Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Բռնություն քարոզողը բռնություն ստանալու է, ոչ մի դեպքում չկա ոչ մի արդարացում

Խմբագրական

Երկրում ատելության, բռնության ավելցուկ կա, որը ոչ մի ձեւ հնարավոր չէ պարպել։ Ավելին՝ այդ ատելությունը, բռնությունը, թշնամանքը վաղուց վերբալ մակարդակից տեղափոխվել է գործողությունների դաշտ, սոցցանցերից՝ իրական կյանք։
Երբեմն սարսափելի է տեսնել մեր հանրության որոշ ներկայացուցիչների արձագանքը մեր շուրջը տեղի ունեցող դեպքերին։ Հիմա երեկ տարակուսած էինք, թե ինչպես կարող են ոմանք արձագանքել հղի կնոջ մահվան լուրին՝ ամենավերջին մեղադրանքները եւ վիրավորանքները հնչեցնելով։ Ընդ որում՝ ինչքան էլ մտածենք, որ գրողները ֆեյքեր են, բայց չէ, որ այդ ֆեյքերին աշխատացնողները մարդիկ են, իրական, մեր շրջապատի մարդիկ։

Երեկոյան արդեն բռնության, ատելության հերթական դրսեւորմանը ականատես եղանք, արդեն ոչ խոսքերի մակարդակով եւ ոչ օնլայն դաշտում։ Հանրային երկու գործիչներ, ըստ շրջանառվող լուրերի, երեկ բռնության են ենթարկվել։ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին ընդդիմադիր ակցիայի մասնակիցները ծեծել են, շշեր նետել նրա ուղղությամբ։ Հետո լուր տարածվեց, որ դերասան Սոս Ջանիբեկյանին են ծեծել, նա եղել է ոչ սթափ վիճակում։

Ճիշտ է՝ Ջանիբեկյանը այսօր արդեն հերքել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրը, իսկ Արմեն Մարտիրոսյանը գրել է, որ «ամբոխից իրեն տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իր կողմ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց իր վրա..., շատ խեղճ էին»։

Հիմա այս միջադեպերը եւ դրա հետ կապված քննարկումները թույլ են տալիս մի քանի բան արձանագրել։ Նախ, բռնությունը, ատելությունը, թշնամանքը պետք է ի սպառ բացառել եւ հանել մեր կյանքից, պայքարից, գործելակերպից, խոսքից, եթե ցանկանում ենք ապրել այս մի բուռ հողում եւ հայրենիք ունենալ։ Բռնությունը ներում չունի, արդարացում չունի, բռնության խոսույթն անգամ բռնություն է եւ խիստ վտանգավոր, քանի որ այդ խոսքերը նստվածք են տալիս գիտակցության մեջ եւ դառնում գործողություն, բացասական էներգիա։ 

Հիմա երեկվա դեպքերի հետ կապված մերժելի են այն բոլոր պնդումները, թե, այո, քիչ են ծեծել, պետք էր սատկացնել եւ այլն...մենք հո վայրի ցեղ չենք, մարդը հակաբարոյական, հակաօրինական քայլ է արել, թող դատվի օրենքի ողջ խստությամբ, իսկ հակաբարոյականի պատիժը կստանա հասարակության կողմից ժամանակի ընթացքում։

Երկրորդ, միեւնույն ժամանակ, բոլոր հանրային գործիչները, նրանք, ովքեր հետեւորդներ ունեն, օրակարգ են ձեւավորում, պետք է պատասխանատու լինեն իրենց խոսքերի,վարքուբարքի համար։ Օրուգիշեր ֆեյսբուքում երբ հայհոյանքներ են գրում փողոցում պայքարողների, այլախոհների, այս կամ այն գործչի մասին, անթույլատրելի որակումներ են հնչեցնում, պետք է գիտակցեն, որ այդ ամենի համար պատասխան են տալու, բռնություն քարոզել են եւ բռնություն ստանալուն են։

Եւ երրորդ, նողկալի է մարդկանց երեսպաշտությունը, երբ իրենց համախոհ, գաղափարակցի ուղղությամբ երկու շիշ նետելը ֆետիշացնում եւ դարձնում են հանցավոր բանդայի ոտնձգություն, իսկ երիտասարդ կնոջ՝ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկվելու մասին 0 մտահոգություն եւ ցավակցություն։

Բռնության դեմ պայքարողները ինչո՞ւ չէին շապիկ պատռում, երբ 4 տարի առաջ այս օրերին նախկին իշխանությունների գործիչների տան մոտ սեւ լենտեր եւ դագաղներ էին դնում, երբ վարչապետի մակարդակով ատելություն եւ բռնություն էր քարոզվում, երբ իշխանական պատգամավորը ամբիոնից վիրավորանքներ եւ սպառնալիքներ է հնչեցնում։
Ի դեպ, կա նաեւ վարկած, որ երեկվա «բռնության» ենթարկվող  իշխանամետ գործիչների դեպքերը կազմակերպված էր՝  նախ նախորդ օրվա վրաերթից շեղելու եւ երկրորդ ակցիայի մասնակիցներին խուլիգան բանդա ներկայացնելու համար։

Գուցե տարիներ առաջ տոտալ հերքեինք այս վարկածը, բայց հաշվի առնելով այս ընթացքում մեր հասարակության դեգրադացումը, ատելության, բռնության խորը արմատներ գցելը, ամեն ինչ էլ, ցավոք, եւ հնարավոր է, եւ հավանական։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™