Բարոյական գահավիժման հերթական հանգրվանը․ չներես մեզ Մխո ջան․ ֆեյսբուքահայերը քննարկում են Մխիթար Գալեյանի հոր ձերբակալումը
Սոցցանցերի քրոնիկոն
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել են 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը և հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը։
Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ առավոտյան ժամը 07:45֊ին ռազմական ոստիկանությունից եկել են ու առանց բիրտ ուժ կիրառելու հանգիստ գնացել։
Նշենք, որ Գարիկ Գալեյանը վերջին ամիսներին ակտիվ պայքար է մղում որդու մահվան մեջ մեղավոր մարդկանց կալանավորելու համար:
Ավելի ուշ հայտնի դարձավ՝ հերոսի հորը շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Տեղեկության հրապարակումից հետո ֆեյսբուքահայերն ակտիվորեն սկսեցին գրառումներ անել՝ անընդունելի համարելով Մխիթար Գալեյանի հոր ձերբակալությունը և հրապարակելով վերջինին ձերբակալելու որոշում կայացրած քննիչ Տիգրան Միրզոյանի լուսանկարը։
Ստորև ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություններ։