Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եվրատեսիլ 2022. եզրափակչի արդյունքները՝ ով է քվեարկել Հայաստանի օգտին և ում օգտին ենք քվեարկել մենք

Ժամանց

Հանրահայտ «Եվրատեսիլ - 2022» երաժշտական մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրել է Kalush Orchestra խումբը՝ Stefania երգով։ Ուկրաինան ընդհանուր առմամբ հավաքել է 631 միավոր։ Ուկրաինացիներին հաջորդեցին Մեծ Բրիտանիան (466), Իսպանիան (459), Շվեդիան (438) եւ Սերբիան (312): Լավագույն տասնյակում են նաեւ Իտալիան (268), Մոլդովան (253), Հունաստանը (215), Պորտուգալիան (207) եւ Նորվեգիան (182):

Ուկրաինան արդեն երրորդ անգամ է հաղթում Եվրատեսիլում։ Ավելի վաղ ուկրաինացիները հաղթել էին 2004-ին (Ռուսլանա) եւ 2016-ին (Ջամալա):

Ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2022»- ում ելույթ են ունեցել 25 երկրների ներկայացուցիչներ։

Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է 20-րդ տեղը։ Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր:

Հայազգի մեկ այլ կատարող՝ Ստեֆան Հայրապետյանը, ով ներկայացնում էր Էստոնիան, զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։

Հայաստանի միավորներ ստացել է հետևյալ երկրներից
10- Վրաստան
8- Իտալիա
7- Ֆրանսիա
6- Ավստրիա
5- Բուլղարիա
4- Նորվեգիա
4- Ալբանիա
2- Ուկրաինա
2- Շվեդիա
1- Պորտուգալիա
1- Հունաստան
1- Կիպրոս

Հայաստանի հեռուստադիտողները քվեարկել են հետևյալ երկրների օգտին
12-Էստոնիա
10-Ուկրաինա
8- Իսպանիա
7- Շվեդիա
6- Սերբիա
5- Մոլդովա
4- Պորտուգալիա
3- Հունաստան
2- Լիտվա
1- Մեծ Բրիտանիա
 
Հայաստանի ժյուրին քվեարկել է հետևյալ երկրների օգտին
12- Իսպանիա
10- Իտալիա
8- Պորտուգալիա
7- Ֆրանսիա
6- Ուկրաինա
5- Շվեդիա
4- Նիդերլանդներ
3- Էստոնիա
2- Հունաստան
1- Մոլդովա

Հայաստանը Եվրատեսիլում

Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։ 

Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Հայաստանը նախկինում երբեք չէր մասնակցել մրցույթին, ուստի ստիպված էր հանդես գալ կիսաեզրափակչում։ Առաջին ելույթը բավականին հաջողակ ստացվեց Հայաստանի համար։ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց, որ Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում երկիրը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում և այդ տարի Հայաստանը ներկայացրեց Հայկոն «Anytime You Need» երգով և կրկնեց նախորդ տարվա արդյունքը, զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» («Նոր պար») երգով և զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը։

2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Մինչ մրցույթում սկսվեցին կիրառվել եզրափակիչները, Հայաստանը այն երեք հաջողակ երկրներից էր, որը մշտապես գտնվում էր լավագույն 10-նյակում, սակայն Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին «Boom Boom» երգով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը. ընդամենը 1 միավորի բացակայության պատճառով դուրս մնաց եզրափակչից։

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։

Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալմյոում։

2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3-ի «Not Alone» երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին, ով նաև քվեարկության նոր համակարգով հավաքել է՝ 272 միավոր, ինչը Հայաստանի մասնակցության ամբողջ պատմության ընթացքում ամենաշատ միավորն է։

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրեց Genealogy երաժշտական սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խումբը կատարեց «Face the Shadow» երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով, ինչը սակայն Հայաստանի ամենաքիչ միավորն է մրցույթի եզրափակչում։

2016 թվականին Հայաստանը ներկացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել լավագույն 10-նյակի 7-րդ հորիզոնականը «LoveWave» երգով։

2017 թվականին Հայաստանը ներկայացրեց Արծվիկը «Fly With Me» երգով և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, կրկնելով Հայաստանի վատագույն արդյունքը եզրափակչում, որը սահմանել էր Դորիանսը «Lonely Planet» երգով 2013-ին։

2018 թվականին Հայաստանը ներկայացրել է երգիչ Սևակ Խանաղյանը «Քամի» երգով, որով 2011 թվականից սկսած երկիրը առաջին անգամ դուրս է մնացել եզրափակիչ փուլից և իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ չի անցել եզրափակիչ փուլ։

2019 թվականին Հայաստանը ներկայացրել է Սրբուկը «Walking Out» երգով, սակայն չհավաքելով բավարար միավորներ չի անցել եզրափակիչ փուլ։ Սա Հայաստանի մասնակցության երրորդ դեպքն է, երբ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։

2020 թվականին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, սակայն մրցույթը չեղարկվեց COVID-19-ի համավարակի պատճառով։ Եվրատեսիլ 2021 -ին Հայաստանը հրաժարվել է մասնակցել՝ 44-օրյա պատերազմի պատճառով։

Եվ ահա այս տարի Ռոզա Լինը 20-րդ հորիզոնականով եզրափակիչ անցած և ցածր ցուցանիշ գրանցած Հայաստանի ներկայացուցիչների ցանկում առաջինն է։

Ընդհանուր 13 տարվա մասնակցության ընթացքում՝ Հայաստանը 7 անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։

Հայաստանն իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում հավաքել է` 1276 միավոր

Ալեքսանդր Միլկովիչը հանդես կգա «Փյունիկ»-ում
Նիկոլ Փաշինյանը հաստատել է 2022-2025թթ․ հարկային եկամուտների կառավարման ծրագիրը
Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողին
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 26-ամյա համաքաղաքացուն
Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. Արայիկ Հարությունյան
Հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Ազգային ժողովը կազմակերպում է անվճար ամառային դպրոց
Հենց հիմա Բերձորի և Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում. Նաիրա Զոհրաբյան
ԲՏԱ նախարարությունն իրականացնում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ–ն հերքում է
Արտակարգ դեպք Երեւանում. Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, կա 2 վիրավոր
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ
Հրապարակվել է 2022 թվականի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկը
ՏՏ ոլորտի 39 ընկերություն 2022թ-ի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում են
ԱՀԿ-ն նոր անվանումներ է տվել կապիկի ծաղիկ վարակի տարբերակներին
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում
3 ամիս առաջ կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց. 1 անձ ձերբակալվել է
Երբ սկսվի հուժկու ընդդիմադիր շարժում, այդ հոդվածները միանգամից գործի են դրվելու․ ում ուզեն՝ կարող են դատել․ Մելիքյան
Հայտարարություն՝ ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ
Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում որդին սպանել է մորը. ոստիկանության բացահայտումը
էջմիածին-Արմավիր ճանապարհի մոտ 13.5կմ երկարությամբ հատվածը նորոգվում է
Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է. Դավիթ Բաբայան
17–ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով
Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում մթնոլորտային արտանետումների ռեկորդային քանակ է գրանցվել
Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան
Բևեռի ԱԶԳ-ԲԱՆԱԿ խորագրով ճամբար-բանակումի մասնակիցների արշավը դեպի Գոշավանք (լուսանկարներ)
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված մեքենաները
Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է
Մահացել է ամերիկացի դերասանուհի Էն Հեչը
Կուբայի նավահանգստի հրդեհի վայրում դիեր են հայտնաբերվել
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Ճապոնիայում թայֆունի պատճառով 72 հազար մարդու տարհանում է հայտարարվել
Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների. պատգամավոր
Հրդեհ Նոր Խարբերդ գյուղում
Քամու հետևանքով Երևանում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ
Ի՞նչ են հուշում աստղերը օգոստոսի 13-ի համար
«Հրապարակ». Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց
«Ժողովուրդ». Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին
«Հրապարակ». ՔՊ կադրային բանկը սնա՞նկ է
«Ժողովուրդ». «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ
«Հրապարակ». Արցախում նոր հույսեր են արթնացել
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը
Տավուշի Սևքար գյուղում չպայթած արկ է հայտնաբերվել
Ընդդիմության հավաքներին տեղի ունեցած անկարգությունների դեպքով եւս մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել
Գործարքների իրականացման հետ կապված տեխնիկական խնդիրը կարգավորված է․ ArCa
Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™