«Խորհուրդներ սեքսոլոգից». Կանանց և տղամարդկանց ինչ հոգեսեքսուալ տեսակներ են առանձնացնում (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ կփորձենք պարզել՝ կանանց և տղամարդկանց ինչ հոգեսեքսուալ տեսակներ են առանձնացնում:
Մարդու սեքսուալ վարքի վրա մեծ ազդեցություն է ունենում այն հոգեսեքսուալ տիպը` (տեսակը) որին ինքը պատկանում է: Ըստ Լիբիխի տարբերում են մարդկանց մի քանի հոգեսեքսուալ տեսակ.
Կանայք
Կին-Մայր . Ձգտում է խնամք տանել զուգընկերոջ/ամուսնու նկատմամբ և պաշտպանել նրան, նախընտրում է <թույլ տղամարդ>:
Կին-կին. ա) ագրեսիվ տիպ՝ տղամարդու նկատմամբ ձգտում է հաղթանակի, բ ) պասիվ-ենթարկվող՝ ենթարկվում է ուժեղ տղամարդուն
Կին-դուստր. նրա իդեալը տարիքով իրենից մեծ, փորձառու տղամարդն է
Տղամարդիկ
Տղամարդ-հայր. Ձգտում է այն կանանց, որոնք <թույլ > և <ենթարկվող> են:
Տղամարդ-տղամարդ. ա) ագրեսիվ տիպի՝ վարքագծում կան ենթարկեցնող, տիրող էլեմենտներ, բ) պասիվ-ենթարկվող՝ իդեալիզացնում է կնոջը, ընդգծում է իր կախվածությունը նրանից:
Տղամարդ-որդի. Ոչ ինքնուրույն է, ենթարկվող:
Առավել ամուր և կայուն ընտանիքներ ու միություններ են ստեղծվում, երբ հանդիպում են իրար փոխլրացնող հոգեսեքսուալ տիպի անհատներ: Երիտասարդ տղաները իրենցից տարիքով մեծ կանաց են ընտրում հիմնականում այն դեպքում, երբ տղամարդը պատկանում է տղամարդ-որդի, իսկ կինը՝ կին-մայր, կամ կին-կին՝ ագրեսիվ տիպի հոգեսեքսուալ տեսակի:
Այս բոլոր եզրահանգումներին գիտնականները հանգել են որոշակի վերլուծությունների հիման վրա, իսկ երբեմն ամուսնական միությունները չեն ենթարկվում ոչ մի օրինաչափության և ի հեճուկս բոլոր հոգեսեքսուալ տիպերի՝ ստեղծում ամուր և ներդաշնակ ընտանիք: