«Խորհուրդներ սեքսոլոգից». Երբ է դրվում անպտղություն ախտորոշումը և երբ է պետք դիմել բժշկի (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել՝ երբ է դրվում անպտղություն ախտորոշումը և երբ է պետք դիմել բժշկի:
Ընդունված է համարել, որ ամուսնական զույգը, որը շուրջ մեկ տարի ապրում է ռեգուլյար սեռական կյանքով, բեղմնականխիչ մեթոդներ չեն կիրառում և այդ պարագայում չի արձանագրվում հղիություն, ապա պետք է համարել որպես անպտղություն և դիմել բժշկի՝ պարզելու առկա է տղամարդու անպղություն, կանացի անպտղություն, թե համակցված տեսակն է:
Սա համարվում է առաջնային անպտղություն, իսկ երկրորդային անպտղության ժամանակ գրանցված հղիությունից հետո է առաջանում երեխա ունենալու հետ կապված խնդիրները:
Ցավոք սրտի համաշխարհային տվյալներով գրանցվում է անպտղության ցուցանիշների աճման տենդենց. սա հաճախ պայմանավորված է էկոլոգիական վատթարացող գործոններով, գենետիկական փոփոխված սննդամթերքի տեսակարար չափաբաժնի ավելացմամբ՝ ինչը նաև հորմոնալ խանգարումների պատճառ կարող է հանդիսանալ, խրոնիկական հիվանդություններով (բորբոքային, սիրտանոթային, պարբերական հիվանդություն, դիաբետ), հիպոդինամիա (սակավաշարժություն), ավելորդ քաշ, ռադիացիա:
Այս պարագայում իհարկե առավել արդյունավետ է համարվում ֆերտիլության (պղաբերության) ցուցանիշների խանգարումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը. խոսքը վերաբերվում է նաև սեռահասուն տարիքի տղաների և աղջիկների մոտ վերարտադրողական ֆունկցիայի ուսումնասիրման որոշ կանխարգելիչ հետազոտությունների անցկացմանը: