Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դեժավյու. նոր պայքար՝ հին տեխնոլոգիաներով եւ «գետակների» մասին հայտնի դիսկուրսով

Խմբագրական

Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում հավաքված հոծ բազմությունը եւ ջահերով երթը, թեեւ ապաքաղաքական էր հայտարարված, ամեն դեպքում քաղաքականացվեց։ Ընդդիմադիրները տեսանյութերը, լուսանկարները տարածում էին «Զարթնիր, Լաո, զարթնիր, ազգ» գրությամբ՝ անուղղակիորեն ցույց տալով, որ հանրային աջակցություն ունեն եւ իշխանությանը մերժելու պահանջը հասունացել է։ 
Դրանից հետո արդեն խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ ապրիլի 25-ից հետո ընդդիմությունը սկսելու է ակտիվ գործողությունների փուլը, իրազեկման առաջին փուլն ավարտված է։

Հիմա ինչ ունենք այսօր։

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն օրեր առաջ հայտնել էր ապրիլի 25-ից մեկնարկող ակտիվ պայքարի նոր փուլի մասին, որի շրջանակներում Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից երթով շարժվելու են դեպի Երևան։

«Սիրելի հայրենակիցներ,

մենք հայտարարել ենք, որ զարկն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։
Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան»,-ասել էր Իշխան Սաղաթելյանը։ 

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը  մի խումբ իջևանցիների հետ երթով Իջևանից շարժվել են դեպի Երևան։ Որտե՞ղ է Իշխան Սաղաթելյանը, որտե՞ղ են «Հայաստան» դաշինքի մյուս անդամները՝ հայտնի չէ։
Նազարյանը եւ Կրպեյանը քայլերթը շարունակում են, իսկ այդ նույն ժամանակ մի խումբ երիտասարդներ, որոնց շարքում բազմաթիվ ՀՅԴ-ականներ, Երեւանում տարբեր փողոցներ են փակում։ Արդեն երեկոյան՝ ժամը 18։30-ին, Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ կիրականացվեն ամենօրյա իրազեկման երթեր։

Միեւնույն ժամանակ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շարունակում է մնալ Ազատության հրապարակում, իսկ «5165» շարժումը տարբեր ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքի փողոցներով։ Մասնավորապես, այսօր՝19:00, 5165 շարժումը իրազեկման հավաք-քննարկում է նախատեսում Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամասի Համալսարանական պուրակում։ Կխոսեն նրանից, թե գործող իշխանությունը ինչու է փորձում ձերբազատվել Արցախից, ինչպես է նա այս ընթացքում ձախողել մեր բանակի մարտունակության վերականգնումը, և ինչպես կարելի է  նորից ամրապնդել մեր պաշտպանունակությունը և անվտանգությունը՝ առանց ստորացուցիչ զիջումներ անելու թշնամուն։

Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ այսօրվանից ընդդիմությունը անցնում է պայքարի ավելի ակտիվ փուլի՝ տեղ-տեղ ասել-խոսել-քննարկելով, տեղ-տեղ փողոցներ փակելով, տեղ-տեղ քայլելով։ Սա, ըստ ընդդիմադիրների, «ապակենտրոն և ցանցային պայքար է», իսկ  մի քանի օր անց «տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորեն մայրաքաղաքի սրտում»։
Այսօր Հանրապետության ամբողջ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները դեժավյու են, վատ երազ՝ երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների համար։ 

Ճիշտ 4 տարի առաջ ապրիլյան օրերին նույն տեխնոլոգիաներով, գործիքակազմով շարժում սկսեց ներկա իշխանությունը՝ Գյումրիից քայլելով հասնելով Երեւան, դիմելով երիտասարդներին, մտնելով բուհեր, գործադուլի, դասադուլի կոչերով, խորհրդանշական «կեպկայով», շան ուղեկցությամբ, փողոցներ փակելով, քաղաքը կոլապսի ենթարկելով, երթեւեկությունը խանգարելով, հեծանիվներ-սամակատ քշելով եւ այլն։ Այս քայլարշավի «շնորհիվ» 2018թ Հայաստանում խաղաղ, անցնցում իշխանափոխություն եղավ, պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, Սերժ Սարգսյանը՝ սխալ...։ Ոգեւորված եւ փառավորված էր ժողովուրդը 2018թ, քանի որ վստահ էր՝ հիմք է դրվում կայուն, զարգացող, իրավական, ժողովրդավար, առանց կոռուպցիայի պետության կառուցմանը։ Այսօր թավշյա հեղափոխությունից 4 տարի է անցել, շատերը պարզապես երանի են տալիս հին բարքերը՝ նշելով, որ կոռուպցիան վերացնելու, ավելի լավ երկիր կառուցելու ճանապարհին ամեն ինչ ավելի փչացրին, պայքարում էին կոռուպցիայի, մարդու իրավունքների, արժանապատիվ կյանքի համար, իսկ այսօր արդեն կորցրել ենք Արցախը, վտանգի տակ է Սյունիքը, պայքարում ենք հայրենիք ունենալու, անվտանգության, տարածքային ամբողջականության համար։ 

Հիմա 4 տարի առաջ այս տեխնոլոգիաները հաջողել էին, որովհետեւ նոր էին, կիրառողների «հագով» եւ «ոգով» էին, համարժեք էին պայմաններին, իրավիճակին եւ առաջադրված խնդիրներին։ 
Այժմ ընդդիմությունը իշխանության դեմ պայքարում է այն նույն տեխնոլոգիաներով, ինչի «կնքահայրը» այս իշխանությունն է, որի շնորհիվ հասել են իշխանության։ Հարց է առաջանում՝ միթե ընդդիմադիրները շատ ավելի լավ են տիրապետում այս տեխնոլոգիաներին, քան Նիկոլ Փաշինյանը, թե նրանց պայքարը «DVD»-ի համար է, ոչ ավելին։ 

Երկրորդ՝ ընդդիմությունը որեւէ ուսումնասիրություն, հետազոտություն իրականացրե՞լ է, թե այդ տեխնոլոգիաները ինչպիսի ընկալում ունեն հանրության շրջանում։  Այս իշխանությունից հիասթափված հանրությունը նույնքան հիասթափված է եւ ատում է այն բոլոր տեխնոլոգիաները, որը կիրառել է այս իշխանությունը իշխանության գալիս եւ որը այժմ կիրառում է ընդդիմությունը իշխանությանը հեռացնելիս։
Հարց է առաջանում՝ ուրիշ տեխնոլոգիաներ չկա՞ն, հայտնի կոմիքսի մոտիվներով՝ ուրիշի հերոսի անուն չգիտե՞ք, քանզի նույն տեխնոլոգիաները առնվազն վատ հիշողություններ են առաջացնում։
Կամ նույնիսկ նույն տեխնոլոգիաներով պայքարելիս ի՞նչ երաշխիքներ ունենք, որ կհաղթեք այդ տեխնոլոգիաների «վարպետին», չէ՞ որ այս իշխանությունը, ուզենք, թե չուզենք, անգերազանցելի է իր կիրառած տեխնոլոգիաների հարցում, քանի որ հաջողել է եւ առաջին անգամ փողոցային պայքարով հասել իշխանության։ 
Մյուս դիտարկումը ընդդիմության սկսած «ցանցային» պայքարի մասով, տեղ-տեղ, առանձին-առանձին պայքարելը արդյոք չի՞ ջլատում ուժերը, չի՞ պառակտում պայքարը եւ դժվարացնում նպատակին հասնելը։ 
Հիմա այս դիտարկմանը Իջեւանից քայլող պատգամավոր Գեղամ Նազարյանը իր պատասխանն ունի, թե «կարող ենք ասել՝ բազմաթիվ գետեր, որ սկիզբ են առնում տարբեր աղբյուրներից, իսկ հետո միավորվում են մի մեծ գետում և լցնում մի մեծ ծով, իրենք պառակտվա՞ծ են» «Մեզ դիտարկեք որպես տարբեր գետեր և գետակներ, որոնք ի վերջո խառնվելու են ու ստեղծեն հզոր Հայաստան»,- ասում է Նազարյանը։

Բայց մեզանում գետերի եւ գետակների մասին քաղաքական դիսկուրսը եւս ոչ լավատեսական դեժավյու է առաջացնում։ 
2017թ, երբ այն ժամանակվա իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի տունը կռիվ էր ընկել, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռացել էր ՀՀԿ-ից, գետերի եւ գետակների դիլեման նետվեց քաղաքական դաշտ։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց. «Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:

Նախկին վարչապետ ու ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանել էր Սերժ Սարգսյանին. «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աբրահամյանը։ 
Այնպես որ ինչպես նույն տեխնոլոգիաների կիրառման առումով, այնպես էլ գետակների մասին պնդումը այնքան էլ հաջողված չէ եւ բազմաթիվ կասկածների, հարցերի տեղիք է տալիս՝ վատ ասոցիացիաներ առաջացնելով։ Միթե տարբեր աղբյուրներից սկիզբ առնող գետակները մի՞շտ են միավորվում  մեծ գետում եւ լցվում մեծ ծով, թե կարող են չորանալ կամ այլ ուղղություն բռնել։ Երկրորդ՝ որքանով են հավատ ներշնչում մի անգամ հաջողած եւ մեզ մեծ կորուստներ, դժբախտություններ բերած տեխնոլոգիաները։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™