Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայ մամուլի ազատության վախճանը. Առաջարկվող փոփոխությունը հակասում է Սահմանադրությանը եւ Կոնվենցիային

Խմբագրական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքում՝ այդպիսով հնարավորություն տալով պետական մարմնին կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։ 

Օրենքի նախագծում, մասնավորապես, ասվում է. ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Ստացվում է, որ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում: Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»։
Նախագիծը դեռեւս չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում, բայց վատ արձագանքի է արժանացել մեդիա համայնքի, իրավապաշտպան կառույցների, խմբագիրների եւ լրագրողների կողմից։  Ավելին՝ ապրիլի 15-ին՝ ժամը 14։00-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը լրագրողների խնդրանքով, կազմակերպում է քննարկում աղմկահարույց նախագծի թեմայով, որին կմասնակցեն լրագրողներ, խմբագիրներ եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Լրագրողական համայնքի թիվ մեկ մտահոգությունն այն է, որ պետական մարմինները կամայականորեն անցանկալի լրագրողներին կզրկեն հավատարմագրումից եւ նրանք չեն կարողանա իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնել։
Սակայն, պետք է նշել, որ բացի այս մտահոգությունը՝ շրջանառության մեջ դրված նախագիծը լուրջ հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ։ Եւ եթե այս փոփոխությունն ընդունվի, ճիշտ կլինի դրա սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։

Եւ այսպես, երկրի մայր օրենքը երաշխավորում է կարծիքի արտահայտման, տեղեկություններ ստանալու ազատությունը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այն կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Արտահայտվելու ազատությունը նաեւ ՄԻԵԿ-ով պաշտպանվող իրավունք է (հոդված 10), այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ «Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»,-ասված է կոնվենցիայում։ Այսինքն՝ թե ներպետական օրենսդրությամբ, թե միջազգային կոնվենցիայով սահմանվում է մամուլի, հեռուստատեսության կամ այլ աղբյուրի կամ միջոցով տեղեկություններ ստանալու իրավունքը, հետեւաբար՝ արտահայտվելու ազատության իրավունքի համատեքստում յուրաքանչյուրն ունի տեղեկություն ստանալու իրավունք՝ այդ թվում՝ լրատվամիջոցներով:

Հիմա «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքով նախատեսված լրագրողների հավատարմագրման կարգը մամուլի ազատության կարեւոր երաշխիքներից, պայմաններից մեկն է, որի սահմանափակումը լրագրողների ազատության սահմանափակում է։
Այս նախագիծը էությամբ եւ բազմաթիվ ասպեկտներով խնդրահարույց է։
Նախ, Սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատությունը չի կարող սահմանափակվել «կարգապահական կանոնների խախտման հիմքով»։ Առնվազն իրավական նորմերի աստիճանակարգության մասով Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, որով երաշխավորված իրավունքների սահմանափակման հիմքերը սպառիչ թվարկված են, դրանք են՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակները։ ԶԼՄ օրենքում առաջարկվող փոփոխությունը ուղղակի հակասություններ ունի Սահմանադրության եւ ՄԻԵԿ-ի հետ, քանի որ ներքին իրավական ակտի հիմքով փորձ է արվում սահմանափակել սահմանադրական իրավունքը, ընդ որում՝ այդ սահմանափակումը որեւէ կապ չունի Սահմանդրությամբ եւ Կոնվենցիայով նախատեսված սահմանափակման հիմքերի հետ։

Երկրորդ խնդիրը, նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ պետական մարմինը սահմանելու է իր ներքին կանոնները, որոնք չեն սահմանափակի լրագրողի ազատությունը։ Հովհաննիսյանի խոսքով՝ լրագրողին հավատարմագրումից զրկելու պատճառ կարող է դառնալ պատգամավորներին վիրավորելը, սպառնալը, միջադեպեր հրահրելը։ Այսինքն՝ հավատարմագրումից զրկելու հիմքերը բավականին կամայական են, եթե լրագրողը վիրավորել է, թող պատգամավորը դիմի դատարան, սպառնացել է, թող հաղորդում ներկայացնի հանցագործության մասին, ինչու պետք է պատգամավորը, Աժ նախագահը որոշեն, որ լրագրողը վիրավորել է, սպառնացել է, վերջ, զրկում ենք հավատարմագրումից, այսինքն՝ այս փոփոխությամբ նրանք նաեւ դատարանի, քննչական մարմնի ֆունկցիա են ունենալու։

Երրորդ՝ հավատարմագրումից զրկելու, այսինքն՝ լրատվամիջոցների, լրագրողների ազատությունը սահմանափակելու ֆունկցիայով օժտված են լինելու բոլոր պետական մարմինները, սա նշանակում է, որ, օրինակ, իքս համատիրության ղեկավարին դուր չգա այս լրագրողը, կարող է զրկել նրան այդ շենք մտնելու իրավունքից։ Մինչդեռ մամուլի ազատությունը ժողովրդավարության կարեւոր պայմաններից մեկն է, չորրորդ իշխանություն, որի նկատմամբ ոտնձգությունները ամեն «կալիբրի» պաշտոնյայի մակարդակով եւ «օրենքի ուժով» անթույլատրելի է։

Չորրորդ՝ ի՞նչ իրավական ակտով է որոշվելու լրագրողի հավատարմագրումից զրկումը, տվյալ կառույցի ղեկավա՞րն է որոշում ստորագրելու, թե՞ գլխավոր քարտուղարը, ինչպե՞ս է բողոքարկվելու այս իրավական ակտը՝ վերադաս մարմնի՞ն են դիմելու, վերադաս ղեկավարին, թե՞ Վարչական դատարան։ Այս հարցերը եւս պետք է պարզաբանվեն։

Հինգերորդ՝ արդյոք պետական մարմնում կարգապահական կանոններ սահմանելը եւ դրանք լրագրողների համար որպես պատասխանատվության, պատժի մեխանիզմ օգտագործելը չպե՞տք է կիրառվեն նախեւառաջ պաշտոնյաների դեպքում։ Վերջիվերջո, քաղաքականության, ժողովրդի կողմից ընտրվելու անվան տակ նույն պատգամավորները ինչպես ցանկանում խոսում են լրագրողների հետ, ինչ ուզում անում են եւ զրո պատասխանատվություն՝ քաղաքական, բարոյական, կարգապահական մասով։ Ընդ որում՝ եթե դիտարկենք կարգապահական կանոնները պահպանելու կարեւորությունը, ապա, նախեւառաջ, դրանք պետք է պահպանեն պաշտոնյաները, որովհետեւ նրանք պետություն են ներկայացնում, կաշկանդված են հանրային մանդատով, իսկ լրագրողները շատ ավելի «ազատ խավ» են, իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացնում՝ օրենքների եւ էթիկայի շրջանակներում տեղեկություններ ստանալ եւ փոխանցել, եւ եթե իրենց գործատուի համար խնդրահարույց չէ այս կամ այն լրագրողի աշխատելաոճը, դրանից չի տուժում մեդիան, հասարակությունը, ապա ինչու պետք է սահմանափակվեն այս կամ այն մարմնի «անտրամաբանական« կարգապահական կանոնները։ Նրանց գործունեությունը սահմանափակելու հիմքերը սպառիչ թվարկված են, իսկ լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեությունից տուժելու դեպքում պաշտպանության բոլոր միջոցները նախատեսված են։ 

Վերջիվերջո, այն, ինչ կարելի է լրագրողին, երբեք եւ երբեք չի կարելի պաշտոնյային, չէ՞ որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրում է, որ լրագրողը կարող է անգամ սադրել, ներխուժել պաշտոնյայի անձնական տարածք, եթե տեղեկություն ստանալու հանրային շահը գերակա է, իսկ պաշտոնյան պետք է այս ամեն ինչին  դիմանա, քանի որ դա է պաշտոնյա, հանրային գործիչ լինելու գինը։ Օփեն դորզ քանսելինգ և Դուբլին վել վիմենն ընդդեմ Իռլանդիայի (1992թ.), ՍանդեյԹայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979թ.) գործը),  Դամանն ընդդեմ Շվեյցարիայի (2006թ.) գործով ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, նշել էր՝ մամուլը շատ կարևոր դեր պետք է խաղա ժողովրդավարական հասարակության մեջ տեղեկությունների տրամադրման գործում, որոնց ստացման իրավունքից իր հերթին օգտվում է հանրությունը։ Առհասարակ ՄԻԵԴ-ի պրակտիկայում լրատվամիջոցներն ունեն տեղեկատվության մատակարարի եւ հսկիչի գործառույթ։

Բայց մեզանում դեպքերը եւ օրենսդրական փոփոխությունները դուրս են եկել վավերացված կոնվենցիաների, ձեւավորված նախադեպերի շրջանակներից, հակասում են երկրի մայր օրենքին, ժողովրդավարության զարգացման միտումներին, մեզանում օրենքները, խստացումները ոչ թե միտված են քաղաքական բանավեճի որակը բարձրացնելու, հանրային վերահսկողությունը ավելացնելու, իշխանությանը՝ հաշվետու դարձնելու, այլ հակառակը՝ պաշտոնյաների համար «կոմֆորտ» ապահովելու, անցանկալի հարցերից եւ լրագրողներից ազատվելու։ Չկա հավատարմագրում, չկա լրագրող, չկա վատ հարց՝ կեցցե հայկական ժողովրդավարությունը։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™