Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին Շուշիում այլ պետություների մասնակցությամբ միջոցառում անցկացնելով Բաքուն ուզում է ցույց տալ, որ միջազգային հանրույթն այն ճանաչում է որպես ադրբեջանական տարածք. փորձագետ  «Հարրի Փոթերը էլ էն չի». ֆեյսբուքը քննարկում է Տիգրան Ավինյանի հանդերձանքը Ի՞նչ ունեցվածք ունի Իշխան Սաղաթելյանը Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ Սաղաթելյանն ու Հակոբյանը հեռացվեցին, ՔՊ-ում էլ թեժ պայքար է. լրահոս Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2021թ․ պետական բյուջեի կատարողականների քննարկումները

Հասարակություն

Մայիսի 18-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։

 Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
 
ԱԺ քննարկմանն են ներկայացվել գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների 2021 թ․ բյուջեով նախատեսված ծախսերի կատարողականները։
 
ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում նախարարության հաստատված բյուջեն 9 մլրդ 845 մլն 847 հազ ՀՀ դրամ էր, որի կատարողականը կազմել է 7 մլրդ 262 մլն 862,7 հազ ՀՀ դրամ։
 
«Տնտեսական զարգացման ծրագրեր» ծրագրի իրականացման համար 2021թ․ պետական բյուջեից հատկացվել էր 512 մլն 2 հազ․ ՀՀ դրամ, փաստացի ծախսվել է 327 մլն 749,4 հազ ՀՀ դրամ, որն հիմնականում ուղղվել է տեղական արտադրողներին աջակցությանը։
 
ԱՀ բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի իրականացման համար 2021թ պետբյուջեով հատկացվել էր 1մլրդ 484 մլն 790 հազ ՀՀ դրամ , կատարողականը կազմել է 354 մլն 197,4 հազ․ ՀՀ դրամ։
 
Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի աշխատանքների իրականացման համար 2021թ․ բյուջեից տրամադրվել էր 105 մլն դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 101մլն 723,7 հազ ՀՀ դրամ։
 
Մանրամասն ներկայացնելով 2021թ․ պետական բյուջեի՝ նախարարության ծրագրերին և միջոցառումներին ուղղված հատկացումները ,նախարարի տեղակալը ընդգծել է, որ 2021թ․ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության քաղաքականությունը նպատակաուղղված էր հողօգտագործման ու անասնապահության վարման կատարելագործմանը, անասնաբուժական գործի արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության մեխանիզմների միջոցով երկրում ՓՄՁ զարգացման խթանմանը, սննդամթերքի անվտանգության և որակի ապահովմանը, ոլորտի գերակա ուղղություններով համապատասխան աշխատանքների կատարմանն ու ընթացիկ հիմնախնդիրների լուծմանը։
 
Քաղաքաշինության նախարարության 2021թ կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 9 մլրդ 242 մլն 113 հազ ՀՀ դրամ, որը տարեվերջի դրությամբ կազմել է 25 մլրդ 460 մլն 302 հազ ՀՀ դրամ։ ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից կապիտալ շինարարության ծրագրին հատկացվել է 21,5 մլն ՀՀ դրամ, գույքի գնման ծախսերի համար՝ 116,998 մլն դրամ, արտաբյուջեի ծրագրերի համար ՝4,839 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ կապիտալ շինարարության համար 2021թ պետական բյուջեից հատկացվել էր 25 մլրդ 603մլն 639 հազ ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 25 մլրդ 96 մլն 115 հազ ՀՀ դրամ կամ 98 տոկոսը։
 
Նախարարի տեղեկացմամբ՝ բնակարանաշինության ծրագրերի իրականցմանը հատկացվել է 2987․852 մլն դրամ։ Այդ ծրագրերի շրջանակներում 2021թ․ կառուցվել և շահագործման է հանձնվել 35 բնակելի տուն , 957 նոր բնակելի տների կառուցման աշխատանքներն էլ սկսված են և շահագործման կհանձնվեն 2022-2023 թթ-ին։
 
Արցախի Հանրապետության տարածքում 2020 թվականին ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով տուժած բնակելի տների վերանորոգման-վերակառուցման կամ շինանյութեր ձեռք բերելու նպատակով արտաբյուջետային միջոցների հաշվին հատկացվել է 17,294.9 մլն ՀՀ դրամ։
 
Ըստ քաղաքաշինության նախարարի հաղորդման՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգման և կառուցման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 207.6 մլն ՀՀ դրամ,իսկ այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակելի տների վերանորոգման և կառուցման նպատակով՝ 2,181.7 մլն ՀՀ դրամ:
 
2021 թվականին շարունակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորման սկզբունքով հասարակական նշանակության, մշակույթի և ճանապարհաշինության ոլորտներում նախատեսված ծրագիրը, որի շրջանակներում հատկացվել է 70.8 մլն ՀՀ դրամ։
 
Նախարարի հավաստմամբ՝ 2021 թվականին քաղաքաշինության ոլորտում մշակված և իրականացված ծրագրերը հիմնականում ուղղված էին պատերազմական գործողությունների հետևանքների վերացման, տեղահանված բնակչության բնակարանով ապահովման և հանրապետության առջև ծառացած այլ հիմնախնդիրների հնարավորինս արագ լուծմանը:
 
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պահպանման ծախսերի համար2021թ բյուջեով հատկացված էր 441,4 մլն ՀՀ դրամ, որի կատարողականը կազմել է 389,0 մլն դրամ։ Պահուստային ֆոնդից տարվա ընթացքում նախարարությանը տրամադրվել է 1 506,8 մլն դրամ, կատարողականը՝ 1228․0 մլն դրամ։
 
Բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը և աջակցությունը 2021թ ծախսային մասով կազմել է 5 մլրդ 133մլն 497, 177հազ ՀՀ դրամ, գազի վճարի փոխհատուցումը ՝378մլն 621 ,615 հազ ՀՀ դրամ։
 
2021թ պետական բյուջեից ուղևորափոխադրումների ոլորտում առաջացած տնտեսական խնդիրների հաղթահարմանն է ուղղվել 69.3 մլն ՀՀ դրամ ։ 2020 թ պատերազմի հետևանքով քաղաքացիական պաշտպանության միջոցների իրականացման ժամանակ շահագործված տրանսպորտային միջոցների կրած վնասների փոխհատուցման համար տրամադրվել է ՝ 11.5 մլն ՀՀ դրամ։
 
Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման ծրագրով 2021թ․ պետական բյուջեով նախատեսված էր 1,8 մլրդ դրամ, որից ծախսվել է 1,6 մլրդ դրամը։
 
ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականցման համար 2021թ․ նախատեսվել էր 582,000․2 ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 283,198․6 դրամ։
 
Համատեղ նիստի աշխատանքները շարունակվեցին կեսօրից հետո:
 
Հաշվետվությամբ հանդես են եկել պետական կոմիտեների ու հանձնաժողովների ղեկավարները:
 
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2021 թվականի բյուջեն պլանավորված էր 2 մլրդ 838 մլն դրամի չափով, որից փաստացի ծախսվել է 2 մլրդ 496 մլն-ը: Բյուջեից 1687230.1 հազ ՀՀ դրամը ուղղվել է ծրագրերին, 366963,3 հազ ՀՀ դրամը՝ աշխատակազմի պահպանման ծախսերն են:
 
ԱՀ ջրային կոմիտեի բյուջետային ծախսերը 4 ծրագրային ուղղությամբ են.
 
-Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրի պլանը 66.320.400 ՀՀ դրամ է, իսկ ֆինանսավորումը կազմել է 26.320.400 ՀՀ դրամ, որն էլ կազմում է վերջնական պլանի 39.6 տոկոսը;
 
-Ոռոգման նպատակով հողօգտագործողներին աջակցելու ծրագրին հատկացված ֆինանսական միջոցներից ԱՀ ջրային կոմիտեի պլանը կազմել է 232.312.300 ՀՀ դրամ,իսկ ֆինանսավորումը կազմել է 164.441.531 ՀՀ դրամ, կատարողականը՝ 70.7 տոկոս։
 
-«Ջրային համակարգերի կառուցում,վերանորոգում,վերակառուցում ու պահպանում» ծրագրով պլանը կազմել է 3.920.000.000 ՀՀ դրամ, ֆինանսավորումը կազմել է 3.807.089.600 ՀՀ դրամ, որը կազմում է վերջնական պլանի 97.1 տոկոսը։
 
-«Խմելու և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում» ծրագրով ֆինանսավորումը կազմել է 522.826.944 ՀՀ դրամ:
 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար տարեկան ֆինանսավորումը կատարվել է հաստատված բյուջեի 83.4 տոկոսով, որը կազմել է 169.8 մլն ՀՀ դրամ: Փաստացի ֆինանսավորման 90 տոկոսը ուղղվել է աշխատավարձային հոդվածին, 10 տոկոսը՝ պահպանման և այլ հոդվածներին:
 
Արցախի ներդրումային հիմնադրամի 2021 թվականի ֆինանսական հատկացումը 8 մլրդ դրամի չափով էր: Այն ծախսվել է ըստ առանձին ծրագրային ուղղությունների:
 
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմանդրամի բյուջեն 4.500.000 ՀՀ դրամ էր: Այն բաշխվել է ըստ 3 ծրագրի.
 
-աջակցություն ԳԳԱՀ-ին
 
-ազնվացեղ խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում
 
-բուսաբուծության համալիր զարգացման ծրագիր:
 
Կատարողականը բոլոր ծրագրային ուղղություններով 100 տոկոս էր:
 
ԱՀ բնակարանային կոմիտեին պետական բյուջեից հատկացվել է 49 մլն 800 հազար ՀՀ դրամ, որի 94.1 տոկոսը ծախսվել է:
 
ԱՀ բնապահպանության կոմիտեի հաստատված բյուջեն 257 մլն 421 հազ դրամ էր, որից ծախսվել է 203 մլն-ը:
 
Հաշվետվություններից հետո պատգամավորները հարցեր են ուղղել պատասխանատուներին:
Երևանում կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 54–ամյա տղամարդ. նրան դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է կինը
Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում․ Ավինյան
Պավել Մանուկյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
Հուլիսի 7-9-ը Վրաստան կգործուղվի 11 մարդուց բաղկացած հակական պատվիրակություն
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է Կալաշնիկովից կրակված 25-ից ավելի պարկուճ
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան
ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է նոր միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում
Այսօր միասնական քննությունների 2-րդ փուլի 1-ին օրն է․ ԳԹԿ
Սահմանվում է երկու հարյուր հազար դրամ տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար. ՊԵԿ նախագահի տեղակալ
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալները
Հարոյանը հեռացավ «Կադիսից»
Գործարկվելու է Աղձք բնակավայրի շչակը
Անահիտ Ավանեսյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերը
Բերձորի և Աղավնոյի հանձնումը նախօրոք պլանավորած գործողություն էր. Մարտիրոս Հակոբյան
Փոխվարչապետ Մաթևոսյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին
Արտաշատ քաղաքում տան տանիք է այրվել
ՌԴ և Չինաստանի դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների կարիք չունեն, տարածքում ռումբ չկա
Նշվել է ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Բացվել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը
Կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարության, անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները. Կարեն Անդրեասյան
Վերելակի խափանում, տանիքից կաթոցներ. ո˚վ է շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն
Ուզում եմ հասկանալ՝ Վարուժան Ավետիսյանին արտերկիր բուժման մեկնելու թույլտվություն տալը ո՞ւմ հերոսությունը կարող է ստվերել․ Աիդա Ներսիսյան
Առաջարկվում է ներդնել ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ
N զորամասի կազմավորման տարեդարձի առթիվ անցկացվել է հանդիսավոր արարողություն
Պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կփոխանցվեն անկանխիկ եղանակով
Գյումրեցի հսկայի «ոսկե» գոտեմարտը
Երևանում ՌԴ և ՉԺՀ դեսպանատներում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ
Մհեր Գրիգորյանը ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները
Վիճաբանության ժամանակ կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին․ ոստիկանություն
Տոնդ շնորհավո´ր պայքարող, անկախ ժողովրդի երկիր ԱՄՆ. Հայկ Մարտիրոսյան
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5230 խախտում
8-ամյա երեխան բակում խաղալիս հրազենային վիրավորում է ստացել
Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Մարտիրոս Հակոբյանը. դիտե՛ք այսօր՝ ժամը 21.30-ին
Գևորգ Պապոյանը՝ դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառի մասին
Ստեփանակերտում արձանագրվել է հրդեհի երկու դեպք
Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան
Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս
Տեղի է ունեցել Միշել-Ալիև հեռախոսազրույցը
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
Սրանց մեքենայություններն այնքան պրիմիտիվ են, որ թալանի բացահայտումը կարելի է վստահել մի 1-ին կուրսի ուսանողի. Բալբաբյան
ՊՎԾ 2022 թ.-ի հայտնաբերած խախտումներին տրվել է իրավական ընթացք, հարուցվել է 6 քրեական գործ
Բախվել են Toyota Camry-ն ու Toyota Corolla-ն, կա 6 վիրավոր
Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք)
Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են 2.302.434 ՀՀ դրամ
Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™