De Facto ստացվեց, որ Փաշինյանը Ալիևի ենթական է, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի վարչապետը. Էդգար Ղազարյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ իշխանությունները անհնազանդության խաղաղ ակցիաների ամենառաջին օրվանից են անհանգստացած։ Անդրադառնալով Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը` Ղազարյանը նշում է, որ Չալաբյանի ինտելեկտուալ և կազմակերպչական գործողությունները թույլ են տալիս նրան հավակնել նաև վարչապետի կամ Պաշտպանության նախարարի պաշտոնին, քանի որ նա առանցքային ինտելեկտուալ, ազդեցիկ գործիչ է ու նրա նկատմամբ նման պրիմիտիվ հնարքներ կիրառելով՝ փորձում են Չալաբյանին պարզապես վարկաբեկել։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը նշում է, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ գործող իշխանությունը Հայաստանում չհաղթի ընտրություններում կամ հեռանա ընտրություններին գրանցած արդյունքների հետևանքով։ Ղազարյանը վստահ է, որ Փաշինյանը սեփական կամքով չի հեռանա, հետևաբար փողոց դուրս եկող մարդկանց քանակն այնքան շատ պետք է լինի, որ ոստիկանությունը հասկանա՝ դիմադրելն անիմաստ է։
Ինչ վերաբերում է մարդկանց որոշակի խմբերի, որոնք չեն միանում պայքարին՝ պատճառաբանելով Ֆրանսիայի հրապարակում այսպես կոչված «նախկինների» առկայությանը, Ղազարյանը կոչ է անում նրանց գալ ու սեփական թեկնածուին առաջ քաշել։
Մանրամասները՝ տեսանյութում։