Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան Երբ ժողովրդավարությունը սպանում են, այնտեղ գտնվող մարդկանց բնաջնջում են, իրական սատարող երկրներն իրենց գործիքակազմով պետք է օգնեն. Սիրանուշ Սահակյան Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Անի Սամսոնյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դատավոր Արմեն Բեկթաշյանը մասնակցո՞ւմ է «Դիմադրության» շարժման հանրահավաքին (լուսանկարներ)

Ֆոտո

ArmDaily.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն է։  Ըստ շրջանառվող տեղեկությունների՝  նա Երեւանում մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքներից մեկին՝ քայլելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողքով։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գեղամ Մանուկյանից, ով ArmDaily.am-ին ասաց՝ Արմեն Բեկթաշյանի հետ իրենց ընկերությունը 30 տարվա ուսանողական ընկերություն է։

«Երբ լուրը ստացվեց Շուշիի ազատագրման, զանգեցի Արմեն Բեկթաշյանի հայրիկին, թե այսօր երեկոյան նաև հեռուստատեսությամբ ցուցադրվելու է Շուշիի ազատագրման մասին առաջին տեսանյութը և վստահ՝ Արմենն էլ մեջը կլինի։ Հաշված ժամեր անց լուր ստացանք, որ Արմեն Բեկթաշյանը վիրավոր է. գնդացրի կրակահերթից զոհվել էր Լիբանանից Շուշիի ազատագրմանը մասնակցող Վիգեն Զաքարյանը և նույն կրակահերթից Արմեն Բեկթաշյանը նաև ծանր վիրավորում է ստացել, որը երկար տարիներ նրան հետապնդել է։ Արմեն Բեկթաշյանի հետ մեր ընկերությունը 30 տարվա ընկերություն է։ Ինձ համար Արմեն Բեկթաշյանը այդ երիտասարդ ուսանող Արմեն Բեկթաշյանն է, որ կարող էր չմասնակցել Շուշիի ազատագրմանը, բայց կամավոր մեկնեց հայրենիքը պաշտպանելու»,- պատմեց Գեղամ Մանուկյանը։

Հարցին՝ արդյոք Արմեն Բեկթաշյանը, լինելով իր ընկերը, կիսո՞ւմ է ընդդիմության քաղաքական հայացքները և մասնակցո՞ւմ է հանրահավաքներին, պայքարին Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Արմեն Բեկթաշյանին ես ամեն քայլափոխի փողոցում կարող եմ տեսնել և տեսնում եմ։  Դատավորները, կարծում եմ, ՀՀ Սահմանադրությամբ քաղաքականապես չեզոք պետք է լինեն և դրա համար, նորից եմ կրկնում, Արմեն Բեկթաշյանի հետ, եթե նույնիսկ հանդիպում ենք, որևէ արարողության ենք մասնակցում, և Արմեն Բեկթաշյանի հետ զրույցը լինում է ավելի շատ հուշերի, միշտ ավելի շատ հայրենիքի մասին, կամ որևէ քաղաքական հարցով, որովհետև ես, Արմեն Բեկթաշյանի քաղաքացիական կեցվածքը ճանաչելով, շատ ուրախ եմ, որ Հայաստանի դատական համակարգում նման մարդիկ կան»։

Փորձեցինք դատավոր Արմեն Բեկթաշյանից պարզել՝ արդյոք հանրահավաքի ժամանակ պատահաբա՞ր էր տեսել Մանուկյանին, թե ակցիայի մասնակի՞ց է եղել, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։

Նշենք, որ դատավորի՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը նախատեսված է Սահմանադրությամբ, ինչպես նաեւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։ Մասնավորապես, Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է դատավորի ապաքաղաքականացվածությունը. «Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող հրապարակայնորեն որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ նրան դեմ արտահայտվել կամ այլ կերպ մասնակցել նախընտրական քարոզչությանը»։

Քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն պահելու նորմաը սահմանված է նաեւ դատավորի վարքագծի ընդհանուր կանոններով (հոդված 69)

1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.

2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի.

3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։

Ապաքաղաքականացված լինելու նորմը այնքան կարեւոր է, որ հակառակի դեպքում պարզապես կարող են դադարեցնել դատավորի լիազորությունները։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածով սահմանված է. «Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա`

1) խախտել է անհամատեղելիության պահանջները.

2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ»։

Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը. Մխիթարյան
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂ
ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն այցելել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սյունիքում տուժած ընտանիքներին
Վարդենիկ գյուղում այրվում է խոտածածկույթ
Նկարվել է Վահագն Խաչատուրյանը, բացատրություն տվել՝ դեսպանը. Panorama.am
Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին
Իշխանությունը հայ ժողովրդին նախապատրաստում է նոր՝ մահացու զիջումների. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը
Իշխանասարում զոհված Հակոբ Էյլենջյանն ապագա ծրագրավորող էր․ նա փետրվարին պետք է զորացրվեր
Դումանյանը կմասնակցի ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին
Ցանկանում եմ՝ գնահատված զգաք ձեզ և շարունակեք ջանքեր գործադրել սերունդների կրթության կարևորագույն գործում. Արշակյանի ուղերձը
Նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին
«Արցախը Հայաստան է և վերջ»-ից դեպի լավագույն կապիտուլյացիա. Արսեն Ջուլֆալակյան
Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք
Մեկնարկել է արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումը
Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում. Ալիևը սպառնացել է
Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Եկատերինբուրգ- Երևան երթուղով
Կալանավայրում գտնվող Տարոն Մանուկյանին հեռացրել են համալսարանից
Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում
Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան
Երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը
Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք
Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ
ChessMood մրցաշարի առաջատարները երեքն են
Ինչպե՞ս կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը. Վահե Հովհաննիսյան
ԱԳ փոխնախարարը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների հետ
Ըստ այդ քարտեզի՝ ոչ միայն Լեռնային, այլ նաև Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանը, Գարդմանքը Հայաստանի Հանրապետության մաս են. Պապյան
Պետք է դիմել Միջազգային քրեական դատարան Ալիևին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու համար․ Թաթոյան
Ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Բախվել են Opel Astra-ն ու Lada Priora-ն․ կա վիրավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը. ՈՒՂԻՂ
Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին. վարչապետի ուղերձը
Ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում. նախագահ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 203․7 հա տարածքում բռնկված հրդեհները
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
Իջևան քաղաքում «Մազդա»-ն բախվել է գազատար խողովակին եւ բռնկվել
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանն առաջինն է
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ
Օրվա աստղագուշակ
Հրդեհ Բենիամին գյուղում` պոմպակայանի տանիքում
«Ժողովուրդ»․ Ժողովրդի հետ թափանցիկ խոսելու խոստում տված վարչապետը գաղտնիքներ ունի
Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին․ Փաշինյանի ուղերձը
«Իրավունք»․ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում
«Ժողովուրդ»․ Պատգամավոր Գեղամ Մանուկյանին կանչել են հարցաքննության
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Պետքարտուղար Բլինքենը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը
Վաղը Պրահայում տեղի կունենա Էրդողանի և Փաշինյանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™