Ով է դիմավորել Նիկոլ Փաշինյանին Նիդերլանդներում. ֆեյսբուքը քննարկում է
Սոցցանցերի քրոնիկոն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն:
Ֆեյսբուքահայության ուշադրությունը հատկապես գրավել է պատվիրակությունը, որը դիմավորել է ՀՀ վարչապետին։ Հայ էլիտար հասարակության համար խորթ է թվացել Փաշինյանին դիմավորած կանանց հասարակ հանդերձանքը։
Այնինչ՝ Խրոնինգենի միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել են Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը:
Բայց օգտատերերը հումորային և զավեշտալի մեկնաբանություններով տարածում են Փաշինյանի և նրան դիմավորած կանանց կնոջ ձեռքսեղման լուսանկարները և ոչ միայն։