Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հոգնության գաղտնիքը. երբ անոմալ երեւույթները դառնում են նորմալ, մարդիկ դադարում են զարմանալ եւ զայրանալ, զգալ եւ ապրել

Խմբագրական

Մեր կյանքը անոմալ երեւույթների ամբողջություն է դարձել, սկսած պետական կարեւորության թիվ մեկ հարցերից՝ Արցախի հիմնախնդիր, անվտանգություն, իշխանություն, ընդդիմություն, վերջացրած մանր-մունր հարցերով։ Ընդ որում՝ մեզ շրջապատող աննորմալությունները այնքան շատ են, որ վաղուց հարմարվել ենք դրանց, այլեւս չենք զարմանում եւ չենք ցնցվում։
Հիմա Մարմնամարզության ֆեդերացիան այսօր հայտարարել է, թե գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցություն, քանի որ այն ապաքաղաքական կառույց է։

Տպավորություն է, որ Մարմնամարզության ֆեդերացիան այս աշխարհից չէ կամ վերջին ամիսներին Հայաստանի իրադարձություններից անտեղյակ է։ Մինչդեռ Ռոտենբերգի եւ նրա ամուսնու «հայտնությունը» Հայաստանում սկսվեց քաղաքականության մեջ ակտիվությամբ, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական թիմեր էին փնտրում հանդես գալու համար, հետո էլ սեփական կուսակցությունը գրանցեցին։ Բայց այս ընթացքում շարունակում էին զբաղվել իրեհնց PR-ով, դե քաղաքականության մեջ դա առաջնահերթ է։
Հիմա չգիտես ինչպես ֆեդերացիան անտեղյակ էր այս զույգի քաղաքական նկրտումներից, մեկ էլ հանկարծ հայտարարեց, որ վերջ, համագործակցությունը դադարեցնում է։ Մանր հարց է, բայց ընդունենք նյարդայնացնող է մարդկանց հիմարի տեղ դնելը։ Երկրորդ՝ քանի ֆեդերացիա կամ առհասարակ ավելի բարձր ստատուս ունես կառույց կա, որ պետք է ապաքաղաքական լինի, բայց գերքաղաքականացված է։ Օրինակ՝ բուհերը, որ այս իշխանությունը մտադրվել էր դարձնել ապաքաղաքական, բայց արդյունքում նախկին պաշտոնյաներին հեռացրեցին եւ իրենց կուսակցական թիմակիցներին մտցրեցին հոգաբարձուների խորհուրդներ, այսինքն՝ ոչ թե դարձավ ապաքաղաքական, այլ մի կուսակցությունից անցավ մյուսի ձեռքը։ Այս կասկածները, փաստորեն, իզուր չէին, քիչ առաջ Նատալյա Ռոտենբերգը լրագրողներին հրավիրել է լուսաբանելու իր ասուլիսը՝ իրական շարժառիթի, կատարվող անարդարության մասին։
Երկրորդ անոմալ երեւույթը, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը շարունակվում է մնալ քննարկումների կիզակետում։ Մայր Աթոռը հայտարարել էր, որ ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է և գնահատելի, բայց Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար:

Հետաքրքիր է, որ եկեղեցի-Ծառուկյան հակասությունը ջրի երես է դուրս եկել, մինչդեռ այս հարցերը կարող էին քննարկվել կուլիսներում։ Չէ՞ որ եկեղեցին հրապարակավ դեմ դիրքորոշում չէր հայտնում, երբ Ծառուկյանը Աբովյանում Սուրբ Հովհաննես եկեղեցին էր կառուցում՝ չհաշված մյուս բոլոր եկեղեցիները, մինչդեռ այդ ժամանակ էլ երկար-բարակ մտածելու արդյունքում կարելի էր հազարումի անթույլատրելի չափանիշներ գտնել, համարել, որ հարիր չէ այսպիսի եկեղեցի կառուցելը եւ այլն։
Երրորդ անոմալ երեւույթը՝ մարտի 27-ին Դատավորների միության անդամներն այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանքում մասնակցելու Մեծ պահքի Դատավորի կիրակիի Սուրբ Պատարագի արարողությանը՝ միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի գլխավորությամբ։
Վեհափառ Հայրապետի հետ հանդիպմանը մասնակցել է մոտ 30-50 դատավոր, մինչդեռ Հայաստանում 260 դատավոր կա։ Հիմա ինչպես է այսպես ստացվել, արդյոք դատավորները նախապես գիտեին հանդիպման մասին, թե ոչ, ով է հրավիրել կամ չի հրավիրել, կամ պատշաճ չի իրազեկել, սրանք հարցեր են, որը պետք է պարզաբանվեն։ Ամեն դեպքում, եթե դատավորները իմացել են այս հանդիպման մասին եւ գուցե նրանցից 10-20-ը տեխնիկապես չի կարողացել մասնակցել Վեհափառի հետ հանդիպմանը, որտեղ էին մյուսները՝ավելի քան 150 դատավորները։ Միթե Վեհափառի հետ հանդիպումը շարքային միջոցառում է, որը կարելի է անտեսել եւ չմասնակցել, այս ընթացքում քանի՞ անգամ են նման միջոցառումներ կազմակերպվել, թե արդեն Կաթողիկոսի հետ հանդիպումն էլ է քաղաքականցվում, Հոգեւոր առաջնորդը համարվում է ընդդիմություն, նրա հետ հանդիպումը՝ հանցանք...։

Հիմա եթե դատավորները եւս նման ընկալում ունեն կամ վախենում են նման ընկալում ունեցող քաղաքական իշխանությունից, ապա մեր արդարադատությունը կորսված է։ Վեհափառի հետ հանդիպմանը չմասնակցածները մեծ ուրախությամբ թերեւս կմասնակցեին իշխող քաղաքական մեծամասնության հետ հանդիպումներին, մինչդեռ առաջին դեպքում հանդիպումը կոնկրետ միջոցառման, արարողության շրջանակում է եւ որեւէ դեպքում շահերի բախում չի առաջացնում, դատավորի գործունեությանը, անկախությանը միջամտելու ռիսկ չկա...։
Մեր կյանքի անոմալ երեւույթները եւ դա արտացոլող լրահոսը եզրափակվում է հերթական շոկային լուրով՝ ՊԵԿ նախկին վարչության պետերից մեկն ունի 8 բնակարան Երևանում, 6ավտոկայանատեղի՝ Հյուսիսային պողոտայում, 4 հասարակական նշանակության տարածքներ, հանգստյան գոտի և 2 հողամաս ՝ Կոտայքի մարզում, 2 տրանսպորտային միջոց, դրանց միջին շուկայական արժեք՝ 1 մլրդ 601 մլն 422 հազար 519 դրամ է
Ապօրինի է դիտարկվել նաև Ավստրիայում 2 անշարժ գույքի ձեռքբերման համար վճարած 170 մլն 826 հազար 728 դրամը։
Հիմա ամեն օր այսպիսի լուրեր կարդացող քաղաքացուց մենք պահանջում ենք անտարբեր չդառնալ, զարմանալ, զայրանալ։ Մեր կյանքի անոմալ երեւույթները այնպես են շոկահարել, որ վաղուց դադարել ենք զգալը եւ ապրելը, պարզապես հոգնել ենք։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™