Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն բերվել է ակցիայի 364 մասնակից
Իրավական
Ժամը 14։00-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդ․ նախատեսված արարքի համար ոստիկանություն բերվել է ակցիայի 364 մասնակից, ArmDaily.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումն ապակենտրոն ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքում։ Ցուցարարները փակում են Երևանի գլխավոր փողոցներն ու պողոտաները, երթեր իրականացնում։