Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արդյոք քաղաքական հավաքների վայրում «հայտնված» երեխաներին կարելի՞ է տեսալուսանկարահանել եւ տարածել. հարցազրույց 

Հարցազրույց

ArmDaily.am-ի հարցազրույցը Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի հետ։ 

-Պարոն Հայրապետյան, մի քանի օր է՝ համացանցում քննարկում են Ազատության հրապարակով քայլող, ըստ ամենայնի՝ դպրոցից տուն գնացող երեխային։ Հիմա երկու խնդրի հետ գործ ունենք, առաջինը՝ հանրային վայրում հայտնված անչափահասին տեսանկարահանումը, ըստ էության՝ հանրային վայրում տեսալուսանկարահանման արգելք չկա, բայց մենք արգելքներ ունենք անչափահասների տեսալուսանկարահանման հետ կապված։ Ինչպե՞ս է ճիշտ վարվել այս դեպքում՝ տեսանկարահանե՞լ, թե՞ ոչ, չէ՞ որ հնարավոր է թե երեխան, թե նրա ծնողները դեմ լինեն իրենց զավակի տեսանյութերում հայտնվելուն։ 

-Անձնական տվյալների պաշտպանության համատեքստում այս հարցի պատասխանը բխում է հենց հարցի վերջին հատվածից՝ «հնարավոր է թե երեխան, թե նրա ծնողները դեմ լինեն»: Նման դեպքերում կոնկրետ անհատի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մեծապես հիմնված է տնօրինչականության սկզբունքի վրա, այսինքն մարդն ինքն է որոշում ինչպես առարկի իր անձնական տվյալների մշակման դեմ՝ դիմի մշակողին, Գործակալությանը, դատարան եւ այլն: Տվյալ դեպքում կարող ենք գործ ունենալ երեխայի պատկերի պաշտպանության իրավունքի հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ Ձեր նշած դեպքում երեխան ոչ թե հայտնվել է որեւէ կադրում «այնքանով, որքանով», այլ շրջանառվում եւ տարածվում է հենց կոնկրետ երեխայի պատկերը, ուստի, երեխայի անձնական տվյալների մշակման իրավաչափության հարց կարող են բարձրացնել երեխայի օրինական ներկայացուցիչները՝ ծնողները, ինչպես նաեւ հենց երեխան, ում կարծիքը հաշվի է առնվելու իր անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերում:

Իսկ մինչ այդ, դժվար է անձնական տվյալների մշակման իրավաչափության գնահատական տալ. չէ՞ որ, ինչպես արդարացիորեն նշեցիք, գործ ունենք ի սկզբանե հանրային իրադարձության հետ, որի լուսաբանման արգելք ինքնին չկա:

-Եւ երկրորդ խնդիրը, երեխան դարձավ օրվա հերոս, շատերը տարածում էին նրա լուսանկարը՝ նշելով, որ հենց նրա համար են պայքարում, արդյոք այստեղ խնդիր չկա, չէ՞ որ հնարավոր է՝ նրա ծնողները եւ երեխան դեմ լինեին «քաղաքականացվելուն», նման հանրային հնչեղությանը։ 

-Այո, դրան անդրադարձա առաջին հարցի պատասխանում, երբ նշեցի, որ այս դեպքում երեխան ոչ թե հայտնվել է որեւէ կադրում «այնքանով, որքանով», այլ շրջանառվում եւ տարածվում է հենց կոնկրետ երեխայի պատկերը, հետեւաբար այստեղ կա երեխայի անձնական տվյալների մշակում: 

-Մյուս կողմից էլ՝ եթե երեխաները մասնակցում են քաղաքական հավաքներին, ոչ թե ակամայից են հայտնվում հավաքի վայրում, ուրեմն ունեն ծնողների համաձայնությունը, հետեւաբար կարելի է չէ՞ նրանց տեսալուսանկարահանել եւ տարածել։

-Ոչ, այդ հարցն այդքան միանշանակ չէ. հայտնվելով որեւէ հանրային վայրում կամ մասնակցելով որեւէ հանրային իրադարձության՝ մարդն ինքնին չի զրկվում իր անձնական տվյալների, այդ թվում՝ պատկերի պաշտպանության իրավունքից: Նման դեպքերում անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներն ամբողջությամբ կիրառելի են եւ անգամ հանրային վայրում հայտնված մարդու անձնական տվյալներ (օրինակ, պատկերը) չի կարելի մշակել աննպատակ, անորոշ կամ անօրինական նպատակով կամ առանց իրավական հիմքի կամ սահմանված նպատակին համար անհամաչափ, իսկ երբ տվյալի մշակման նպատակը փոխվում է, ապա փոխված նպատակի համար նույնպես պետք է ապահովել տվյալների մշակման պատշաճ իրավական հիմք եւ տվյալների համաչափ մշակում: Տվյալների մշակման, այդ թվում՝ հանրային վայրում մարդկանց տեսա կամ լուսանկարահանման պայմանները յուրաքանչյուր դեպքում էական են. մի բան է, երբ մարդը պարզապես հայտնվում է հանրային իրադաձության լուսաբանման որեւէ կադրում, մեկ այլ բան է, երբ մարդու պատկերը սկսում է օգտագործվել ինքնուրույն նպատակով՝ դուրս գալով զուտ իրադարձության լուսաբանման շրջանակից:

Մի փոքր դժվարանում եմ այնպիսի պարզ օրինակ ներկայացնել, որ ընթերցողների կողմից սխալ ընկալվելու ռիսկ չլինի, սակայն միանշանակ է, որ հանրային վայրում հայտնվելը կամ հանրային իրադարձության մասնակցելն ինքնին մարդուն չեն զրկում այդ նույն վայրում կամ իրադարձության մասնակցության շրջանակում իրենց անձնական տվյալների մշակման իրավաչափությունը քննարկման առարկա դարձնելու իրավունքից:

-Այս օրերին երեխաների հետ կապված մյուս դրվագը։ Այսպես, մայիսի 5-ին համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Հայ ասպետ» դպրոցի երկրորդ դասարանի երեխաները սովորականի նման բացօթյա նկարչական դաս են անցկացնում, և երեխաներից մի քանիսը մանկական ոգևորությամբ կրկնում են փողոցով անցնող ցուցարարների վանկարկումները։ Դպրոցը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ տեսանյութը ներկայացվում է այն լույսի ներքո, իբրև թե ուսուցչուհին է երեխաներին ոգևորում, որ վանկարկեն, մինչդեռ ուսուցչուհին, ընդհակառակը, փորձում է լռեցնել երեխաներին։ «Ավելին, ուսուցչուհին նկարահանող անձանցից քանիցս պահանջում է հանգիստ թողնել երեխաներին և չոգևորել, մինչդեռ նրա պահանջը չի կատարվում։ Պահանջում ենք լրատվականներին հանդես գալ հերքումով և չփորձել խաղալ «Հայ ասպետ» դպրոցի ու նրա մանկավարժների հեղինակության հետ։ Այլապես մենք հարցին իրավական ընթացք կտանք, որովհետև խախտվել են մարդու իրավունքները»,-ասված է դպրոցի հայտարարության մեջ։ Այս դեպքում երեխաները ակամայից են հայտնվել քաղաքական հավաքի մեջ, հնարավոր է պարզապես ոգեւորված արձագանքել են շուրջը տեղի ունեցողին։ Արդյոք լրատվամիջոցների, քաղաքական, հանրային գործիչների կողմից այս ամենը տեսալուսանկարահանել եւ տարածելը խախտում է երեխայի իրավունքները անձնական տվյալների պաշտպանության կոնտեքստում։

-Հաշվի առնելով, որ մեջբերեցիք դպրոցի հայտարարությունը՝ մինչեւ բուն հարցին պատասխանելը նախ մի հստակեցում պետք է անել. անձնական տվյալների պաշտպանության իրավունքը գոյություն ունի ինքնին: Նկատի ունեմ, որ պարտադիր չէ մարդուն լուսանկարել կամ տեսանկարել եւ ներկայացնել վատ լույսի ներքո, որպեսզի անձնական տվյալների պաշտպանության հարց առաջ գա. այն մարդը, ում նկարել են եւ հրապարակել նկարը անգամ ամենալավ մեկնաբանությամբ, միեւնույն է, կարող է իր անձնական տվյալների պաշտպանության հարց բարձրացնել, եթե իր տվյալները մշակվել (իրեն նկարել են կամ իր նկարը հրապարակել են) առանց իր համաձայնության կամ առանց այլ պատշաճ իրավական հիմքի կամ առանց նպատակի կամ նպատակին անհամաչափ եւ այլն: Եվ հակառակը, մարդը կարող է առարկել վիրավորական կամ զրպարտող մեկնաբանության դեմ՝ առանց իր անձնական տվյալների մշակման խնդիր տեսնելու: Հետեւաբար, պետք է հստակ տարանջատել, թե կոնկրետ դեպքում ինչն է խնդիրը՝ անձնական տվյալների պաշտպանության, թե մարդու այլ իրավունքի ենթադրյալ խախտումը:

Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից վերլուծելով Ձեր հարցում նկարագրված դեպքը՝ պետք է նշել, որ անձնական տվյալների մշակման կանոնները եւ սկզբունքները գործում են նաեւ այս դեպքում, եւ երեխաներին տեսալուսանկարահանելը եւ տարածելը, ինչպես անձնական տվյալների ցանկացած այլ մշակում, այս դեպքում նույնպես պետք է ունենա օրինական եւ որոշակի նպատակ, նպատակին հասնելու համար լինի համաչափ՝ պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր միջոցներով, ունենա իրավական հիմք: Նշվածից որեւէ մեկի բացակայությունն առերեւույթ կվկայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման մասին:

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™