N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այնպես չէ, որ Ֆրանսիայի հրապարակում արկղ կբացեն և արկղից Պուտինը դուրս կգա, կասի բարև ձեզ. քաղտեխնոլոգը՝ ընդդիմության անակնկալի մասին

Քաղաքական

«Ապրիլի 17-ից մինչև այժմ տեղի ունեցող գործընթացը երկու մասի է պետք բաժանել՝ մինչև մայիսի 4-ի հանրահավաքը և այդ հանրահավաքից հետո»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով «Դիմադրություն» շարժման գործողություններին։

Ըստ քաղտեղխնոլոգի՝ շարժման առաջին փուլն ավարտվեց մայիսի 4-ին տեղի ունեցած հանրահավաքով։

«Առաջին փուլի խնդիրն էր Լաոյին արթնացնելը։ Լաոն արթնացավ՝ բավականին լավ կազմակերպվեց ջահերով երթը, ապա տարբեր ուղղություններից խմբերը Երևան մտան, մայիսի 4-ին կատարվեց մոտ 30 հազար մարդու մասնակցությամբ հանրահավաք։ Դա բավականին հաջողված գործընթաց էր տվյալ ժամանակահատվածի համար։ Դրանից հետո պետք է սկսվեր երկրորդ փուլը, որի ժամանակ հիմնական հասարակության հիմնական պայքարող ակտիվ զանգվածին պետք է միանային այլ սոցիալական խմբեր, հասարակության մեկ այլ մասը, որը դժգոհ է գործող իշխանություններից։ Բայց մայիսի 4-ից հետո ինչ-որ բան կատարվեց. խնդիրը փոխվեց, բայց օգտագործվեցին այն նույն տեխնոլոգիաները, որոնք առաջին փուլի համար էին և ուրիշ խնդիր էին լուծում։ Ստացվեց, որ խնդիրը փոխվել է, սակայն տեխնոլոգիաները՝ ոչ։ Ոչ թե տեխնոլոգիան է լավը կամ վատը, ուղղակի յուրաքանչյուր տեխնոլոգիա մեկ խնդիր լուծելու համար է»,- ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մայիսի 4-ից մինչև այժմ ընկած ժամանակահատվածը ընդդիմությունը, փաստացի, կորցրեց և երկրորդ փուլի խնդիրը չլուծեց։

Երեկ արդեն «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց պայքարը նոր թափով վերսկսելու մասին՝ հատկապես ընդգծելով երեքշաբթի օրվա կարևորությունը։ Ընդդիմադիր գործիչը նաև հայտարարեց վաղը սպասվող անակնկալի մասին, սակայն փակագծեր չբացեց։ Խոսելով շարժման հռետորաբանության և հետագա զարգացման մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ նմանօրինակ հայտարարություններով ցանկանում են լուծել այն խնդիրները, որոնք պետք է լուծվեր մայիսի 4-ից հետո։

«Չեմ կարծում՝  ինչ-որ մի անակնկալ կանեն, որ մարդիկ կմնան զարմացած։ Այնպես չէ, որ Ֆրանսիայի հրապարակում արկղ կբացեն և արկղից Պուտինը դուրս կգա, կասի բարև ձեզ։ Այդպիսի անակնալ, հասկանալի է՝ չի լինելու։ Ինչ վերաբերում է 80-100 հոգանոց խմբերին՝ եթե դա ճիշտ կազմակերպվի Երևանի մասշտաբով՝ ապա ամբողջովին բավարար է քաղաքը պարալիզացնելու և ցույց տալու, որ ՀՀ իշխանությունները այլևս չեն վերահսկում մայրաքաղաքը և առնվազն մայրաքաղաքը՝ իրենցից դժգոհ է։ Դա այն տեխնոլոգիան է, որը պետք է կատարվեր մայիսի 5-6-ից»,- ասում է Բադալյանը։

Թե որքանով հաջողությամբ կպսակվեն այդ ակցիաները, քաղտեխնոլոգը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ գուշակություններ չի անում։

«Անհրաժեշտ պայմանները կան հաջողելու՝ հասարակության դժգոհություն, կա անհրաժեշտ զանգվածը, որպեսզի այդ 80-100 հոգով կարողանան պարալիզացնել ամբողջ մայրաքաղաքը։ Հենց դա է ապակենտրոն պայքարի տեխնոլոգինա, որի դեմ, ի դեպ, շատ դժվար է պայքարել, որովհետև ոստիկանությունն այդքան ուժ չունի։ Մի բան է, երբ Կենտրոնում ես գործողություններ անում, այլ բան՝ երբ ամբողջ քաղաքում։ Ոստիկանությունն այդքան ուժ չունի, գումարած դրան՝ եթե մեքենաներով էլ փակեն ճանապարհները՝ ոչինչ չես կարող անել։ Իշխանությունն արդեն խնդիր է ունենալու այս դեպքում, բայց դա չի նշանակում, որ հրաժարական են տալու։ Դրանից հետո այլ գործընթացներ պետք է լինեն»,- ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է «Դիմադրության» շարժման լիդերների այն հայտարարություններին, թե հանգուցալուծումը մոտ է, շուտով մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, ապա ըստ քաղտեխնոլոգի՝ դրանք հոգեբանական տեխնոլոգիաներ են, որոնք կիրառելի են աշխարհի բոլոր երկրներում։

«Աշխարհի բոլոր երկրներում, երբ սկսում են քաղաքական գործընթացներ, դրանք քաղաքացիական անհնազանդություն են, թե նախընտրական քարոզարշավ են, միշտ ընդդիմությունը նման արտահայտություններ է օգտագործում, որովհետև այդ արտահայտություններով հոգեբանական ճնշում է իրականացվում իշխանության կամքը կատարող ուժային կառույցների վրա։ Երբ ասում են՝ շուտով ամեն ինչ կլինի, մարդիկ, ամեն դեպքում, սկսում են մտածել։ Ոչ բոլորը, իհարկե, բայց մի մասը մտածում է՝ բա որ ճիշտ եղավ, բա որ իրականում մի շաբաթից, երկու շաբաթից կամ մի ամսից իշխանափոխություն եղավ և այլն։ Դա միշտ աշխատող հոգեբանական տեխնոլոգիա է, որն ինչ-որ չափով կաշկանդում է քո մրցակցի ազատ գործելու հնարավորությունը։ Ամբողջովին չի չեզոքացնում, բայց ինչ-որ մի մաս կաշկանդվում է։ Դա հայկական, այսպես ասած, հայտնագործություն չի, դա ամբողջ աշխարհում օգտագործվում է»,- նշեց քաղտեխնոլոգը։

Նախորդ շաբաթ նաև լուրեր տարածվեցին ընդդիմության շարքերում պառակտության մասին։ Արթուր Վանեցյանը, հիշեցնենք, հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակ գալիս են մարդիկ, որոնք իր համար անընդունելի են, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ ՖԲ-ի իր էջում գրառում արեց՝ խոսելով պետական շահից խոսող Նիկոլին «պոլի շոր» ծառայողներից։ Անդրադառնալով թեմային՝ Բադալյանը նշեց, սա նույնպես ընդունված պրակտիկա է։

«Կապ չունի, թե որտեղ՝ եթե կա պայքար քաղաքականության, աթոռին տիրելու համար՝ կլինի ընդդիմության ներսում, իշխանության ներսում, կա գերիշխող դիրք ունենալու պայքար։ Ընդ որում՝ միմյանց դեմ պայքարում են ինչպես հրապարակային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ելույթներ, բացահայտումներ, քննադատություն և այլն, բայց միևնույն ժամանակ տեղի է ունենում նաև իրենց մրցակիցների կողմից ոչ հրապարակային պայքարի դրսևորումներ, որոնցից ամենատարածվածը ասեկոսեների, բամբասանքի տեխնոլոգիան է, երբ մրցակից ուժը հակառակ թևի պառակտման թեզն է առաջ մղում։ Դրանով փորձում ես քո մրցակցի կողմնակիցների միջև կասկածանքներ սերմանել»,- ասաց Բադալյանը։

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի
Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Ծառերն ապօրինի հատել էր. ոստիկանության բացահայտումը
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում կանցկացվեն Երևանի օրեր
Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ
Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո
Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Դանիելյան
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™