Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզվել են Հրազդանում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքներ. ՔԿ

Տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը:

Միջադեպի վերաբերյալ ահազանգերն ստացվել են 2021 թ. հոկտեմբերի 7-ին «Հրազդան ԲԿ» և «Սևան ԲԿ» ՓԲ ընկերություններից, որոնցով տեղեկացվել է երեք երիտասարդների՝ «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիշյալ բուժհաստատություններ տեղափոխվելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Հանցափորձը Սպանությունը) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է բժշկական կենտրոններ տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Հրազդան, Վանաձոր և Ծաղկաձոր քաղաքների բնակիչներ են՝ ծնված, համապատասխանաբար, 1999, 2000 և 1991 թթ.:

Տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջիններս նշված վնասվածքները ստացել են 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից անմիջապես հետո հրազենային վնասվածքներ ստացած երկու անձանց «Սևան ԲԿ» է տեղափոխել վերջիններիս ընկերը, ով, սակայն, փորձելով պարտակել հանցագործության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, վարույթն իրականացնող մարմնից թաքցրել է սույն հանգամանքը, ինչպես նաև՝ ավտոմեքենան, որով ընկերներին տեղափոխել է հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, ինչպես նաև՝ տարբեր տրամաչափերի պարկուճներ, գնդակներ, գնդակների բեկորներ, դանակ, բազմաթիվ արնանման հետքեր, հրազենային վնասվածքներ: Արնանման հետքեր են հայտնաբերվել նաև վերոհիշյալ ավտոմեքենայում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքրեագիտական, դատաձգաբանական փորձաքննություններ, դատահետքաբանական, դատապայթունատեխնիկական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ,   հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, անհատականացվել են հիվանդանոց տեղափոխված երիտասարդների գործողությունները և տրվել քրեաիրավական գնահատականներ, համաձայն որոնց, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից երկուսը ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ, իսկ երրորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի  1-ին մասով:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել զինված միջադեպին ևս մեկ անձի մասնակից լինելու վերաբերյալ, ով Հրազդան քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ է: Որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի  1-ին մասով որպես մեղադրյալ ներգարվելու վերաբերյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 2022թ. մայիսի 16-ին վերջինս ինքնակամ ներկայացել է իրավապահներին և հարցաքննվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:

Ընկերներին հիվանդանոց տեղափոխած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի (Հանցագործությունը պարտակելը)

1-ին մասով և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել․ ՊԲ
Օգոստոսի 8-ից 9-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
ԱՀ ոստիկանությունում կիբերհանցագործության մասին հերթական հաղորդումն է գրանցվել
Արմավիրի մարզպետարանի վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
ՃՏՊ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ
Բայդենն այսօր կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթղթերերը
Աչաջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ մանրամասներ
Օրվա աստղագուշակ
«Հրապարակ». Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել
«Հրապարակ». Ովքեր են ՏԻՄ ընտրություններում պայքարելու Սիսիանի համայքնի ղեկավարի պաշտոնի համար
«Ժողովուրդ»․ Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու
«Ժողովուրդ». Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում
«Ժողովուրդ»․ Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը
«Ժողովուրդ»․ Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է
36 ժամ գազ չի լինի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
«Ապարան թան պլյուս» ապրանքանիշը վերացրել է խախտումները. ՍԱՏՄ
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կան վիրավորներ
Տարոն Նազարյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
Երևանի, Լոռու և Շիրակի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 2 357 խախտում
Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում․ Տիգրան Աբրահամյանը՝ եռամսյա հավաքների մասին
Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում
Ոչ մի պարագայում չխոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը․ Ոստիկանություն
Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա
ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար․ Financial Times
ՌՈ բաժիններ են տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնք զինծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց․ ՊՆ
Շախմատի օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Ադրբեջանին
Նոր նշանակումներ դատական համակարգում՝ նախագահի հրամանագրերով
ՌԴ նախագահը Կարեն Շախնազարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը յոթ ամիսներին կազմել է 770 հազար
Տնային պայմաններում խնամք է ստանում տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 1820 շահառու
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը
Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին
6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից
Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի
Չինաստանի և Սինգապուրի գիտնականները հենիպավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը
Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում
Ենոքավանի մոտ ուսուցչուհին աշակերտների հետ մոլորվել է անտառում
Երեւանի քաղաքապետարանը 15 տրոլեյբուս կգնի
Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ)
Վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում Երևանում․ ՊՆ-ն՝ վիրավորների առողջական վիճակի մասին
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում. տուժածներ չկան
Ահազանգ է ստացվել, որ բարձրահարկ շենքի ավտոկայանատեղիում կասկածելի ճամպրուկ կա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™