Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում․ Ով երբ եւ ինչքան ժամանակով կարող է գնալ արձակուրդ

Արխիվ

«Պարզաբանում»  շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք արձակուրդի իրավունքին, , ով եւ ինչքան ժամանակով կարող է գնալ արձակուրդ, վճարովի եւ անվճար արձակուրդ, ինչ անել, եթե ոտնահարվում է աշխատողի արձակուրդի իրավունքը։

Աշխատողի ազատ ժամանակը, որն աշխատողը իր հայեցողությամբ օգտագործում է համարվում է հանգստի ժամանակ: Հանգստի ժամանակը իր մեջ ներառում է նաև արձակուդը:

Յուրաքանչյուր աշխատող ունի օրենքով սահմանված ամենամյա արձակուրդի իրավունք, որը սահմանված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:

Ամենամյա արձակուրդը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Որպես կանոն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:

Ամենամյա արձակուրդը լինում է՝ նվազագույն, երկարացված և լրացուցիչ:

Աշխատանքային օրենսդրութան համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:

Այն աշխատողները, ովքեր աշխատում են ոչ լրիվ աշխատաժամանակով, ամենամյա արձակուրդը չի կրճատվում, և դրա տևողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացուցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկելով հինգ աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և վեց աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողներին, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ տրամադրվում է նաև ամենամյա երկարացված արձակուրդ, որի տևողությունը կազմում է 25 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`

  • աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին,
  • չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին,
  • հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

Ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել միասին կամ առանձին:

Ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունք ունեցող աշխատողներին իրենց ընտրությամբ տրամադրվում է կամ միայն ամենամյա երկարացված արձակուրդը, կամ ամենամյա նվազագույն արձակուրդին ավելացրած լրացուցիչ արձակուրդը:

Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Ամենամյա արձակուրդը վճարովի արձակուրդ է:

Օրենքը նախատեսում է նաև առանձնահատուկ վերաբերմունք պայմանավորված իրավիճակից: Դրանք այն դեպքերն են, երբ մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողը խնդրում է իրեն տրամադրել ամենամյա արձակուրդ կապված կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդի հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Բացի ամենամյա արձակուրդից, կարող է տրամադրվել նաև նպատակային արձակուրդ:

  • Հղիության և ծննդաբերության արձակուրդը, որը աշխատող կնոջը տրամադրվում է 140 օր, 70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության համար: Երբ ծննդաբերությունը բարդ է, ապա կնոջը տրամադրվում է 155 օր, 70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության համար: Միաժամանակ մեկից ավելի երխաներ ունենալու դեպքում տրամադրվում է 180 օր, 70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության համար: Հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նպատակային արձակուրդ է տրամադրվում նաև նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողների համար: Այս դեպքում տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը: Իսկ երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը:

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին՝ երեխայի կենսաբանական մորը, տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը: Իսկ երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը:

  • Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդն է:

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը կարող է տրամադրվել ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

  • Նպատակային արձակուրդ է ուսումնական արձակուրդը:
     

Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:

Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:

Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ:

 Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:

  • ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք աշխատանքային օր.
  • ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր.
  • լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
  • դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր.
  • պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր:

Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:

  • Հաջորդ արձակուրդը պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդն է:

Սա վերաբերում է այն դեպքերին և աշխատողն իրականացնում է պետական և հասարակական պարտականություններ և ազատված է լինում աշխատանքային պարտականությունների կատարումից:

Օրինակ ընտրական իրավունքն իրականացնելիս, կամ հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս, որպես աշխատողների ներկայացուցիչ` դատական նիստերին մասնակցելիս, դոնորի պարտականություններ կատարելիս, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Չվճարվող արձակուրդ

Չվճարվող արձակուրդ կարող է տրամադրվել աշխատողի պահանջով առանձին դեպքերում: Մասնավորապես՝

  • Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
  • հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
  • ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
  • ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:

Չվճարվող արձակուրդը տրամադրվում է գործատուի հետ համաձայնեցնելով: Մեկ տարվա ընդացքում աշխատողին կարող է տրամադրվել ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ:

Քաղաքացիական օրենքով սահմանված պետական ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել  ոչ ավելի, քան 30 օր տեվողությամբ չվճարվող արձակուրդ:

Հաճախ կարող են հանդիպել իրավիճակներ, երբ գործատուի և աշխատողի միջև ծագեն անհամաձայնություն, կապված աշխատողի արձակուրդի իրավունքի իրացման հետ:

Իհարկե ցանկալի է, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն փոխադարձ համաձայնությամբ: Սակայն երբ առհասարակ խախտվում և ոտնահարվում է աշխատողի արձակուրդի իրավունքը՝ թերևս լավագույն լուծումը իրավական լուծումն է: Այն է դիմել դատարան:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը աշխատանքային հարաբերություններով պայմանավորված վեճերը լուծում  են հատուկ հայցային վարույթի կարգով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Ինչպես նաև համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի. հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով ազատվում են պետական տուրքի վճարումից:

Հարցերին պատասխանել է Արատտա ընկերության  իրավախորհրդատու Անի Թովմասյանը։

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™