Եվրատեսիլ 2022. եզրափակչի արդյունքները՝ ով է քվեարկել Հայաստանի օգտին և ում օգտին ենք քվեարկել մենք
Ժամանց
Հանրահայտ «Եվրատեսիլ - 2022» երաժշտական մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրել է Kalush Orchestra խումբը՝ Stefania երգով։ Ուկրաինան ընդհանուր առմամբ հավաքել է 631 միավոր։ Ուկրաինացիներին հաջորդեցին Մեծ Բրիտանիան (466), Իսպանիան (459), Շվեդիան (438) եւ Սերբիան (312): Լավագույն տասնյակում են նաեւ Իտալիան (268), Մոլդովան (253), Հունաստանը (215), Պորտուգալիան (207) եւ Նորվեգիան (182):
Ուկրաինան արդեն երրորդ անգամ է հաղթում Եվրատեսիլում։ Ավելի վաղ ուկրաինացիները հաղթել էին 2004-ին (Ռուսլանա) եւ 2016-ին (Ջամալա):
Ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2022»- ում ելույթ են ունեցել 25 երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է 20-րդ տեղը։ Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր:
Հայազգի մեկ այլ կատարող՝ Ստեֆան Հայրապետյանը, ով ներկայացնում էր Էստոնիան, զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։
Հայաստանի միավորներ ստացել է հետևյալ երկրներից
10- Վրաստան
8- Իտալիա
7- Ֆրանսիա
6- Ավստրիա
5- Բուլղարիա
4- Նորվեգիա
4- Ալբանիա
2- Ուկրաինա
2- Շվեդիա
1- Պորտուգալիա
1- Հունաստան
1- Կիպրոս
12- Իսպանիա
10- Իտալիա
8- Պորտուգալիա
7- Ֆրանսիա
6- Ուկրաինա
3- Էստոնիա
2- Հունաստան
1- Մոլդովա
Հայաստանը Եվրատեսիլում
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։
Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Հայաստանը նախկինում երբեք չէր մասնակցել մրցույթին, ուստի ստիպված էր հանդես գալ կիսաեզրափակչում։ Առաջին ելույթը բավականին հաջողակ ստացվեց Հայաստանի համար։ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց, որ Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում երկիրը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում և այդ տարի Հայաստանը ներկայացրեց Հայկոն «Anytime You Need» երգով և կրկնեց նախորդ տարվա արդյունքը, զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» («Նոր պար») երգով և զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը։
2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Մինչ մրցույթում սկսվեցին կիրառվել եզրափակիչները, Հայաստանը այն երեք հաջողակ երկրներից էր, որը մշտապես գտնվում էր լավագույն 10-նյակում, սակայն Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին «Boom Boom» երգով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը. ընդամենը 1 միավորի բացակայության պատճառով դուրս մնաց եզրափակչից։
2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։
Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալմյոում։
2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3-ի «Not Alone» երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին, ով նաև քվեարկության նոր համակարգով հավաքել է՝ 272 միավոր, ինչը Հայաստանի մասնակցության ամբողջ պատմության ընթացքում ամենաշատ միավորն է։
2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրեց Genealogy երաժշտական սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խումբը կատարեց «Face the Shadow» երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով, ինչը սակայն Հայաստանի ամենաքիչ միավորն է մրցույթի եզրափակչում։
2016 թվականին Հայաստանը ներկացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել լավագույն 10-նյակի 7-րդ հորիզոնականը «LoveWave» երգով։
2017 թվականին Հայաստանը ներկայացրեց Արծվիկը «Fly With Me» երգով և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, կրկնելով Հայաստանի վատագույն արդյունքը եզրափակչում, որը սահմանել էր Դորիանսը «Lonely Planet» երգով 2013-ին։
2018 թվականին Հայաստանը ներկայացրել է երգիչ Սևակ Խանաղյանը «Քամի» երգով, որով 2011 թվականից սկսած երկիրը առաջին անգամ դուրս է մնացել եզրափակիչ փուլից և իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ չի անցել եզրափակիչ փուլ։
2019 թվականին Հայաստանը ներկայացրել է Սրբուկը «Walking Out» երգով, սակայն չհավաքելով բավարար միավորներ չի անցել եզրափակիչ փուլ։ Սա Հայաստանի մասնակցության երրորդ դեպքն է, երբ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։
2020 թվականին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, սակայն մրցույթը չեղարկվեց COVID-19-ի համավարակի պատճառով։ Եվրատեսիլ 2021 -ին Հայաստանը հրաժարվել է մասնակցել՝ 44-օրյա պատերազմի պատճառով։
Եվ ահա այս տարի Ռոզա Լինը 20-րդ հորիզոնականով եզրափակիչ անցած և ցածր ցուցանիշ գրանցած Հայաստանի ներկայացուցիչների ցանկում առաջինն է։
Ընդհանուր 13 տարվա մասնակցության ընթացքում՝ Հայաստանը 7 անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։
Հայաստանն իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում հավաքել է` 1276 միավոր