Ինչ ունեցվածք ունի ԲՏԱ նորանշանակ նախարարը
Հայտարարագիր
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարար Ռոբերտ Խաչատրյանի ունեցվածքը։
Ով է Ռոբերտ Խաչատրյանը
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984 թ. հոկտեմբեր 30, Երևան:
Կրթություն
2005 - 2008 − ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտւտ, ասպիրանտուրա: Տեխնիկական գիտությունների թեկնածու, «Տվյալների պեղման ալգորիթմների բարելավում և կիրառում վերահսկման համակարգերում»,
2000 – 2005 − Հայ - Ռուսական (Սլավոնական) պետական համալսարան, Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ: Մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորող:
Աշխատանքային գործունեություն
2014 – 2021− «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ (Էլ. հոսանքի բաշխիչ վահանների արտադրություն), տնօրեն,
2011 – 2013 − «Աստրա Կրիստալս» ՓԲԸ (սինթետիկ սապֆիրի բյուրեղների աճեցում), կոմերցիոն տնօրեն,
2008 - 2013 − ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտւտ, կրտսեր գիտաշխատող,
2007 - 2016 − «Սիմարտեկ» ՓԲԸ (Siemens AG և Schneider-Electric ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում, էլ. հոսանքի բաշխման, վերականգնվող էներգետիկայի և արդյունաբերական պրոցեսների ավտոմատացման լուծումների մատակարար) տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն,
2001 - 2004 − «ՄԹԴ-Գրոուպ» ՓԲԸ (Fujitsu Siemens, Siemens AG և Apple IMC ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում), մասնակցություն մի շարք ՏՏ ոլորտի պրոեկտներում:
Ունեցվածքը
Ռոբերտ Խաչատրյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 21-ին։
Նա հայտարարագրել է 2008 թվականի թողարկման TOYOTA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2011-ին։ Նա ունի 500,000 և 50,000 ՀՀ դրամի արժետոմսեր, 4,580,678 ՀՀ դրամ փոխառություն «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից և 2,744,000 ՀՀ դրամ՝ «Սիմարտեկ» ՓԲԸ-ից։
Որպես կանխիկ գումար Խաչատրյանը հայտարարագրել է 30,000 ԱՄՆ դոլար, 10,000 Եվրո և 4,000,000 ՀՀ դրամ գումար։