N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել է անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու մի քանի դեպք. ՄԻՊ

Իրավական

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«ՄԻՊ արագ արձագանքման խմբերը այսօր այց են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժիններ.

Արձանագրվել են հետևյալ խախտումները.

1. Իրականացված այցերի և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ այսօր առավել քան նախորդ օրերին շատ են եղել դեպքերը, երբ ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել է անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու մի քանի դեպք։

Ըստ առանձնազրույցի ընթացքում հայտնված տեղեկությունների՝ ոստիկանների կողմից մարմանական վնասվածք հասցնելը, քաշքշելը իրականացվել է նաև ոստիկանական մեքենայում կամ ոստիկանության բաժնի դիմաց՝ անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։

Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, եղել են նաև ոստիկանների կողմից հայհոյելու, անհարկի քաշքշելու, անձանց անպատվելու և անձի ինքնասիրությունը ոտնահարող այլ արարքներ։ Պաշտպանը ոստիկանության ծառայողներին զգուշացնում է ՝ գործել բացառապես օրինականության շրջանակում, պահպանել բերման ենթարկելիս ուժի համաչափության՝ անհրաժեշտ նվազագույնի սկզբունքը, որևէ պարագայում անձի ինքնասիրությունը ոտնահարող կամ նսեմացնող գործողությունների չդիմել, քանի որ դրանք ստանալու են համարժեք իրավական գնահատական։

2. ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկումները բացահայտել են նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ հավաքների մասնակիցների կողմից վիրավորանքի, արժանապատվությունն ու ծառայությունը նսեմացնելուն միտված արարքներ։

Մշտադիտարկումն արձանագրել է նաև մի շարք դեպքեր, երբ հավաքին չմասնակցող անձանց հետ հավաքի մասնակիցները ներքաշվել են անպատշաճ ու սադրիչ խոսակցությունների, հայհոյանքների ու վիրավորական գործելակերպի մեջ, կանխամտածված վնասվածքներ են հասցրել հավաքին չմասնակցող անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին։

Արձանագրվել են նաև հավաքին չմասնակցող անձանց կողմից անհանդուրժողականության դեպքեր։ Սա ծայրահեղ վտանգավոր ու դատապարտելի գործելակերպ է։ Հավաքի մասնակիցներն ու կազմակերպիչները պարտավոր են առավելագույն ջանքերը ներդնել այլ անձանց իրավունքների իրացման խոչընդոտներն ու առօրյա կյանքին պատճառվող անհարմարությունները նվազագույնի հասցնելու և բռնությունը կանխարգելելու համար։

3. Ոստիկանության Աշտարակի բաժնում լրացված չի եղել «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանը», այսինքն՝ այցի ժամանակ բաժնում գտնվել են թվով 12 անձինք, մինչդեռ՝ վերջիններիս վերաբերյալ որևէ տվյալ այդ մատյանում լրացված չի եղել։

4. Ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում համատարած բնույթ է կրել ոստիկանի օրինական պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու, ոստիկանության կողմից ընդհանրապես պահանջ ներկայացված չլինելու կամ պահանջը ներկայացնելուց հետո դրա կատարման համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու դեպքերը, որոնք, ի սկզբանե վարչական ձերբակալումը դարձնում են ոչ իրավաչափ, ուստի, նման գործելակերպը անթույլատրելի է։

5. Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձի լռելու իրավունքից օգտվելու դեպքում ոստիկանության ծառայողների կողմից հնչել է սպառնալիք ոստիկանության բաժնում ավելի քան 24 ժամ պահելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Նման դեպքերը հատկապես շատ են եղել Ոստիկանության Նոր Նորքի և Մասիս քաղաքի բաժիններում։

Նման արարքը հատկապես անթույլատրելի և դատապարտելի է, երբ իրականացվում է ոստիկանության բաժնի պետի կամ այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ վերջինիս լուռ համաձայնությամբ։

Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել անձի լռելու իրավունքը և որևէ պարագայում այդ իրավունքից հրաժարվելուն պարտադրելը օրինական կամ արդարացված չի կարող լինել։

6. Ոստիկանության Նոր Նորքի բաժնում արձանագրվել է անձին 3 ժամի փոխարեն ավելի քան 4 ժամ 40 րոպե ապօրինի ազատությունից զրկելու դեպք։ Եվ միայն Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում է անձն անհապաղ ազատ արձակվել։

Պաշտպանը կրկին արձանագրում է, վարչական ձերբակալման շրջանակում 3 ժամից ավելի պահման ցանկացած դեպք ապօրինի է, և պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի։

7. Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, շատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ ստեղծելուն հրահրել են ոստիկանության ծառայողները, ընդ որում նույն խնդիրը բարձրացվել է տարբեր ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիների կողմից։

Վերջիններս հատկապես դժգոհել են կարմիր բերետ կրող ոստիկանների գործողությունների ակնհայտ կոպտությունից, կիրառված ուժի անհամաչափությունից, անհարգալից լինելուց։

Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ Ոստիկանության ծառայողը պետք է գործի բացառապես ոտիկանի կարգավիճակից բխող սահմանափակումների շրջանակում, մասնավոր վեճերի կամ իր կարգավիճակից չբխող խոսակցություններ չնախաձեռնի կամ դրանց մասնակից չդառնա»,- նշված է հայտարարության մեջ։

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում կանցկացվեն Երևանի օրեր
Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ
Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո
Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Դանիելյան
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. ԱՀ ՊԲ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™