Քիմ Քարդաշյանի տեսքն առանց դիմահարդարման հիասթափեցրել է երկրպագուներին (լուսանկարներ)
Ֆոտո
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ռեալիթի շոուի նկարահանման հրապարակում հայտնվել է առանց դիմահարդարման։ Համապատասխան նկարները հրապարակել է Daily Mail-ը։
41-ամյա հայտնին Keeping Up with the Kardashians հեռուստասերիալի նկարահանման հրապարակում հայտնվել է խալաթով և սպիտակ հողաթափերով։ Միևնույն ժամանակ, լուսանկարներում երևում է, որ Քարդաշյանը մազերն արձակել է, իսկ դեմքին շպար չկա։
Երկրպագուներին անակնկալի է բերել Քիմ Քարդաշյանի արտաքինը․ նրանք նշել են, որ առանց դիմահարդարման նա բոլորովին այլ տեսք ունի։ Երկրպագուներից ոմանք էլ անկեղծացել են՝ հայտնելով, որ կարծում էին Քիմն առանց դիմահարդարման շատ ավելի գեղեցիկ տեսք ունի»


