Family portrait. Մարուքյանը մեկ անգամ է հիշատակել կնոջը
Արխիվ
Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, սոցիալական ակտիվությունը և այլ փաստեր:
Այս շաբաթ մեր հերոսը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է:
Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին՝ Վանաձորում։ Ավարտել է տեղի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Էդմոն Մարուքյանը 5-րդ և 6-րդ, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։
Պատգամավորը ունի հարուստ կրթական փորձ. Ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, ապա Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, որից հետո ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2010-ին էլ՝ Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը՝ ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։
Էդմոն Մարուքյանը ամուսնացած է փաստաբան Տաթևիկ Մատինյանի հետ, ունեն 2 տղա՝ Քրիստիանը և Նարեկը, և մեկ աղջիկ՝ Էլիզաբեթը:
Տաթևիկ Մատինյանը ծնվել է 1983 օգոստոսի 24-ին, Վանաձոր քաղաքում: Նա ավարտել է Կարնի Նեբրասկայի համալսարանը և աշխատում է «ELL Partnership» իրավաբանական գրասենյակում:
Մարուքայնների ընտանիքը չի սիրում հանրայնացնել իրենց անձնական կյանքը՝ պատճառաբանելով, որ չեն ուզում իրենց երեխաները ինչ-որ պատճառով վատ զգան իրենց:
Այնուամենայնիվ, թե Էդմոն Մարուքյանի, թե Տաթևիկ Մատինյանի ֆեյսբուքյան էջերում կան որոշ ընտանեկան լուսանկարներ:
Էդմոն Մարուքյանը կնոջ անունը ընդամենը մի անգամ է հնչեցրել լրագրողների մոտ. 2012 թվականին Աժ պատգամավորի անունը կապում էին Աղվան Հովսեփյանի և Բարսեղ Բեգլարյանի հետ՝ ասելով, որ Էդմոն Մարուքյանը նրանց «մարդն է»:
Ի պատասխան այս պնդումներին Էդմոն Մարուքյանը ասել էր. «Ամեն անգամ ինչ-որ մեկի մարդն եմ ես դառնում, ինչ-որ մեկը ինձ հովանավորում է, բայց ես Տաթեւիկ Մատինյանի մարդն եմ, ամուսինը, ուրիշ ոչ մեկի մարդը չեմ»:
Շարքը՝ Արփինե Պետրոսյանի
Շարքի նախորդ հերոսները
Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. Մաս առաջին, մաս երկրորդ