Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Փաստ»․ Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարծիք կա, որ վերջին շրջանում երկրաշարժերը հաճախակիացել են, իսկ դրանց ուժգնությունը՝ մեծացել: Հատկապես մարզային համայնքներում և այն հատվածներում, որտեղ բնակիչները «զգում են» երկրաշարժը, կա անհանգստություն:

«Փաստը» փորձեց արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզել, թե իրո՞ք հաճախակիացել են երկրաշարժերը, եթե այո, ապա ի՞նչ պատճառներով, և կա՞ անհանգստանալու պատճառ:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը նշում է՝ մի փոքր հաճախակիացել են երկրաշարժերը Ջավախքի գոտում: «Կցանկանայի ուշադրություն հրավիրել նրա վրա, որ սրանք ուժեղ երկրաշարժեր չեն համարվում: Ամենաուժեղը փետրվարին էր, դրանից հետո շարունակվում է այս ակտիվությունը: Բնակիչների անհանգստության մասին: Նույնը եղել է տարիներ շարունակ, յուրաքանչյուր գոտի իր բնութագիրն ունի: Մարդկանց անհանգստության պատճառն այն է, որ երկրաշարժերը եղել են մի քանիսը, այս պարագայում անհանգստությունը նաև բնական է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Ընդգծում է՝ Հայաստանի ողջ տարածքին են բնորոշ երկրաշարժերը, և այո, պետք է լինեն թույլ, միջին ուժգնության երկրաշարժեր: «Իրականացնում ենք մոնիտորինգ, տեսնում այդ փոփոխությունները: Մեր բոլոր քայլերը հիմնված են մոնիտորինգի վրա: Հյուսիսում և հյուսիս-արևելքում ունենք փոփոխություններ, երկրակեղևում որոշակի պրոցեսներ են ընթանում, բայց այս պահին անհանգստության պատճառներ չենք տեսնում: Եղածները թույլ կամ միջին ուժգնության երկրաշարժեր են, պարզապես զգացվում են բնակչության կողմից»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ կարծիք կա, որ Ջավախքի ու Բավրայի բնակիչները մի քիչ սովոր են երկրաշարժերին, սակայն հիմա, երբ դրանք արդեն Գյումրիում և Տավուշի մարզում են զգացվում, մարդիկ սկսում են անհանգստանալ: «Սա բնականոն գործընթաց է երկրակեղևի համար: Ապրում ենք սեյսմաակտիվ գոտում, որտեղ տեղի ունեցող փոփոխությունները բնականոն երևույթներ են: Հաճախ է հարց հնչում երկրաշարժերի կանխատեսման մասով, թե ինչու չեն տեղեկացնում, որ երկրաշարժ է լինելու: Նշենք, որ կանխատեսումն ընդունված է ուժեղ երկրաշարժերի դեպքում: Երկրակեղևում տեղի ունեցող այս պրոցեսներն ուժեղ երկրաշարժի պարագայում լրիվ այլ մասշտաբների են հասնում: Տեսնում ենք բոլոր փոփոխությունները, եթե անգամ մի փոքր անհանգստության առիթ լինի, մեր ընթացակարգն ունենք, թե ինչպես հաղորդենք տեղեկությունը և տարածենք այն»,-եզրափակում է Սոս Մարգարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Արագած և Մեղրաշատ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Զարեհ Սինանյանը հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ
38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր
Առաջիկա շաբաթների ընթացքում մեր երկրի սահմաններից ոչ հեռու, մեծանում է հավանականությունը Թուրքիա-Իրան ռազմական բախումների․ Ժիրայր Սեֆիլյան
Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով ՔԿ-ում պաշտոնանկություն է եղել
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Աչաջուր գյուղի բնակչի առևանգման գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
Ղուկասավան բնակավայրում գործարկվելու է շչակ
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
ՊՆ N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ․ Թագուհի Թովմասյան
Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ
Լաչառներն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում․ Դավիթ Բաբայան
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Գնել Սանոսյանը հետևել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական քննարկումների առանցքում
Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը․ Խաչատուր Քոքոբելյան
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Հետք»
Ավազակային հարձակում՝ բանկի դիմաց. դիմակավորված տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց-Արտաշիսյան խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը
Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանում գործընկերոջ հետ քննարկել է STARMUS միջազգային փառատոնին վրացի գիտնականների մասնակցության հնարավորությունները
Բանկի ավանդատուի գումարը խարդախությամբ հափշտակելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է Գորիս՝ մասնակցելու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
Լատվիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչեց որպես «ահաբեկչությանն աջակցող պետություն»
Հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցությամբ կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն` 1 ժամի դիմաց 1050 դրամ ժամավճարով
Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին
Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Նիկոլ Փաշինյան
Ընթանում է ԲԵՎԵՌԻ ԱԶԳ-ԲԱՆԱԿ խորագրով ճամբար-բանակումը երկրորդ տարիքային խմբի պատանիների մասնակցությամբ․ ֆոտոշարք
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օգոստոսի 15-26-ը ներառյալ արձակուրդ կմեկնի
Արցախում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին և ի՞նչ իրավիճակ է սահմանին. լրահոս
Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են․ վարչապետ
Օգոստոսի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 51 դեպք
Բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™