Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ժողովրդավարության բրենդի հայկական պատենտը. Իշխանությունը եւ «ղժժում» է ընդդիմության վրա, եւ սպառնում

Խմբագրական

«Սիրո եւ համերաշխություն» հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը շատ արագ մոռացավ սերն էլ, համերաշխությունն էլ, հանդուրժողականությունն էլ։ Ավելին՝ իր շնորհիվ երկրի թիվ մեկ բրենդը «ժողովրդավարությունը» համարող քաղաքական թիմը շատ արագ սերտեց դիկտատուրայի կանոնները, սկսեց ոչ թե լսել, հանդուրժել, քննարկել քաղաքական ընդդիմադիրների, այլախոհների կարծիքները, այլ խոսել նրանց հետ սպառնալիքի եւ շանտաժի լեզվով, հալածանքների եւ բռնության ենթարկել՝ միեւնույն ժամանակ «հպարտանալով», որ «չեն սպանում», բայց ամեն ինչ ընդամենը ժամանակի հարց է։

Հիմա այս օրերին, երբ Երեւանում խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաքներ, բողոքի ակցիաներ է կազմակերպում, իշխանական գործիչները օրուգիշեր հեգնում են նրանց, «ղժժում», չարախնդում, որ ոչինչ էլ չի ստացվի, թե բա Լաոն քնած է մնացել, դըմփ-դըմփ-հու արեք, քայլելը, ուսապարկը, Քայլոն չի հասցնի իշխանության, դա մեր մենաշնորհն է եւ այլն։
Հիմա մի կողմից՝ եթե իշխանության համար այդքան ծիծաղելի եւ անհեռանկար են ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները, ինչու են ցնցումների մեջ հայտնվել, օրուգիշեր հետեւում են, արձագանքում, հեգնում, ստատուսներ եւ մեկնաբանություններ գրում, չէ՞ որ որեւէ աննշան երեւույթի վրա այդքան էներգիա, ռեսուրս ինչու վատնես եւ այդպիսով էլ ավելի կարեւորես տեղի ունեցողը։

Բայց մեր իշխանությունը մի կողմից օրուգիշեր հետեւում եւ ծաղրում է, մյուս կողմից էլ՝ սպառնում։ 
Հիմա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին խորհրդարանում հայտարարեց, որ ներքաղաքական իրադարձություններից «հետևություններ կարվեն, և որոշ խավեր այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»։ Ինչ է սա, եթե ոչ սպառնալիք, շանտաժ մոտավորապես այս մակարդակի՝ «համարձակվեցիք ընդդիմանալ մեզ, ձեր հալը կտեսնեք»։ 
Եւ սա դեռ ամենը չէ՝ ԱԺ նախագահը համարձակվում է հանրության վրա ծախել իրենց «բարեգթությունը», ասելով, թե «մենք ենք մեղավոր՝ չակերտավոր, որ այդ ընկերություններում փայ չենք մտել, այդ ընկերությունները մեզ հետ չեն, այդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելուց»։

Այսինքն՝ եթե այս կամ այն անձը բիզնես ունի, պետք է վախենա՞ իր քաղաքական կամքը արտահայտելուց, այս արժեքները թմբակահարելո՞վ էին հեղափոխություն անում ՔՊ-ականները։
«Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի այն հայտնի աստեղերը, որոնք վախում էին ծպտուն հանել, թե՛ որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրենց այդ սև քողերի տակից հանեին, լռում էին… Մենք ենք չակերտավոր մեղավոր։ Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
Սա ի՞նչ է, եթե ոչ անոնս պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահման մասին, զգուշացում, շանտաժ, սպառնալիք, խոստովանություն, որ իշխանական լծակները օգտագործելու են քաղաքական հակառակորդներից վրեժ լուծելու համար։
Ընդ որում՝ այնպես չէ, որ «վրեժխնդրության» եւ «սպառնալիքի» ոգով տոգորված է միայն Ալեն Սիմոնյանը։ Սա իշխող ուժի համար դոկտրին է, գաղափարախոսություն, գործելաոճ, աշխարհահայացք, եւ նրանք ամենեւին մեղավոր չեն, որ լեզուն մատնում է մտքերը, ինքնաբացահայտում էությունը։

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է. «Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Բերման ենթարկվածների մեջ մենք Հայաստանի քաղաքացուն ենք ուզում տեսնել, որը բանակի հարցում պետք է իր մասնակցությունը ունենա, եթե քաղաքական խնդիրը ձևակերպված է՝ Արցախի և Հայաստանի անվտանգությունը», - ասել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Այն, որ Քոչարյանը վաղուց կորցրել է ադեկվատությունը, ապացուցման կարիք չունի։ Բայց այս հայտարարությունը եւ դրան իշխանական մակարդակով չանդրադառնալը ցույց է տալիս, որ մեզանում ադկեվատությունը կորցրել է նաեւ իշխանությունը, թեեւ կարծես սա էլ ապացուցման կարիք չունի։
Ինչ է ստացվում՝ հանձնաժողովի նախագահի շուրթերով հնչում է սպառնալիք՝ ակցիայի մասնակիցներին, ստացվում է, որ իշխանության համար հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցելը, ծառայությունը պատիժ է, որով կարող են սպառնալ քաղաքական հակառակորդներին։ Մեզ թվում էր, որ դա սուրբ պարտականություն է, հայրենիքի նկատմամբ պարտք, պատասխանատվություն, ինչ է սա՞, եթե ոչ հայոց բանակի հեղինակազրկում, երբ ծառայությունը որպես պատիժ է դիտարկվում...։ 

Ի դեպ, որքան էլ ցավալի է, այս թեզը բավականին արմատներ է գցել մեր հասարակության շրջանում, ասվածի վկայությունն է այն, որ պատերազմում 2 ոտքը կորցրած հերոսին, ով անվասայլակի վրա նստած է պրոթեզներով, կարող են ասել՝ փողոց մի փակի, գնա Ղարաբաղը պահի։ 
Հիմա ՔՊ-ական պատգամավորը չի բավարարում լոկ հայտարարությամբ, դեռ մի հատ էլ դիմում է ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը՝ «հասարակական կարգը խախտելու համար բերման ենթարկված երիտասարդների տվյալները փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ, իր հերթին, կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»։ Ըստ Քոչարյանի՝ նրանց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։
Նախ՝ ով է Անդրանիկ Քոչարյանը, որ նման հրահանգ տա ուժային կառույցներին, որոնք այդ ապօրինի հրահանգը կատարելու իրավասություն չունեն։
Երկրորդ՝ ինչու քաղաքական կամ իրավական առումով որեւէ գնահատական չի հնչում իշխանության սկսած «վհուկների որսին», քաղաքական հետապնդման հրահանգներին։

Ընդամենը մի քանի ելույթ եւ հայտարարություն լսելը բավական է համոզելու, որ իշխանության նպատակը  ամենեւին էլ ժողովրդավար եւ իրավական պետություն կառուցելը չէ, որտեղ դատական համակարգը անկախ է, ուժային կառույցները ծառայում են օրենքին, ոչ թե օրվա իշխանությանը։ Հիմա ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից, դիմելով գլխավոր դատախազին, հայտարարում է. «Դանդաղում ենք, պարոն գլխավոր դատախազ, ապօրինի գույքի բռնագանձման հարցում․ այդ գույքով ճանապարհ են փակում»։

Ի՞նչ է սա, թե ոչ իշխանության ուժի, ստացած «պողպատե մանդատի, չագուչի» ցուցադրություն, ապօրինի հրահանգ, ուղղորդում, միջամտություն, պատգամավորի լիազորությունների չարաշահում...։  Եթե այսպիսի իշխանությունն է հպարտանում իր ստեղծած ժողովրդավարությամբ, ապա կարելի է ենթադրել, թե ժողովրդավարությունը համաշխարհային մակարդակով ինչ խորը ճգնաժամի մեջ է, ինչպես է ձեւախեղվել, կամ էլ մտածում են՝աշխարհում այնքան խառն են, մեր «բրենդը» ուսումնասիրելու ժամանակ չունեն, այլապես կպարզեն, որ հերթական անգամ վատ որակի պատենատ ենք ստեղծել։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™