Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վաղվա հանրահավաքին ընդառաջ. Օդում կրակոց, թե մեծ պայքարի սկիզբ

Խմբագրական

Ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ ներքաղաքական իրավիճակը սրվում է։
Խորհրդարանական ընդդիմությունը քնից արթնացել է, եւ քանի որ եղանակները տաքացել են, ապրիլի 5-ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում։ «Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։
Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։

Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել։ Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։ Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է եւ ինքնիշխանության կորուստը։ Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։ Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին»։

Իհարկե, տարածված հայտարարության հետ չես կարող չհամաձայնել, ամեն ինչ շատ լավ եւ ճիշտ է ասված, բայց սա այն իրականությունն է, որը մենք ունենք պատերազմից հետո՝ 2020թ նոյեմբեր։ Այն ժամանակ այսօրվա ընդդիմադիրները, այո, պայքարում էին, հետո դարձան պատգամավոր, սկսեցին պայքարել խորհրդարանում, կռվել իշխանության ներկայացուցիչների հետ, ծեծել միմյանց, մերթ ընդ մերթ հարցեր տալ Փաշինյանին, երբեմն բոյկոտել նիստերը...եւ այսպես շարունակ։ Նրանք մոռացան փողոցը, թեեւ հայտարարել էին, որ Փաշինյանին հեռացնելու հարցը իրենց օրակարգում է, բայց այդպես էլ փողոցային պայքարին վերադարձ չեղավ։

Իհարկե, փողոցային պայքարը ինքնանպատակ չէ, այն սկսելու համար աջակիցներ, օրակարգ է պետք, բայց դա երբեք չի ձեւավորվում հենց այնպես՝ ոչինչ չանելով։ Այսինքն՝ եթե վաղը հանրահավաք է հրավիրված, հարց է առաջանում՝ ինչ է արել ընդդիմությունը մինչեւ այսօր, որպեսզի մարդիկ վստահեն, դուրս գան պայքարի, համախմբվեն։ Չէ՞ որ եթե նախորդ հանրահավաքներին, ընտրություններին եւ դրանից հետո հանրային աջակցությունը չավելացավ, ինչ ակնկալիքներ կան, որ վաղը մոբիլիզացիա կլինի, փողոցային այնպիսի թեժ պայքար կսկսվի, որն անուղղակի ճնշում կլինի Փաշինյանի վրա որեւէ փաստաթուղթ չստորագրելու։ Դեռ հայտնի էլ չէ՝ կստորագրվի որեւէ բան, թե չի ստորագրվի, բայց հստակ է, որ մեզ պատուհասծ ողբերգությունները շարունակվում են նույնիսկ առանց որեւէ փաստաթղթի ստորագրման։

Հիմա հանրահավաք հրավիրելն էլ ընդդիմության տեսանկյունից այլ երանգ ունի, չեն կարող ոչինչ չանել, ձեռքերը ծալած նստել, որ հանկարծ որեւէ փաստաթղթի ստորագրման դեպքում իրենց չմեղադրեն, չասեն՝ իսկ ուր էիք դուք։ Բայց փաստաթուղթ այսպես թե այնպես մի օր ստորագրվելու է, դրա դեմ պայքարը պետք էր սկսել դեռեւս պատերազմից հետո եւ օր անգամ չդադարեցնել, որպեսզի այսօր արդեն քաղաքականապես հասուն, առողջ, պահանջատեր, պայքարող հասարակություն ունենայինք։ Ամենակարեւորը՝ տքնաջան աշխատանքի արդյունքում գուցե վստահությունը ավելանար, կասկածները փարատվեին, ընդդիմության աջակիցները շատանային։ Փաստացի՝ այս ընթացքում ընդդիմությունը միայն մսխեց հանրային վստահության իր ռեսուրսը, քար քարի վրա չդրեց ունեցածը ավելացնելու վրա եւ այսօր դժվար է ասել՝ կկարողանա հանրային կոնսոլիդացիա ապահովել, թե ոչ։ Այս ամենին ֆոնին վաղվա հանրահավաքը օդում կրակոց է՝ հրավիրել հանրահավաք հանրահավաք հրավիրելու համար, իրենց գոյության մասին հիշեցնելու եւ որեւէ բան անելու համար, սակայն մեծ հարց է՝ որքանով են ռեալ հաջողության հասնելու շանսերը։

Իրականում վաղվա հանրահավաքի հաջողությունը ամեն սրտացավ, մտահոգ քաղաքացու հաղթանակն է, եւ Տա Աստված, որ ընդդիմությանը վերջապես հաջողվի հանրային կոնսոլիդացիա ապահովել։ Վերոնշյալ կասկածները, մտահոգությունները ոչ թե ավանդական «կռկռոց» շարքից են, այլ ահազանգ ընդդիմություն-հասարակության կապի խզման, առկա խնդիրների մասին։ Ինչպես հայտնի առակում է ասվում՝ չաշխատեցիր ամռանը, ասա՝ ինչն էր պատճառը։ Հիմա վաղը հաջողություն հասնելու համար, այո, պետք էր աշխատել ամռանը, ոչ թե բողոքել ժողովրդից, ասել, որ մենք մեր ձեռքին եղածը արեցինք, մարդիկ չմիացան...։

Հ.Գ. Մինչ մենք քննարկում էինք վաղը կայանալիք հանրահավաքը, քիչ առաջ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր մեկ այլ ուժ էլ՝ ԱԺԲ-ն ապրիլի 9-ին է հանրահավաք անցկացնում, 5165 շարժումն էլ այսօր ԱԺ-ին իր պահանջը ներկայացրեց Արցախի անկախությունը ճանաչելու հարցով, հայտնի չէ՝ վաղվա հանրահավաքին կմիանան, թե ոչ։ Ընդդիմադիր ուժերի պառակտվածությունը, առանձին-առանձին գործելը եւս հիասթափեցնում է քաղաքացուն, այնպես որ հանրային մոբիլիզացիա սկսելուց առաջ նախեւառաջ պետք է ընդդիմադիրները միավորվեն։ 

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™