Ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 155 անձ
Իրավական
Ժամը 10։00-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն բերվել է ակցիայի 155 մասնակից, ArmDaily.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումն ապակենտրոն ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքում։ Անհնազանդության գործողությունների ընթացքում կարմիր բերետավորներն ուժի գործադրմամբ բերման են ենթարկել քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին և ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։