Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին,դուք հիմա մտադի՞ր եք Նիկոլ Փաշինյանին գահընկեց անել. Վահե Գասպարյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասաց, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդների հետ կրեմլյան հանդիպմանը Փաշինյանի բոլոր հայտարարությունները պայմանավորված էին իր դեմքը փրկելու անհրաժեշտությամբ ու քաղաքական կոնյուկտուրայով։ Ըստ Գասպարյանի՝ չնայած Փաշինյանը ՀԱՊԿ երկրներին մեղադրեց 44-օրյա պատերազմում ոչ բավարար արձագանք ցույց տալու, Ադրբեջանին զենք վաճառելու և ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու մեջ, այնուամենայնիվ նա վերջում շնորհակալություն հայտնեց Պուտինին պատերազմը կանգնեցնելու, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կնքելու և այլ հարցերում Հայաստանին ու Արցախին օժանդակելու հարցում։
Սա, ըստ Գասպարյանի,խոսում է գաղութատիրոջը հավատարմություն հայտնելու մասին։
ԱԺ Բևեռի խորհրդի անդամի համոզմամբ՝ ներկայիս ընդդիմությունը Պուտինի հրահանգն է կատարում, ու նրանց միակ խնդիրը Հայաստանում քաոսային իրավիճակ ստեղծելն է, նաև ժողովրդի պայքարի ոգին կոտրելը։
Մանրամասները՝ Հայկա Ալոյանի հետ հարցազրույցում։