Ավելի քան 400 քաղաքացի բերման է ենթարկվել. ոստիկանական բաժիններում տեղ չկա. Մայիսի 17-ն՝ ամփոփ
Օրվա լուրերը՝ ամփոփՈստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած ավելի քան 400 քաղաքացու։ Բերման ենթարկվածների թվում են եղել նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Նաիրա Զոհրաբյանը, երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: Օրվա ընթացքում բերման է ենթարկվել նաև ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։ ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում առավոտյան լարված իրավիճալ էր՚ Ոստիկանական բաժանմունքներում տեղ չի եղել բերման ենթարկվածներին ընդունելու համար ֆեյսբուքյան ուղիղ եթերում իրավիճակը ներկայացրել է Լևոն Քոչարյանը։ Նա հայտնել է, որ իրենց սկզբում տարել են Զեյթունի, ապա՝ Էրեբունու բաժին, սակայն երկու տեղում էլ չեն ընդունել։
Պետական դավաճանության համար Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն այսօր հետաձգվել է։ Պատճառը զինդատախազ Արշակ Մարտիրոսյանի չներկայանալն էր։ Զոհվածների և անհետ կորած զինծառայողների հարազատները սույն գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ։ Վերջիններս այսօր ակցիա էին իրականացնում. զոհվածների ծնողների մի խումբ փակել էր Բաբայան փողոցը։
Ռուսաստանը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Անդրեյ Ռուդենկոյի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է Երևանի և Բաքվի հետ աշխատել բոլոր մակարդակներում:
Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին: Մինչև այդ` մայիսի 18-ին, կտոնվի է Թանգարանների միջազգային օրը։ Միջոցառումները կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ: