Տեսանյութ Դիլիջանի ոլորաններում կողաշրջված բեռնատարի վթարից Ինչու՞ են Արցախի  ընդդիմադիր ուժերը ցանկանում հանդիպել ՌԴ զորախմբի հրամանատարության հետ.մանրամասներ Ի՞նչ հետևանք են թողել ռումբի մասին կեղծ ահազանգերը և ինչո՞ւ չեն կատարում ՔԿ պահանջը. մամուլ Բեռնատարը կողաշրջվել է Դիլիջանի ոլորաններում (լուսանկարներ) Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը «Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շուշիի գորգերի թանգարանի հարցը՝ օդում կախված. Պատմության թանգարանը խոչընդոտներ է ստեղծում, իսկ ԿԳՄՍՆ-ում զբաղված են

Մշակույթ

Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերը պետք է ցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում և հունիսից արդեն ներկայացվեն հանրությանը։

Սակայն ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ այս հարցում խնդիրներ են առաջացել և Պատմության թանգարանը, կարծես, չի համաձայնում երկար ժամանակով և Շուշիի գորգերի թանգարանի առաջարկներով կազմակերպել ցուցադրությունը։

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը ArmDaily.am-ին պատմեց, որ նույնիսկ վերանորոգումը չի սկսել, ինչից հետո արդեն թանգարանը պետք է տեղակայվեր այնտեղ։

Վարդան Ասծատրյանի խոսքով՝ սակայն,Պատմության թանգարանը և ԿԳՄՍ նախարարությունը միմյանց հակասող հայտարարություններ են անում։

«Նախարարությունը մի բան է ասում, իրենք՝ մի ուրիշ։ Թանգարանից ասում են ցուցադրությունը 6 ամսով ենք կազմակերպում, նախարարությունն էլ սկզբում ասել էր, որ 3 տարի պետք է Շուշիի գորգերի թանգարանը ներկայացված լինի Պատմության թանգարանում։ Որ ասում են՝ մի ձեռքը չգիտի, թե մյուս ձեռքը ինչ է անում»,- ասաց Ասծատրյանը։

Ի սկզբանե Ասծատրյանը Շուշիի գորգերի թանգարանը  ցանկացել է տեղակայել Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին՝ Կառավարության N2, շենքում, սակայն այդ շենքը 2012 թ.–ին 51,27 մլն դոլարով վաճառվել է շինարարական «Տանգո» ընկերությանը, որի սեփականատերն է հայկական ծագմամբ արգետինացի միլիարդեր Էդուարդո Էռնեկյանը։ Դեռևս 2018-ին Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հայտարարել էր, որ այդ շենքը կվերափոխվի բիզնես կենտրոնի։

«Ճիշտ էլ չի մեր թանգարանը մեկ այլ թանգարանում ներկայացնելը, իրենք իրենց հավաքածուները ունեն։ Ամենասկզբից առաջարկվել է ԱԳՆ հին շենքը։ Ես շատ ոգևորվեցի, որովհետև առանձին տեղ էր և ոչ ոքից կախված չէինք լինի, նույնիսկ մենք կկարողանայինք մեր ֆինանսավորման հարցը լուծել։ Այսինքն՝ թանգարանը կարող է ինքնաբավ կազմակերպություն լինել։ Բայց չգիտեմ՝ ով խոչընդոտեց, ինչ պատճառներով։ Պատճառաբանում են, որ Էռնեկյանի շենքն է, բայց ախր Էռնեկյանը չի կարող նման հարցի համար ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Ինչպես կարող է մի մարդ, որ այդքան բան է արել Հայաստանի համար, մի թև չտրամադրի, ընդամենը 500 քմ տարածք է։ Ինչքանով ես եմ հասկանում՝ ինչ-որ ուժեր կան, որոնք ուզում են մթնոլորտ ստեղծեն և ինձ ոչ կառուցողական լույսի ներքո ցույց տան, ասեն՝ դե ինչ առաջարկում ենք, չի ուզում։ Բայց առաջարկ էլ կա, առաջարկել էլ։ Եթե ուզում են հարցը լուծել, ապա վերջնական պիտի լինի»,- ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը։

Ըստ Ասծատրյանի՝ նախարարությունը հրաժարվել է այդ շենքը տրամադրելուց նաև այն պատճառաբանությամբ, որ ահռելի շինարարական ծախս պետք է իրականացվի։

«Նախարարության մակարդակով կարող է ամենաշատը 25-30 մլն դրամ կազմել։ Եթե հարցը այդ գումարն է՝ թող իրենք ծախսեն, ես կամաց-կամաց վերադարձնեմ այդ գումարը։ Դրան էլ ենք համաձայն, միայն թե առանձին տեղ տրամադրեն։ Պատմության թանգարանում արդեն իսկ անառողջ վիճակ է, և այնտեղի տնօրինությունը խնդիրներ է ստեղծում։ Ամենահետաքրքիրն այն է, որ ժամանակավոր ցուցադրություն են ասել և այն էլ՝ «Արցախյան գորգերի ցուցուդրություն» անվամբ։ Սա Շուշիի գորգերի թանգարանն է, ի՞նչ Արցախյան գորգերի ցուցադրություն։ Նաև Պատմության թանգարանի տնօրենն ասել է, որ ցուցադրության կոնցեպտը իրենք պետք է որոշեն ու իրենք ասեն, թե որ գորգը որտեղ կախվի։ Իրենք խոչընդոտներ են ստեղծում, չեն ասում՝ ոչ, բայց այնպես են անում, որ ես ասեմ ոչ»,- պատմեց Ասծատրյանը։

Ըստ նրա՝ առաջարկված տարբերակն ընդունելի կլիներ, եթե Շուշին անցած չլիներ թշնամուն և թանգարանը վերադառնալու տեղ ունենար, սակայն այս ֆորսմաժորային իրավիճակում վերջնական լուծում է անհրաժեշտ։

Մենք կապ հաստատեցինք նաև Պատմության թանգարանի տնօրենի հետ։ Դավիթ Պողոսյանը նշեց, որ որևէ անհամաձայնություն չկա Վարդան Ասծատրյանի հետ։

«Ամեն ինչ դեռ քննարկման փուլում , և նախաձեռնողը ԿԳՄՍ նախարարությունն է։ Պաշտոնական հարցերով խնդրում եմ իրենց դիմել»,- ասաց Պողոսյանը։

Ճշտող հարցին, թե նախարարության կողմից ի՞նչ կարգադրություն է եղել այս հարցի և ցուցահանդեսը կազմակերպելու վերաբերյալ, Պողոսյանը պատասխանեց. «Դեռևս հստակ որևէ բան չկա։ Մի քիչ շտապ են եղել հայտարարությունները, որոնք հայտնվել են մեդիայում։ Ամեն ինչ դեռևս կազմակերպման պրոցեսում է և ամեն ինչ շատ լավ կստացվի»։

Իսկ ահա Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը նշում է՝ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ի սկզբանե ասել է, որ հարցը լուծելու են։

«Եթե իրենք ամեն ինչ ճիշտ անեն, այս ամենը չէր լինի։ Նույն Դավիթ Պողոսյանը ասում է, որ իրեն հրաման էլ չի եկել, որ թանգարանի սրահներից պետք է մեզ տրամադրեն։ Այսինքն՝ հրաման էլ չկա։ Ամբողջը անկապ խոսակցություն է, կամ ինչ-որ բան կա, որից ոչ ոք տեղյակ չէ»,- ասաց Վարդան Ասծատրյանը։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԿԳՄՍ նախարարությունից, սակայն նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը նախ ասաց, որ զբաղված է և ավելի ուշ զանգենք, սակայն հետո չպատասխանեց մեր զանգերին։ Նախարարությունից մեկնաբանություն ստանալուց հետո այն նույնպես կհրապարակենք։

Հեռախոսազանգը, որտեղ ասվում է՝ ռումբ է տեղադրված մետրոյում, ինքնին, ահաբեկչություն է. Կարո Եղնուկյան
Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին
Անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլը
Սա դարի մեծագույն դավաճանություններից է և դրանում կարող են մեղադրել ԱԱԾ-ին. Հայկ Մարտիրոսյան
Անհետ կորած քաղաքացու որոնումները շարունակվում են. ԱԻՆ խոսնակ
Պատրաստ ենք բանավիճելու և ճշմարտությունը պարզելու հնարավորություն տալ.Չուգասզյանը՝ Չիբուխչյանին
«Երևանի օրեր Գյումրիում» միջոցառման անցկացման օրը տեղափոխվել է սեպտեմբերի սկիզբ
Սոթք,Երասխ,Քարահունջ համայնքներում ստեղծվելիք անցակետերին հաջորդելու են ուրիշները.քաղաքագետ
Հաշվարկվել է ավելի քան 6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
«Սպուտնիկ»-ը պետական գործակալություն է,էնտեղ որևէ տող չի կարող հայտնվել առանց հատուկ հրահանգի.Մարտիրոսյան
Նման իրավիճակում գողն առաջինն է գոռում գողին բռնեք,ինչո՞ւ է աղմկում Կրեմլը.Եղնուկյան
Չենք բացառում, որ սա նախերգանքն է Բևեռի հանդեպ բավականին լուրջ գործողությունների.Հայկ Մարտիրոսյան
Խոտով բարձված բեռնատարում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի
Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները
Ինչո՞ւ է հիմա իրականացվում համակարգված հարձակում Բևեռի դեմ. Ուղիղ
Ո՞ր մարմինն է պատասխանատու ՔԿԱԳ գործունեության համար. Ե՞րբ դիմել Արդարադատության նախարարություն
Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
Ոչ մի խոսք չի կարող մարել այս ցավը. Հարութ Փամբուկչյան
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետի հանդիպումը
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք․ ՍԱՏՄ
Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց
Գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն
Ասադը 5 պահանջ է ներկայացրել Էրդողանին
Տեսանյութ Դիլիջանի ոլորաններում կողաշրջված բեռնատարի վթարից
Ինչու՞ են Արցախի  ընդդիմադիր ուժերը ցանկանում հանդիպել ՌԴ զորախմբի հրամանատարության հետ.մանրամասներ
Կասեցվել է Կենտրոնում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին
Բաբկեն Սեդրակյանը նշանակվել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու դի
Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Ի՞նչ հետևանք են թողել ռումբի մասին կեղծ ահազանգերը և ինչո՞ւ չեն կատարում ՔԿ պահանջը. մամուլ
Երկրաշարժ՝ Վրաստանում
Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
«Սուրմալու»-ում շարունակվում են որոնողական աշխատանքները
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է
Հրդեհ Թումանյան փողոցի բնակարաններից մեկում
Բեռնատարը կողաշրջվել է Դիլիջանի ոլորաններում (լուսանկարներ)
Օրվա աստղագուշակ
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱԺ Բևեռի մասնակիցների և աջակիցների ցույցը
«Հրապարակ». Ռումբի կեղծ ահազանգերի հետեւանքը
«Հրապարակ». Թալինում նոր կոմբինացիաներ են մտածում
«Հրապարակ». Քարոզարշավի մեկնարկը չի տրվել
«Ժողովուրդ». Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա
«Ժողովուրդ». Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը «Սուրմալու» էր գնացել վարչական շրջանների ղեկավարների հետ. ինքնահռչակ քաղաքապետը
Էլեկտրաէներգիայի անջատումներ օգոստոսի 19-ին
Արցախի ընդդիմադիր պատգամավորները կհանդիպեն խաղաղապահների ղեկավարությանը
Հրշեջները մարել են «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™