ՌԴ-ում առաջարկել են ստեղծել «Եվրատեսիլ» երգի մրցույթի ռուսական տարբերակը
Միջազգային խճանկար
Երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն առաջարկել է ստեղծել «Եվրատեսիլի» ռուսական անալոգը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ես պատրաստ եմ իմ «Եվրատեսիլն» անցկացնել: Ես մեծ փորձ ունեմ»,- ասել է նա։ Պրոդյուսերը հիշել է, որ 1995 թվականին ստեղծել է ռուսական «Ոսկե գրամոֆոն» երաժշտական մրցանակը։
Ավելի վաղ Պրիգոժինը հայտնել էր, որ վաղուց կորցրել է հետաքրքրությունը «Եվրատեսիլ» միջազգային փոփ մրցույթի նկատմամբ, քանի որ քաղաքականությունը սկսել է խառնվել դրան, իսկ շոուն ինքնին վերածվել է գեյ-շքերթի։