Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին.Արման Աբովյան Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին  Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Ի՞նչ է կապիկի ծաղիկը և ինչպե՞ս է պետք կանխարգելել այն Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան  Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր Այս իշխանությունները բանակը երգ ու պարի ակումբի են վերածել. Հայկ Նահապետյան  Ինչպե՞ս ձերբազատվել քաղցրի հանդեպ կախվածությունից. խորհուրդներ հայտնի սննդաբան, դիետոլոգ Գ. Շախաթունուց Ինչո՞ւ է Արցախում կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու անհրաժեշտություն առաջացել Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Իրավունք». Ի՞նչ կապ ունի Արթուր Մեսչյանի ապօրինի կառույցի հետ

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

- Մայիսի 9-ի Եռատոնը Դուք ինչպե՞ս նշեցիք:

- Այդ տոնը դիմավորել եմ իմ տանը, իմ բակում, ընտանիքիս հետ: Ոչ մի տեղ չեմ կարողացել ներկա լինեմ: Այն իրական աշխարհը, որը ձեռք բերեցինք, երազանք էր մեզ համար: Ինձ թվում էր, որ վաղվա օրն ավելի կայուն պետականության առջեւ պետք է կանգնենք: Այնինչ փորձությունը բերեց նրան, որ ընդհանրապես զրկվեցինք մեր իրական շատ բարիքներից:

- Ձեր պապերը մասնակցե՞լ են Հայրենական մեծ պատերազմին, կպատմե՞ք նրանց մասին:

- Այո, եւ մայրական, եւ հայրական կողմի պապերս գնացել են պատերազմ եւ չեն վերադարձել: Մինչեւ չորս, հինգ տարի` հայրական պապս անհետ կորած էր: Այստեղի արխիվներում փնտրում ու չէինք գտնում: Բայց հորեղբորս տղան` որը Մոսկվայում է, այնտեղի արխիվներից տեղեկացավ, որ հորս հայրը` Միրոն, հուղարկավորված է Բելոռուսիայի Եղբայրական գերեզմանատանը: Մենք գնացինք, տեսանք, աղոթք արեցինք, խնկարկեցինք, մի փոքր հող վերցրինք, բերեցինք մեզ հետ:  յսպիսով`յոթանասունվեց տարի անց նոր միայն կարողացանք տեղեկանալ, թե Միհրան պապին որտեղ է զոհվել, եւ որտեղ է գտնվում իր գերեզմանը:

- Ռուս-հայկական հարաբերություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Ցանկացած ընտանիքում կամ ազգի մեջ կա մի հասկացողություն` ամեն տեղ պետք է լինի ազնվություն: Եթե չկա ազնվություն, համարեք, որ ամեն տեղ էլ խնդիր կա: Ավետարանն ասում է `մարդիկ գործերով են ի հայտ գալիս: Քաղաքականությունը պետք է լինի կիրթ եւ դրա հետ մեկտեղ` ազնիվ...

- Խոսում եք ազնվությունից, արդյո՞ք արդարացի է, երբ Ձեր տունը վերածել եք մշակութային կենտրոնի, բայց այսօր Ձեզ այն վիճակի են հասցրել, որ նույնիսկ ստեղծագործել չեք կարողանում:

- Եթե արդարացի լիներ, ես այս կարգավիճով այստեղ ներկա չէի լինի: Ուրիշ մտքով, հոգեբանությամբ ու մոտեցումով ներկա կլինեի: Բայց իրենք թույլ են տալիս, որ դու ինքդ դուրս գաս քո հունից, էությունից, մարդկային որակից: Խոսում, արտահայտվում ես, ասում են` քաղաքականությամբ է զբաղվում, որը չգիտեմ ինչ լոզունգ է դարձել: Ինչ քաղաքականություն... Այս պետությունը, պետականությունն իմ մի մասնիկն են, երբ որ ինքը անհանգիստ է, ես անհանգստացած եմ: Ուզեմ թե չուզեմ պետք է բարձրաձայնեմ, խոսեմ, հասկանամ:

Անկեղծ ասած՝ տունը ինձ տրման օրվանից հետո ոչ միայն տուն է ապրելու համար, այլ` արարման համար: Ես այսօր շատ բաներից չարացել եմ եւ ափսոսում եմ, որ այսքան գործեր անելուց հետո` ես իմ երկրի մեջ պետք է ունենամ խնդիր: Եթե խնդիրները որոշվում են այժմյան օրենքներով, սա օրենք չի: Սա ընդամենը մարդասպանություն է: Մարդիկ կան մեր երկրում, ներդրում են անում: Իրենց ներդրումը մեծ փողեր աշխատելն է: Օրինակ` այսօր իմ տունը քանդում են, ներդրում են անում: Ասում են` բիզնես ենք անում: Փող են աշխատում: Ես էլ ներդրում եմ անում, չգիտեմ՝ ինչ եմ պահում: Ես մարդկային հարաբերություն եմ քարոզում ամբողջ աշխարհի համար:

– Ինչպե՞ս ավարտվեց Ձեր տան հետ կապված պատմությունը:

- Չի ավարտվել, ընդհակառակը օր օրի ավելի սաստկանում, վատանում է: Հետաքրքիրն այն է, որ սկզբից տեղյակ չէի, որ այսքան ծախսերի տակ պետք է մտնեմ, որովհետեւ հույս ունեի, որ կա օրենք, եւ օրենքի շրջանակում պետք է արվի ամեն ինչ: Իհարկե, ես խոսում եմ օրենքից, իսկ որոշ մարդիկ խոսում են առեւտրից: Հատկապես փաստաբան մարդիկ... Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը Հանրային հեռուստատեսությամբ ելույթ է ունենում. կրկնում եմ, ես օրենքի մասին եմ խոսում, իսկ ինքը եկել է իմ տունը քանդում է եւ ասում է՝ իրենք ինձ առաջարկել են երեքհարկանի տուն` քանդեն նորից կառուցեն: Ես հետո չեմ ուզել եւ իրենցից ուզել եմ մեկ միլիոն դոլար:

Ես ուզում եմ այդ նույն Տիգրան Խուրշուդյանին հարց տամ` դու ինձ տեսե՞լ ես, իմ հետ խոսե՞լ ես իրականում: Դու եկել ես, որ իմ այս տունը, որ ես սարքել եմ, քանդեմ, մեկ միլիոն առնե՞մ: Դե արի տեսնեմ, կգնահատե՞ս այդ միլիոնը:  Եվ այն մարդու հետ, որ զրույց է եղել, կամ ինքը տեղյակ է, այդ նույն մարդը թող կանգնի հայ մարդկանց աչքերի մեջ նայի եւ ասի, թե ինձ ոնց էր խնդրում կամ ուզում էր համոզել եւ ճանապարհ դներ, գնայի Հայկ Մարությանի մոտ, որ ես խնդրեի վերջինիս, որ այս գեղեցիկ, ապօրինի կառույցը շինարարության շինթույլտվություն ստանա:

Իրենք հասան իրենց նպատակին: Հայկ Մարությանը դա արեց: Տվեց, որովհետեւ այնտեղ մամոնան շատ արժեքավոր էր: Բայց մինչեւ այդ, Հայկ Մարությանը լավ էլ գիտեր այս խնդիրները: Այդ մարդիկ գեղեցիկ կանաչապատումով նախագիծ են գծել, որ ցանկացած բնակչի ոգեւորեն: Ասեն` տեսեք ինչ ենք կառուցում ձեզ համար: Իրականում կգան, եւ ես այդ բոլորը ցույց կտամ:

– Սո՞ւտ էր դա:

- Իհարկե, սուտ է:

– Այսինքն` կեղծ նախագծերով են հանդես գալիս:

– Սրանով սկզբից խաբել են որոշ մարդկանց: Ցույց են տվել բնակիչներին, որ ստորագրություն հավաքեն:

– Իսկ այս ամենի հեղինակն ո՞վ է:

- Այդ ամենի հեղինակը Մանուկյան Արմենն է... Նույն այս տարածաշրջանում կա մարդ, որը Արթուր Մեսչյանն է: Ինքը ժամանակին, որպես բակի բնակիչ, բողոքել է այս շինարարության դեմ ու ստորագրել է, որ չկառուցվի, բայց հետո, որպես գլխավոր ճարտարապետ, ստորագրել է: Համաձայն է, որ կառուցվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 866 հազար 890 պատվաստում
Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին.Արման Աբովյան
Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին
Դատապարտյալի համար բերված կոնֆետներում սուր հոտով կասկածելի զանգված է հայտնավերվել. ՔԿԾ
Գաղափարները վերջացել են. Ստեփան Դանիելյան
Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին 
ՀՀ նախագահը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի. Համբարձում Մաթևոսյան
Կետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը. Վարուժան Գեղամյան
Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 193 307 է
Ադրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում. Արցախի օմբուդսմեն
Ի գիտություն «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակիցների
Երիտասարդները փակել են Երիտասարդական կայարանի մուտքը
ՀՀ–ն իր միջազգային գործընկերների մոտ խոսում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային երաշխիքների դիմաց. Հայրապետյան
Միգրացիոն ծառայության պետը Նյու Յորքում քննարկումներ է ունեցել ռեադմիսիոն գործընթացների ու համագործակցության հարցերի շուրջ
Անհնազանդության ակցիաներ մետրոյի կայարանում. կան բերման ենթարկվածներ
5 աղետաբեր ժամ Բրյուսելում. Նաիրա Կարապետյան
Մայիսի 22-ին Կաչաղակաբերդի անտառամերձ տարածքում կորած ՀՀ քաղաքացին հայտնաբերվել է
Երևանում վագոն-տնակ է այրվել. տուժել է Իրանի քաղաքացի
Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ
Առաջիկա օրերին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը. Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել եռակողմ հանդիպումից
«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
Ալլա Պուգաչովան մեկնաբանել է Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին լուրերը
Հարսը մինիով, մեր փեսեն ոտից գլուխ տատուներով, քավորն էլ Դոչե Գաբաննան․ ամուսնացել է Քորթնի Քարդաշյանը
«Դիմադրության» շարժման մասնակիցները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում․ Ուղիղ
Հայտնի են բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների մրցակիցները
Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն. Վահան Քերոբյան
Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ հանդիպումը. Պայմանավորվել են շարունակել նման հանդիպումները
Լույս չի լինի
Բերդ-Չինչին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
«Երեկ այսպես էր»․ ինչ զգեստ է ընտրել Արմինկան երեկոյան կերպարի համար
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներով (տեսանյութ)
ՀՀ նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ քննարկել է Սփյուռքի ներուժի իրացման հնարավորություններին
Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի հրապարակ
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմել է ոստիկանություն . Shamshyan.com
«Մանչեսթեր Սիթի»-ն կրկին չեմպիոն է
Երեւանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
Լոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառել
Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով. Արցախի օմբուդսմեն
Մոտակայքում ադրբեջանական դիրք չկա․Արցախում անհետացած ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել
21:00-ին հայացքն ուղղեք դեպի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում անակնկալ է սպասվում
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Զինհաշմանդամներին օգնող «Մետագեյթ»-ը կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն
Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™