Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ իշխանությունը նոր հակառեկորդներ է սահմանում, օրենքները փոխում իր քիմքին հարմար, գրավում ամեն համայնք եւ դպրոց

Խմբագրական

Թե ինչ ջանասիրությամբ է Հայաստանի քաղաքական իշխանությունը գրավում ամեն համայնք, դպրոց, բուժկետ՝ նախանձել կարելի է։ Մեր պաշտոնյաները նույն ջանասիրությամբ իրենց աշխատանքը կատարեին, թերեւս մեզ հասնող չէր լինի որպես զարգացած, կայուն պետություն։
Բայց քանի որ իշխանությունը զբաղված է երկրի ներսում ամեն թուփ եւ քար իրենով անելով, հետեւաբար՝ ժամանակ չունի իր պարտականությունները կատարելու։

Այսքան անվտանգային սպառնալիքների, Արցախյան հիմնախնդրի, թշնամու հետ բանակցությունների, Սյունիքին եւ Գեղարքունիքին սպառնացող վտանգի, սոցիալ-տնտեսական վատ վիճակի կողքին մեր իշխանությունը սիրտ եւ ժամանակ ունի այլ հարցերով զբաղվելու։ Առանց այդ էլ երկրում ծառացած գլոբալ խնդիրները այնքան շատ են, որ թվում է, թե նման մանր-մունր հարցերով հանրային կրքեր չեն բորբոքի։
Հիմա ինչ տարբերություն, թե ով կլինի իքս դպրոցի տնօրենի ժ/պ-ն, ինչու են ձախողում մանկավարժների, ծնողների, աշակերտների համար ցանկալի թեկնածուի ընտրությունը, չէ՞ որ տնօրենի աշխատանքի գնահատողը եւ առաջին շահառուները հենց նրանք են, մյուսները՝ նախարարություն, համայնքապետարան, ընդամենը վերահսկող են, կարող են ստուգել, ուղղորդել, խորհուրդ տալ, պատժել եւ այլն։ Բայց մեր իշխանությունը այդպես չի մտածում, այսքան խնդիրների տարափի տակ նոր խնդիրներ է իր համար ստեղծում, արդյունքում այսօր Երեւանի փողոցներում բողոքի ակցիա էին անում աշակերտներ եւ ուսուցիչներ։ Մինչդեռ երկուսի տեղն էլ դասարանում է, մեկի գործը սովորելն է, մյուսինը՝ սովորեցնելը։

Բայց, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանը չի հանձնվում, ոչ միայն խոչընդոտում է ժ/պ-ի ընտրությունը, փորձելով յուրայինին դարձնել տնօրեն, այլեւ ցանկանում է փոխել անգամ ժ/պ-ին, այսինքն՝ մեկին, ով այսպես թե այնպես ժամանակավոր է։
Ամեն ինչ իրենցով անելու անհագ ցանկությունը սահմաններ չի ճանաչում։ Հիմա պայքարի հաջորդ թատերաբեմը համայնքներում է, այս հարցին մենք բազմիցս անդրադարձել ենք, բայց իշխող քաղաքական մեծամասնության ճկունությանը եւ մտքի թռիչքին կարելի է միայն նախանձել։ Այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարելու համար։ Առաջարկվում է՝ այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։ «Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թ․ ընթացքում 45 համայնքում անցկացվեցին ընտրություններ, սակայն մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի եւ բնակչության սպասարկման վրա։ Նշենք, որ այդ համայնքներից է Թալինը, որտեղ ՔՊ-ն ճնշումներով, քրեածին տարրերի հետ զավթեց համայնքի ղեկավարի պաշտոնը, սակայն մեծամասնություն կազմող ընդդիմադիր ավագանին չի մասնակցում, եւ համայնքում նիստեր չեն գումարվում։ Նույն վիճակն է նաեւ Վանաձորում, որտեղ Մամիկոն Ասլանյանին են անազատության մեջ պատանդ պահում։ Անցանկալի համայնքապետերից մեկին էլ՝ Առուշ Առուշանյանին ազատության դիմաց 5 տարով զրկեցին պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Ամբողջ խնդիրն այն է, որ թե այս, թե նախկին իշխանությունը տարրական հարգանք չունի պետության նկատմամբ, պաշտոնը, իշխանությունը միջոց են ավելի մեծ իշխանության, ազդեցության հասնելու համար։ Ընդ որում՝ նույնիսկ ամեն ինչ օրինական կազմակերպելն էլ չի ազատում պատասխանատվությունից։ Որովհետեւ օրինականությունը մեր դեպքում հակաօրինական գործողությունները օրենքով թույլատրելի դարձնելն է, օրենքները մարդկանց, նեղ անձնական խմբերի շահերին ծառայեցնելը։ Նախորդ իշխանությունն էլ այդպես վարվեց, օրենքները իրեն հարմարացնելով, արդյունքում՝ պտուղներից օգտվեցին հաջորդները, իսկ այդ փոփոխությունները դարձան մահակ նախորդների գլխին։ Նույնը սպասվում է այս իշխանությանը, իրենց իսկ ընձեռած լայն լիազորություններից եւ հնարավորություններից կօգտվեն հաջորդները, պատուհաս դարձած փոփոխություններն էլ կզգան սեփական մաշկի վրա։

Դիցուք երբ արդեն Հայաստանում նոր իշխանություն լինի, այս իշխանությունը ընդդիմադրի կարգավիճակում համայնքապետ ունենա, իսկ իշխանությունը ոչ մի ձեւ չթողնի նրա պաշտոնավարումը, մինչդեռ այդ անձնավորությունը եւ լավ է աշխատում, եւ հեղինակություն է բնակիչների շրջանում։ Կամ իքս հիմնարկի տնօրենին ազատեն աշխատանքից, քանի որ նախկինների օրոք է նշանակվել եւ ամենեւին էլ կապ չունի, որ վերջինս բարեխիղճ, նվիրված աշխատակից է...։

Սա այն է, ինչ այսօր անում է իշխանությունը՝ թողած մեր կենսական ամենակարեւոր եւ առաջնահերթ խնդիրները։ Բայց այս ամենը դառնում է տխուր նախադեպ, ապականվում է օրինականության եւ պետության էությունը, ամենավատ ռեկորդները սահմանված եւ ներված են լինում, իսկ ինչու չգերազանցել նրանց կամ գոնե չլինել նրանց պես։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™