Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչ ունեցվածք ունի Աննա Հակոբյանը

Հայտարարագիր

ArmDaily.am -ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ունեցվածքը։

Ով է Աննա Հակոբյանը

Ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին։

1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում։

2003-2008 թվականներին աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող։ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետն է։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին)։ Որդին 2018 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ։

Աննա Հակոբյանը, որպես լրագրող և հասարակական գործիչ, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված «Իմ քայլը» շարժմանը ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ։

2018 թվականին Աննա Հակոբյանը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջին տիկին հիմնել է «Իմ քայլը» և «Ժպիտների Քաղաք» («City of smile») բարեգործական հիմնադրամները։

«Իմ քայլը» հիմնադրամի նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող այն խնդիրներին, որոնց լուծումները դեռ հասանելի չեն պետության և կառավարության համար։

«Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև նպաստել Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը։

Աննա Հակոբյանը հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) նախաձեռնության հեղինակը, որի նպատակն է Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատումը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի կեսերին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ստեղծում է կանանց ջոկատ, որպեսզի մեկնի հայ-ադրբեջանական շփման գիծ և մասնակցի մարտական գործողություններին։ Նոյեմբերի 6-ին նա իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց, որ 10-օրյա մարզումներից հետո պատրաստ են մարտական առաջադրանք կատարելու։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը ստորագրվեց պատերազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը՝ Աննա Հակոբյանը դեռևս նոյեմբերի 13-ին իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ իր ստեղծած «Էրատո» կանանց ջոկատի հետ դեռևս գնտվում է Արցախում և շարունակում է պահել իրեն վստահված մարտական դիրքը։

Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների և տարածված տեսանյութերի՝ Աննա Հակոբյանն իր ջոկատի հետ միասին իրականում չի եղել հայ-ադրբեջանական շփման գծում, այլ գտնվելիս է եղել Գորիս քաղաքի հյուրանոցներից մեկում։ Այդ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ջոկատի անդամները շարքով դուրս գալիս հյուրանոցից և այնուհետև նույն կերպ վերադառնում։

Ունեցվածքը

Աննա Հակոբյանը 2020 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2021 թվականի մայիսի 31-ին։

Նա հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, բնակարաններից մեկը գնվել է 2005 թվականին, իսկ երկրորդը ժառանգություն է ստացել 2006-ին, 3 ավտոմեքենա՝ 2006 թվականին թողարկված RENAULT, 2008 թվականին թողարկված NISSAN և 2004 թվականին թողարկված VAZ։ Մեքենաներից երկուսը ձեռք են բերվել 2009 թվականին, մեկը՝ 2010-ին։

Հակոբյանը ունի 25,000 ՀՀ դրամի արժեթուղթ, որը գնել է 2009 թվականին։

2020-ի սկզբում Հակոբյանի բանկային հաշիվների վրա եղել է 904,863 ՀՀ դրամ գումար, որը տարվա վերջում դարձել է 145,435 ՀՀ դրամ։ Նա հայտարարգրել է նաև 1000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։

Որպես եկամուտ վարչապետի տիկինը ներկայացրել է 1,974,923 ՀՀ դրամ աշխատանքի դիմաց վարձատրություն Մեր Տպարանը ՍՊԸ-ից, 4,011,000 ՀՀ դրամ՝ Դարեսկիզբ ՍՊԸ-ից, 540,000 ՀՀ դրամ վարձակալության դիմաց ստացված գումար Դարեսկիզբ ՍՊԸ-ից, 499,000 ՀՀ դրամ փոխառություն Յունիբանկից։

Որևէ այլ բան նա չի հայտարարագրել։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™