Ռուս մարմնամարզիկին 1 տարով որակազրկել են՝ աշխարհի գավաթի մրցանակաբաշխությանը «Z» տառով շապիկ կրելու համար
Սպորտ
Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած աշխարհի գավաթի մրցանակաբաշխության ժամանակ ռուս մարզիկ Իվան Կուլյակը, ով շապիկի վրա կրում էր «Z» տառը, կարգապահական տույժի է ենթարկվել Մարմնամարզության էթիկայի Հիմնադրամի (GEF) կարգապահական հանձնաժողովի կողմից՝ FIG-ի կանոնները խախտելու համար։
«Վերոնշյալ շապիկը կրելով՝ մարզիկը խախտել է FIG-ի կանոնադրությունը, ինչպես նաև կարգապահության, էթիկայի և վարքագծի կանոնները։ Նա որակազրկվել է Doha FIG Apparatus World Cup-ի կողմից՝ պարտավորվելով վերադարձնել բրոնզե մեդալը և 500 դոլարի չափով դրամական պարգեւը»,- նշված է կարգապահական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Մարզիկին չի թույլատրվի մասնակցել FIG-ի կողմից արտոնված որևէ միջոցառման կամ մրցույթի, որը կկազմակերպվի FIG անդամ ֆեդերացիայի կողմից՝ մեկ տարվա ընթացքում։