նիկոլ Փաշինյան
էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց
Աշխատանքային խորհրդակցություններ են անցկացվել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԳ նախարարը և Հունաստանի վարչապետը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ
Ադրբեջանը չեղարկել է այսօր նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը. Նիկոլ Փաշինյան
«Հոկտեմբերին ԿԸՀ նոր նախագահ կհռչակվի Վահագն Հովակիմյանը»․ Արսեն Բաբայան
Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներին
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ հետաձգեց դատական նիստը, դա արհամարհական վերաբերմունք է․ Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել
Իսպանական ակումբը կթույլատրի երկրպագուներին հանդիպումներին ներկա գտնվել ընտանի կենդանիների հետ
Անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ
Սևանա լճի մակարդակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով
Մարտիրոսյանը և Թաբատաբաեին 4,5 միավորով կիսում են առաջին հորիզոնականը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով
Տեղի է ունեցել «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան» նվիրված քննարկում
Սիրիան ամեն ջանք գործադրում է հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Սիրիայի դեսպանը՝ Գարեգին Բ-ին
Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ
Արմավիրի մարզում 31-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է հեղուկ գազի լցակայան ու հայտնվել լիցքավորման սարքի մեջ
Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի
ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք
Արթուր Դավթյանը հրաժարական է ներկայացրել, ո՞վ կփոխարինի նրան. Օրվա լրահոս
Մինչև տարեվերջ համայնքի միջոցներով կփոխարինվի 467 վերելակ. քաղաքապետարան
Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը
ՀՀ ԶՈՒ ավիացիան 30 տարեկան է. Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել հոբելյանի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը
Մահվան ելքով ավտոպատահար Արագածոտնի մարզում
Մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել. Ալիև
Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են պլանավորում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™