Բարև Ձեզ, սիրելի կանայք, շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածի համար։ Ձեզ ամենալավն ու թանկը․․․
Ինչպես եք, ես լավ չեմ։ Մինչ մտածում ու մտաբերում էի, թե այս շաբաթ ինչ է կատարվել, հասկացա, որ ոչ մի բանից չեմ խոսելու, քանի որ թիվ մեկ իրադարձությունն ամեն ինչ ստվերել է։ Ես կխոսեմ Օպերայի մոտի սրճարանի ապամոնտաժումից։ Ապամոնտաժման աշխատանքները ցույց տվեցին, որ Հայաստանում շտապ պետք է բացել կանաչների կուսակցություն, թե չէ անգամ կապույտների կուսակցության ծիլեր կան, բայց կանաչների ոչ մի կերպ։ Ապամոնտաժումը ցույց տվեց նաև, որ այդ օրը ոստիկաններից մեկի աշխատանքային վերջին օրն էր, նա քաղաքացու էր հարվածել, նրան էլ գործից հանեցին։ Թե էլ ինչ ցույց տվեց՝ դիտեք տեսանյութում:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
