Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին  Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Ի՞նչ է կապիկի ծաղիկը և ինչպե՞ս է պետք կանխարգելել այն Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան  Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր Այս իշխանությունները բանակը երգ ու պարի ակումբի են վերածել. Հայկ Նահապետյան  Ինչպե՞ս ձերբազատվել քաղցրի հանդեպ կախվածությունից. խորհուրդներ հայտնի սննդաբան, դիետոլոգ Գ. Շախաթունուց Ինչո՞ւ է Արցախում կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու անհրաժեշտություն առաջացել Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հետիոտնից տեսուչը պահանջել է կանգնել. պաշտպանը մանրամասներ է հայտնում վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքից

Իրավական

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան՝ հղի կնոջը վրաերթի ենթարկած վարորդը դարձյալ ձերբակալվել է։ Վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին՝ ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վարորդը դարձյալ ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

ArmDaily.am-ի հետ զրույցում Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանն ասաց, որ իր պաշտպանյալի ձերբակալումն իրականացվել է Երևան քաղաքի դատախազի գրավոր ցուցումի հիման վրա, որի հետ Բալոյանը համաձայն չէ։

«Այստեղ փախուստ չկա և վարորդն այդ վրաերթի մեջ, կարծում եմ, մեղավոր չէ։ Սա մեր դիրքորոշումն է և վերջնական է։ Ի՞նչ փախուստի մասին է խոսքը։ Ի վերջո, պետք է ասեմ, որ բոլորը փորձում են նույնականացնել երկրի ղեկավարին ուղեկցող դասակի հրամանատարին ինչ-որ հասարակական տրանսպորտի վարորդի հետ։ Չի կարելի նույնականացնել և քաղաքականացվել։ Այստեղ կատարվում է անհասկանալի արագացված քննություն։ Նման քննություն ես երբևէ չեմ տեսել իմ ողջ պրակտիկայում՝ 35 տարվա մեջ։ Ով է կանգնած սրա ետևում և ինչ նպատակով է այսպիսի արագացված քննություն կատարում»,- հարցադրում արեց փաստաբանը։

Բալոյանի կարծիքով՝ գործը պատրաստվում են ուղարկել դատարան։

«Արամ Նավասարդյանը վրաերթը կատարելուց հետո մոտ 100 մետր անցել է, ազատ տեղ է գտել, կանգնել է, որպեսզի իր ետևից  եկող շարասյունն անցնի։ Ինքը կարող էր այդ շարասյան համար խոչընդոտ հանդիսանալ և կարող էր անկանխատեսելի հետևանքներ առաջանային։ Հետիոտնը պարտավոր էր ղեկավարվել խաչմերուկը կարգավորող տեսուչի ազդանշաններով։ Հետիոտնին ճանապարհի կենտրոնական հատվածում տեսուչը ուղղակի պահանջել է կանգնի, տեսանյութերում այդ դրվագը շատ պարզ երևում է։ Ի պատասխան դրա՝ հետիոտնն աջ ձեռքը պարզում է վեր դեպի խաչմերուկը կարգավորող տեսուչը և ինչ-որ բաներ ասելով ճանապարհը անցնում է։ Հետո վարորդը գնացել՝ հիվանդանոցի դիմաց կանգնել է, խոսել է բաժնի վարիչի հետ, շտապօգնությունը բերել է այդ աղջկան, վարորդը խնդրել է՝ ինչ հնարավոր օգնություն կա՝ ցուցաբերվի, որպեսզի այդ աղջկա կյանքը փրկի»,- պատմեց Բալոյանը։

Նա նշում է, որ իր պատմածն ապացուցված է և ոչ ոք չի կարող դա վիճարկել։

«Քանի որ խաչմերուկ կարգավորող տեսուչի նկատմամաբ որոշակի ոտնձգություններ են եղել, որն ապացուցող տեսանյութ ենք դատարանին տրամադրելու։ Դեպքի վայրում նաև ոստիկանության հասցեին ոչ կոռեկտ հայտարարություններ են հնչել և փնտրել են վարորդին։ Նախ՝ ցանկալի չէր, որպեսզի վրաերթ կատարող ոստիկանության մեքենան վերադառնար դեպքի վայր։ Բողոքի ակցիայի մասնակիցները, համոզված ենք, ինչ-որ մի բան կանեին տեղում՝ ընդհուպ մեքենան շրջեին, որովհետև այս հեղափոխական որոշակի անձանց դա պետք է։ Այս քննությունը ուղղորդվում է որոշ անձանց կողմից և փորձ է կատարվում ինչ-որ քաղաքական նպատակներով օգտագործել։ Ես այլ բան չեմ տեսնում այստեղ»,- ասաց Բալոյանը՝ նշելով, որ խոսքն ընդդիմադիր գործիչների մասին է։

Պաշտպանը նաև անընդունլի է համարում այս վրաերթը քաղաքական նպատակներով շահարկելը։

Խոսելով առաջադրված մեղադրանքից՝ Ռուբեն Բալոյանը նշեց, որ Երևան քաղաքի դատախազի գրավոր ցուոցումով է մեղադրանք առաջադրվել նաև 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։

«Մենք այս մեղադրանքի հետ կատեգորիկ համաձայն չենք։ Դատախազն օգտվել է իր լիազորություններից։ Այստեղ փախուստ չկա, մենք դա կապացուցենք։ Այդ հոդվածը հակասահմանադրական է։ Ինչ վերաբերում է 242-րդ հոդվածին՝ այստեղ Արամ նավասարդյանի մեղքը շատ վիճելի է։ Եթե այդ աղջիկը հետքայլ չկատարեր, ընդ որում՝ շատ արագ 3 հետքայլ, այս դեպքը տեղի չէր ունենա։ Մենք մոռանում ենք նաև, որ կա հետիոտներին ուղղված ուղիղ պահանջ, իսկ հետիոտնը չի ենթարկվում պահանջին, ձեռքը պարզելով վեր շարունակում է հատել ճանապարհը։ Մենք այս ցուցմունքները ունենք»,- ասաց պաշտպանը։

Սա վերջն է հասկանո՞ւմ եք. Շարմազանով
Եվրոպան անում է այն` ինչ իրենից պահանջում է Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի
Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 866 հազար 890 պատվաստում
Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան
Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին
Դատապարտյալի համար բերված կոնֆետներում սուր հոտով կասկածելի զանգված է հայտնավերվել. ՔԿԾ
Գաղափարները վերջացել են. Ստեփան Դանիելյան
Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին 
ՀՀ նախագահը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի. Համբարձում Մաթևոսյան
Կետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը. Վարուժան Գեղամյան
Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 193 307 է
Ադրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում. Արցախի օմբուդսմեն
Ի գիտություն «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակիցների
Երիտասարդները փակել են Երիտասարդական կայարանի մուտքը
ՀՀ–ն իր միջազգային գործընկերների մոտ խոսում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային երաշխիքների դիմաց. Հայրապետյան
Միգրացիոն ծառայության պետը Նյու Յորքում քննարկումներ է ունեցել ռեադմիսիոն գործընթացների ու համագործակցության հարցերի շուրջ
Անհնազանդության ակցիաներ մետրոյի կայարանում. կան բերման ենթարկվածներ
5 աղետաբեր ժամ Բրյուսելում. Նաիրա Կարապետյան
Մայիսի 22-ին Կաչաղակաբերդի անտառամերձ տարածքում կորած ՀՀ քաղաքացին հայտնաբերվել է
Երևանում վագոն-տնակ է այրվել. տուժել է Իրանի քաղաքացի
Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ
Առաջիկա օրերին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը. Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել եռակողմ հանդիպումից
«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
Ալլա Պուգաչովան մեկնաբանել է Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին լուրերը
Հարսը մինիով, մեր փեսեն ոտից գլուխ տատուներով, քավորն էլ Դոչե Գաբաննան․ ամուսնացել է Քորթնի Քարդաշյանը
«Դիմադրության» շարժման մասնակիցները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում․ Ուղիղ
Հայտնի են բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների մրցակիցները
Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն. Վահան Քերոբյան
Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ հանդիպումը. Պայմանավորվել են շարունակել նման հանդիպումները
Լույս չի լինի
Բերդ-Չինչին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
«Երեկ այսպես էր»․ ինչ զգեստ է ընտրել Արմինկան երեկոյան կերպարի համար
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներով (տեսանյութ)
ՀՀ նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ քննարկել է Սփյուռքի ներուժի իրացման հնարավորություններին
Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի հրապարակ
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմել է ոստիկանություն . Shamshyan.com
«Մանչեսթեր Սիթի»-ն կրկին չեմպիոն է
Երեւանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
Լոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառել
Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով. Արցախի օմբուդսմեն
Մոտակայքում ադրբեջանական դիրք չկա․Արցախում անհետացած ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել
21:00-ին հայացքն ուղղեք դեպի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում անակնկալ է սպասվում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™