Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ընդդիմությունն ինչ գիտի, թե Փաշինյանին քանի օր մնաց եւ ինչ լուծում են առաջարկում Արցախի հարցում. երկու դիտարկում

Խմբագրական

Ցանցային եւ ապակենտրոն պայքար սկսած խորհրդարանական ընդդիմությունը եւ նրանց միացած ընդդիմադիր գործիչները իրենց հրապարակային ելույթներում մի քանի սխալ են թույլ տալիս, որն առնվազն վանում է մարդկանց։

Առաջին եւ ամենակարեւոր սխալը ժամկետներ նշելն է՝ ինչ է նշանակում 3 օրից հաղթանակ ենք տոնելու, Փաշինյանին մնաց մի քանի օր եւ այլն։  Չէ՞ որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է դասեր քաղեր նախկին սխալներից, քանի, քանի անգամ իշխանության հեռացման ժամկետներ նշեց՝ այսօր, վաղը, մի ամսից, իսկ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։

Ժամկետներ նշելը նույնիսկ կենցաղավարության մեջ է սխալ, ուր մնաց քաղաքականության մեջ։ Օրինակ՝ երբ մենք որեւէ տեղից ուշանում ենք, գեղեցիկ չէ ասել՝ 10 րոպեից կհասնեմ ու հասնել 30 րոպեից, փոխարենը երբ մեզանից հետաքրքրվում են, թե երբ կլինենք տանը, աշխատավայրում, ավելի դիվանագիտական պատասխան ենք տալիս՝ կլինենք մինչեւ էսինչը եւ ավելի վաղ ժամանելով՝ ճշտապահ եւ պատասխանատու մարդու տպավորություն ենք թողնում։ Հիմա նույնը քաղաքականության մեջ է, հատկապես, երբ դու հոծ բազմության հետ գործ ունես։ Ասել՝ Փաշինյանը կհեռանա երեք օրից եւ հանկարծ Փաշինյանը չհեռանա, դա կլինի այդ քաղաքական ուժի, գործչի վախճանը, նա կհամարվի սուտասան, իր խոսքի արժեքը չիմացող, անպատասխանատու...այս շարքը շարունակելի է։

Իհարկե կա նաեւ երկրորդ տարբերակը՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ Փաշինյանը կհեռանա իքս օրից, հարց է առաջանում՝ որտեղի՞ց գիտեն, ո՞վ է ասել՝ Փաշինյա՞նն է ասել, աստղե՞րն են հուշել, տիկին Լուսյա՞ն է գուշակել, աշխարհաքաղաքական խաղացո՞ղներն են որոշել, որտեղի՞ց նման վստահություն եւ կանխատեսում անելու հիմք։ 

Ե՞րբ կհեռանա Փաշինյանը եւ ինչպե՞ս կավարտվեն այս անգամ բողոքի ակցիաները՝ հուզում են շատերին, սակայն կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է հատկապես հայկական իրականության մեջ, երբ անհասկանալի խաղի կանոններ, կուլիսային գործընթացներ կարող են լինել։

Հիմա եթե ընդդիմության համար ոգեւորիչ էր երեկվա հանրահավաքի մասնակցության ցուցանիշը եւ դա հիմք է տալիս ենթադրություններ անելու, ապա օբյեկտիվորեն պետք է արձանագրեն, որ դա Սիրուշոյի շնորհիվ էր, երգչուհուն հաջողվեց երկու ժամում հրապարակ լցնել, այն, ինչի մասին կերազեին շատ եւ շատ ընդդիմադիր լիդերներ։ Երկրորդ՝ գուցե երեկվա ազդեցությամբ այսօր եւ վաղը մասնակցության ցուցանիշը բարձր լինի, բայց ինչ պլաններ, ծրագրեր կան, որ «ցանցային եւ ապակենտրոն» պայքարը չմաշվի, չմարի...։

Եւ խորհրդարանական ընդդիմության մյուս «սխալը», հանրության մի հատվածի պատկերացմամբ՝ Արցախը կորսված է, այն պահելու ոչ մի շանս չունենք, բայց այն վերջնական կորցնելով կկարողանա՞նք խաղաղություն հաստատել։ Հետեւաբար՝ այսօր Արցախը չհանձնելու, պայքարելու կոչերը շատերի համար պատերազմի բոթի են հավասար, մարդիկ պատերազմ չեն ուզում, կոտորվել չեն ուզում եւ դա նորմալ է, մարդկային է...Խորհրդարանական ընդդիմությունը պետք է կարճ, կոնկրետ հայտարարի՝ գալիս է պատերազմելու եւ կորցրածը հե՞տ բերելու, թե՞ գալիս է խաղաղություն հաստատելու, ինչպե՞ս է լուծվելու Արցախի հարցը։ Չէ՞ որ հայտարարել, որ հասնելու են Արցախի ճանաչմանը, առնվազն տարակուսելի է, քանի որ այսօրվա հավաքների կազմակերպիչները 20 տարի պետության ղեկավար էին եւ կարող էին լուծել այդ հարցը, հատկապես, երբ այդ ժամանակ մեր դիրքերը բանակցային գործընթացում ավելի ամուր էին։ Այսօր, երբ մեր երկիրը եւ բանակը թուլացած եւ քայքայված են, ինչպե՞ս են պատկերացնում հարցի լուծումը՝ միառժամանակ բացառելով ռազմական տարբերակը։ Իրավիճակից կոնկրետ եւ ռեալ ելք չառաջարկելը շատերին վանում է եւ ստիպում մտածել, որ պայքարը ոչ թե Հայաստանի, Արցախի փրկության համար է, այլ իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի, Արցախի հետ, հայտնի չէ։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™