Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ազգային հերոսից՝ նոր հակահերոս. իշխանությունը անհանդուրժո՞ղ է կոռուպցիայի հանդեպ

Խմբագրական

Հայաստանում հերթական բարձրաստիճան պաշտոնյան է ձերբակալվել, մեղադրյալի կարգավիճակում հայտնվողը ոչ ավել, ոչ պակաս Արտակարգ իրավիճակների նախարարն է՝ գեներալ-մայոր, Ազգային հերոս։ Այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտում է ԱԻՆ-ում մի քանի օր տեւած «մասկի շոուների» արդյունքները, ըստ այդմ՝ մոտ մեկ տասնյակ անձանց մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ նախարարին, նրա խորհրդականին, ստորաբաժանումների ղեկավարին, այլ աշխատակիցների...։

Հիմա հարց է առաջանում՝ ինչ «հանցանք» է գործել նախարարը, որը պատճառ է դարձել այսպիսի բացահայտումների։ Դրվագներից մեկով՝ Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք, մեղադրվում է նաեւ ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: Մի խոսքով՝ գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ։

Այս բացահայտման մասով բազմաթիվ հարցեր են առաջանում։
Նախ, Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ կոռուպցիան չի ներելու, չի հանդուրժելու նույնիսկ ամենամտերիմ մարդու դեպքում։ Բայց այսքան ժամանակ ընդունենք, որ այնպես չէ ամեն ամիս որեւէ նախարարի, փոխնախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի են ձերբակալում կոռուպցիայի գործով, ինչը ամենեւին էլ չի նշանակում, որ կոռուպցիոն պոզուպոչով վերացել է։ Ինչեւէ, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող պետք է լինել, բայց հետաքրքիր են ընտրված «հակահերոսները»։

Այս դեպքում, օրինակ, տխուր է արձանագրել, որ կոռուպցիայի գործով մեղադրյալի կարգավիճակում է «Ազգային հերոսի» կոչում ստացած մարդը։ Փաշինյանի կողմից հերոսի կոչմանը արժանացած գեներալ-լեյտենանտ Փիլոյանի մասին երբեք էլ մամուլը դրական չի արտահայտվել, դեռ պատերազմի ժամանակ կասկածի տակ էին դնում նրա գործած սխրանքները եւ նշում, որ Ազգային հերոսի կոչումը չպետք է արժեզրկել։
Ինչեւէ, չնայած այս ամենին Փաշինյանը Փիլոյանին է դարձրել Ազգային հերոս, շնորհեց գեներալ-լեյտենատի կոչում, իսկ այսօր նա մեղադրվում է ջեռուցման համակարգի տեսքով կաշառք ստանալու մեջ, բացահայտվում է կոռուպցիայի մի խայտառակ շղթա։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը առաջին հերթին ափսոսանք, հիասթափություն եւ հուսահատություն է առաջացնում։ Ափսոս էր Ազգային հերոսի կոչումը, որ աջուձախ նվիրաբերում էին։ Ափսոս էր նախարարի պաշտոնը, որ արժեզրկվեց, ափսոս էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը Արմեն Երիցյանի օրոք երկրի թիվ մեկ օրինակելի կառույցն էր։ Հարգելով անմեղության կանխավարկածը՝ ամեն դեպքում՝ տարածված հաղորդագրությունը լավ չի խոսում նաեւ քաղաքական իշխանության մասին, փաստորեն ստացվում է, որ երկրի վարչապետը վատ ճաշակ եւ «նյուխ» ունի, բարձր կոչումներ, պաշտոններ է տալիս կոռուպցիոնների եւ այս ամենը պարբերական բնույթ է կրում։ Երկրորդ՝ նման շոուներով արժեզրկվում է թե կոչումը, թե պաշտոնը, այլեւս որ մի պրոֆեսիոնալը կգնա պաշտոն զբաղեցնելու, եթե իմանա, որ իրեն կարող են խայտառակել ջեռուցման կաթսայի համար։

Հիմա իշխանության տեսանկյունից երեւույթը այլ մեսիջներ ունի, առաջին՝ կոռուպցիան՝ նույնիսկ ջեռուցման կաթսայի տեսքով, չի ներվում ոչ ոքի, այստեղ շատերը կասեն՝ իյա, իրոք։ Երկրորդ՝ Փիլոյանը անթույլատրելի արարք է թույլ տվել, այդ պատճառով ջեռուցման կաթսան նրան չներվեց։ Երրորդ՝ գուցե եւ ներվեր ամեն ինչ, հարցը կուլիսներում փակվեր, Փիլոյանին էլ ուղարկեին թոշակի՝ առանց հեղինակազրկելու թե զբաղեցրած պաշտոնը, թե ունեցած կոչումը։ Այսպես հարցեր լուծելը պետության տեսանկյունից ճիշտ չէ, քանի որ ստացվում է, որ պետական ապարատները չեն աշխատում, մեկ անձի որոշմամբ է իրականացվում ամեն ինչ։ Բայց այնպես չէ, որ այժմ մեկ անձի որոշմամբ չէ ղեկավարվում երկիրը, եւ քանի դեռ մենք չենք լսել մյուս կողմի տեսակետը՝ չենք կարող ենթադրել, թե եղել է կոռուպցիա, թե ոչ, ինչ մասշտաբի եւ ինչու չի ներվել դա Փիլոյանին։ Իսկ առայժմ պետք է արձանագրենք, որ «Ազգային հերոսը» ջեռուցման կաթսայի տեսքով կաշառք ստանալու գործով մեղադրյալ է։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™