Վարորդը վրաերթի է ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն
Տեսանյութ
Երևանում վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները պարբերաբար փակում են փողոցներ, որոշ ժամանակ անց բացում։
Շատ վարորդներ ազդանշաններով, ձեռքերը բարձրացնելով ողջունում են ակցիաների մասնակիցներին։
Կոմիտաս փողոցում վարորդներից մեկը վրաերթի է ենթարկում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն։