Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչպես են առաջնորդները փչացնում ամեն ինչ. սխալ հաշվարկներն եւ չհիմնավորված ամբիցիաները

Խմբագրական

Այսօր ընդդիմության հրավիրած հանրահավաքը շարունակում է մնալ ներքաղաքական քննարկումների թիվ մեկ թեման։

Մինչեւ երեկ քաղաքական ուժերը գաղտնի էին պահում իրենց առաջնորդի՝ հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու հարցը։ Իմաստը գաղտնի պահելու՝ իհարկե հայտնի չէ։
Հանրության մի ստվար հատված, եթե իմանա, որ առաջնորդը ներկա է լինելու հանրահավաքին, կմասնակցի դրան, եւ կարող է լինել նաեւ հակառակ էֆեկտը՝ ոմանք չեն մասնակցի հանրահավաքին՝ իմանալով, որ այս կամ այն առաջնորդը ներկա է լինելու։
Հիմա հերթով հավաքը կազմակերպած քաղաքական ուժերի առաջնորդների մասին։

Նախ, «Հայաստան» դաշինքի մասով պաշտոնապես որեւէ հայտարարություն չի եղել Ռոբերտ Քոչարյանի մասնակցության-չմասնակցության մասով։ Այսօր մամուլը գրել էր, որ Ծաղկաձորում դահուկ վարելիս ընկել եւ վնասվածքներ է ստացել, նրան չեն հոսպիտալացրել, բայց տանը սիստեմաներ է ստանում։ Հենց այս վնասվածքներն են պատճառը, որ նախորդ դատական նիստին նա չմասնակցեց, բժշկական տեղեկանք ներկայացվեց ու նշվեց, որ բուժումը կտեւի մոտ 10 օր։

Հիմա Քոչարյանի չմասնակցելը բազմաթիվ համակիրների կարող է հիասթափեցնել եւ հուսահատեցնել։ Եթե Քոչարյանը չմասնակցի հանրահավաքին, շատերը կարող են չմասնակցել։ Երկրորդ՝ Քոչարյանը կարող է հանրահավաքին ներկայանալ հենակներով կամ որեւէ հարմարանքով, եթե կարողանա հաղթահարել կոմպլեքսները այդպես հանրությանը ներկայանալու։ Իսկ «ուժեղ տղամարդու» կոմպլեքսները պետք է դնել մի կողմ, քանզի կշեռքի նժարին այլ կարեւոր հարց է՝ այն, ինչ հայտարարել են հանրահավաքի կազմակերպիչները։ Երրորդ՝ այսքան ժամանակ ընդդիմությունը հանրահավաք չարեց, վերջին անգամ մեծ հավաք ընդդիմադիրները կազմակերպել են անցած տարվա նոյեմբերի 8-ին՝ կապիտուլյացիոն փաստաթղթի մեկամյա տարելիցին, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ խոստանալով, որ կարճ ժամանակում «վռնդելու» են իշխանություններին, որ իշխանափոխությունը շաբաթների հարց է։ Իշխանափոխություն չեղավ, հիմա նոր պայքարի սկիզբը խորհրդանշող հանրահավաքը կարելի էր մի 10 օր եւս հետաձգել, մինչեւ Քոչարյանը կապաքինվի եւ կմասնակցի։ Չէ՞ որ ընդդիմադիր գործիչներն էլ լավ հասկանում են, որ այսօրվա հանրահավաքով ոչ բեկում են մտցնելու, ոչ որեւէ բան անել-չանելն են կանխելու։ Իր վերջին` փետրվարյան ասուլիսում հարցին, թե ինչու է ուշանում փողոցային պայքարը, հատկապես որ իշխանությունն ամեն օր մի բան զիջում է մեր հայրենիքից, երկրորդ նախագահը պատասխանեց, որ պետք է պահը հասունանա․ «Իմ գնահատականով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, որով մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին, հետո մեզ են մեղադրելու սխալ հաշվարկի համար։ Առանց փողոցի այս իշխանությունը չի գնալու։ Փողոցը պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին։ Այդ վիճակը մենք պետք է հասունացնենք»,- ասել էր Ռ. Քոչարյանը։

Կա նաեւ չորրորդ վարկածը, որ հանրահավաքին մասնակցելը անհնարին չէ, իսկ առողջական խնդիրները ընդամենը պատրվակ են՝ հասկանալու հրապարակի տրամադրությունները, ինչքան մարդ է հավաքվում, ինչի են պատրաստ հավաքվածները եւ այլն։ Այսինքն՝ Քոչարյանը սպասում է «պահի հասունանալուն» եւ «սալյուտը խփելու ժամանակ հրապարակ գալուն», նա նույնիսկ ընդդիմության կարգավիճակում երկրորդ նախագահը իր «բարձունքին» է՝ ծանր տեղը չի թեթեւացնում, սպասում է՝ հյուրերը հավաքվեն, ինքը նոր ներկայանա։ Մինչդեռ պայքարի, հաջողության հասնելու, հասարակություն-ընդդիմություն խզված կապը վերականգնելու համար առաջին հերթին առաջնորդները պետք է իրենց զգան եւ պահեն ինչպես շարքային քաղաքացի, ոչ թե «բարձրյալ»։ Երկրորդ նախագահի չմասնակցությունը իր ազդեցությունը կունենա հանրահավաքի ընթացքի, մարդաշատության վրա։

Ինչ վերաբերում է երրորդ նախագահին, ապա Հանրապետականները գաղտնազերծեցին, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին որպես մտահոգ քաղաքացի, ելույթ չի ունենալու։ Իրենք՝ ՀՀԿ-ականները շատ լավ հասկանում են, որ Սարգսյանի մասնակցությունը կարող է ավելի շատ վանել, քան գերել մարդկանց, այդ պատճառով հայտարարել են, որ ելույթ չի ունենալու։ Ամեն դեպքում՝ եթե շարքային ՀՀԿականները հաղթահարել են հանրության մի ստվար հատվածի «անտիպատիան», ապա Սերժ Սարգսյանի եւ հասարակության միջեւ մեծ անջրպետ կա։ Դա գիտակցելով անգամ՝ ՀՀԿ-ն պետք է որեւէ հայտարարություն չաներ Սարգսյանի մասնակցության մասին, թող երրորդ նախագահը մասնակցեր հանրահավաքին ոչ թե հարթակում հայտնվելով, այլ շարքային մասնակցի պես հրապարակում կանգնելով։ Այդ ժամանակ հաստատապես որեւէ տեսախցիկ կֆիքսեր նրա ներկայությունը, մարդիկ կտեսնեին եւ կզարմանային, ով չէր սիրում նրան եւ չէր պատրաստվում գալ հանրահավաքի Սարգսյանի մասնակցության դեպքում՝ այլեւս չի լքի հանրահավաքը, ոմանք գուցե շոյվեն այս քայլից, սկսեն երրորդ նախագահին այլ ձեւ ընկալել, վերաբերել։

Բայց, ինչպես տեսնում ենք, մեր «հերոսները» չեն փոխվում, նույնիսկ ընդդիմադրի կարգավիճակում չեն փոխվում, նույնիսկ վճռական պահին չեն փոխվում, սխալ հաշվարկներ եւ չհիմնավորված ամբիցիաներ մեկը մյուսի ետեւից։ Իսկ ոմանք զարմանում են, թե ինչու մարդիկ դուրս չեն գալիս փողոց, մենք առաջնորդի շուրջ համախմբվող հասարակություն ենք, եւ այսօր ավաղ չկա այն առաջնորդը, ում շուրջը կարող ենք համախմբվել, քանի որ երկու նախագահների դեպքում ավելի շատ հակակրանքի հետ գործ ունենք, քան համակրանքի։ Համակրանքն էլ պետք է այնպիսին լիներ, որ դառնար վստահություն, հավատ, պայքարելու, միմյանց հետ ճանապարհ անցնելու ցանկություն, թերեւս այստեղից էր պետք սկսել ամեն ինչ, հետո մարդկանց հրավիրել հրապարակ։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™