Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Փաշինյանի գլխավոր մեսիջը` նախկինների մեղավորության մասին թեզը ուժի մեջ է և ամենավատը դեռ առջեւում է

Խմբագրական

Մի քանի օր է՝ հանրության ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանի «մեղքերի խոստովանություններն են» խորհրդարանում, դրանց արդարացումները յուրային ՔՊ-ականների կողմից եւ արձագանքները ընդդիմադիր դաշտից, փորձագիտական շրջանակներից, վերջապես՝ նախկիններից։ 

Փաշինյանի առանձին հայտարարությունները քննարկելու իմաստ անգամ չկա, ամեն ինչ՝ հին մանիպուլյացիաների, քաղաքականության կոնտեքստում, հանձնել են նախկինները, բանակցել են նախկինները, ամեն ինչ արել են նախկինները, նախկինները մեղավոր են, ես անմեղ...։

Ընդ որում՝ վարչապետը ոչ միայն իր կառավարման օրոք տեղի ունեցած ողբերգություններն է գցում «նախկինների» գրպանը, այլեւ մեզ պատրաստում նոր ողբերգությունները, թե բա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը աշխարհը ճանաչում է՝ ըստ էության անուղղակի հայտարարելով, որ Արցախ գոյություն չունի, այն հանձնվել է։ Նոր ողբերգությունների կամ զիջումների մեզ պատրաստելու նպատակը կարող է տարբեր լինել, առաջին՝ Փաշինյանը անկեղծորեն խոստովանում եւ պատրաստում է մեզ նրան, ինչ անելու է, եւ երկրորդ՝ Փաշինյանը մեզ պատրաստում է ամենավատին, որ հանկարծ կես թաղամաս կամ մեկ գյուղ պահելու պարագայում անգամ ինքը հերոսանալու հնարավորություն ունենա։ Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այսքան ողբերգությունների մեջ հերոսանալը կամ ինչ արժեք ունի հայրենիքի 99 տոկոսը հանձնելու դեպքում 1 տոկոսը փրկելու հերոսությունը։
Հիմա թե ով ինչպես է արձագանքում կամ չի արձագանքում այս մանիպուլյացիաներին՝ այլ հարց է, բայց պատմության մեջ սեւ տառերով գրվելու է, թե ով ինչով էր զբաղված հայրենիքի համար այս ճակատագրական ժամանակաշրջանում, ինչպես էին կանխում կամ հետեւում Արցախի հանձնմանը։ Ամենավատն այն է, որ այս մասով իշխող քաղաքական թիմից սպասելիքներ չկան, այս թիմը շարունակելու է «խաղաղության դարաշրջանի» բացումը ոչ թե մեր բոլորի փրկության, այլ իշխանությունը պահելու դիմաց։

Երկրորդ արձանագրումը՝ փաստորեն իշխող քաղաքական թիմում առնվազն մոտ 100 մարդ կա, ում համար ընդունելի էին վարչապետի պնդումները, թեզերը, կարող են հանգիստ լսել Արցախը հանձնելու մասին եւ չխենթանալ, ընդհակառակը՝ արդարացնել, ծափահարել, դեռ մի հատ էլ շնորհակալ լինել համարձակության համար։ Սա եւս արձանագրենք, եւ ճանաչենք թե մեզ, թե մեր ընտրած իշխանություններին, այսինքն՝ այս գաղափարախոսություն ունեցող մարդիկ ընդունելի են մեր ժողովրդի համար։ Ավելին՝ դեռ հայտնի չէ՝ եթե վաղը կամ մեկ շաբաթից ընտրություն լինի, քանի տոկոս ձայն կստանա Արցախը զիջելուն պատրաստ իշխանությունը։ 

Ի դեպ, եթե թշնամուն քոնը զիջելու գաղափարախոսությունը մեզ հոգեհարազատ է եւ այդ թեզերը կարող են հանգիստ քննարկվել հանրային օրակարգում, ուրեմն իսկապես մենք հայրենիք ունենալու իրավունք չունեք։ 
Եւ երրորդ տխուր արձաագրումը, այս 4 տարվա ընթացքում Փաշինյանն այդպես էլ չգիտակցեց, որ ինքը իշխանություն է, պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվել եւ կատարվում է, ուրիշները քանդել են, կառուցեիր, թալանել են, վերադարձնեիր, սխալ են բանակցել, դու այլ կերպ բանակցեիր, պատերազմին այլընտրանք չկար՝ կանխեիր, շուտ դադարեցնեիր...ինչ իմաստ ունի ամեն անգամ դուրս գալ օճառային օպերաների սցենարով նույնաբովանդակ հայտարարությունները անել՝ միշտ եւ ամեն ինչի համար մեղադրել նախկիններին, ձեռքերը լվանալ, մեղքի եւ պատասխանատվության զգացում չունենալ, ավելին՝ դեռ մի հատ էլ գուժել ապագա ողբերգությունների մասին։
Սա ոչ թե իշխանության, տան մեծի, ղեկավարի պահելաձեւ է, այլ չար, կրկռան կախարդի, վհուկի, ով քեզ հայտնում է քո մահվան օրը եւ համոզում, որ դա ճակատագիր է՝ քեզնից առաջ գրված, ոչինչ չես կարող անել։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™