Ինչ ունեցվածք ունի Անդրանիկ Փիլոյանը
Հայտարարագիր
ArmDaily.am -ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ունեցվածքը:
Ով է Անդրանիկ Փիլոյանը
Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 14-ին Մասիսի շրջանի Մասիս ավանում:
Կրթություն
2000-2002 թթ. սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական և վարչական ղեկավարում մասնագիտությամբ
1992 թ. ավարտել է Երևանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջը
1979 թ. ավարտել է Մասիս ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը
Գործունեություն
2021 թ. օգոստոսի 3-ին վերանշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար
2021թ. ապրիլի 25-ից օգոստոսի 2-ը եղել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար
2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2018-2020 թթ. եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար
2014-2018 թթ. զբաղեցրել է նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը
2010 թ. մարտի 15-ից զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը
2008 թ. մայիսի 13-ից եղել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ
2006-2008 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում
2003-2006 թթ. եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2002-2003 թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը
1998-2000 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ
1996-1998 թթ. եղել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար
1995-1996 թթ. աշխատել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ
1993 թվականի օգոստոսի 11-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին
1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի և ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը
1981-1983 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
Պարգևներ և կոչումներ
2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով
Ծառայության ընթացքում պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի», ՀՀ «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի», «Մարտական ծառայության համար» կառավարական պարգևներով, «Մարշալ Բաղրամյան 100», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական և «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, «Շահամիր Շահամիրյանի անվան», Արդարադատության նախարարության և ԵԿՄ-ի «Հայաստանի երկրապահ» հուշամեդալներով:
2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Ամուսնացած է, ունի 2 երեխա։
Ունեցվածքը
Փիլոյանը 2020 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2021 թվականի մարտի 29-ին։
Նա հայտարարագրել է հողամաս Մասիս քաղաքում, որը ձեռք է բերվել 2006 թվականին, և մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքում, որը նվիրատվություն է ստացել 2019 թվականին։
2020 թվականի ակզբում ունեցել է 11,500 ԱՄՆ դոլար ավանդ, իսկ տարվա վերջում՝ 11,983 ԱՄՆ դոլար և 2,000,000 ՀՀ դրամ։ Նույն տարվա սկզբում նախարարի բանկային հաշիվներում եղել է 200,000 ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում՝ 100,000 ՀՀ դրամ։
Նա հայտարարագրել է նաև 150,000 ՀՀ դրամ կանխիկ գումար, որը տարվա վերջում դարձել է 130,000 ՀՀ դրամ։
Փիլոյանը 2020 թվականի ընթացքում ՀՀ ՊՆ-ից ստացել է 9,070,519, իսկ ԱԻՆ-ից՝ 1,702,711 ՀՀ դրամ աշխատավարձ։
Որևէ այլ բան նա չի հայտարարագրել։